Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն այսօր մի փոքր էլ կնվազի, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը կլինի 12-14 աստիչան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։
