ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի նախնական պլանը լրամշակվել է։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:
Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է արագ հանդիպում Պուտինի և Զելենսկու հետ, եթե համաձայնեցվի ԱՄՆ-ի կողմից խաղաղության ծրագրի մանրամասները:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Աբու Դաբիում։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը հանկարծակի ժամանել է պատվիրակություն Ուկրաինայից, որը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և ԳՀՀ տնօրեն Սերգեյ Նարիշկինը: