Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան
Նոյեմբերի 27, 2025

Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան

By Նոյեմբերի 27, 2025 11

Եվրասիական տնտեսական միությունում ռոբոտատեխնիկական արդյունաբերության աջակցության ծրագրեր կսկսվեն։ Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Գոհար Բարսեղյանը։

Նրա խոսքով` այս տարվա հուլիսին հանձնաժողովը ռոբոտաշինության եվրասիական տեխնոլոգիական հարթակ է հիմնել, որը միավորել է ԵԱՏՄ երկրների ռոբոտաշինության ազգային ասոցիացիաներին: Հարթակի շրջանակում կմշակվեն միջպետական աջակցության ծրագրերի մասին առաջարկություններ։ Գաղափարների թվում է աջակցությունը արդյունաբերական ռոբոտաշինության կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև ռոբոտների և բաղադրիչների արտադրության ձեռնարկություններին:

Բարսեղյանը նշեց, որ զարգացած երկրներում ռոբոտացման տարածվածությունը 10 հազար աշխատակցի հաշվով կազմում է ավելի քան 160 արդյունաբերական ռոբոտ: ԵԱՏՄ երկրները ևս գիտակցում են այդ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես Ռուսաստանը հավակնոտ խնդիր է դնում մինչև 2030 թվականը այդ մակարդակը հասցնել 10 հազար աշխատողի կտրվածքով 145-ի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի հետ սահմանին

Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնաuպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ

ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում. Զառա Ամատունի

ԱՄՆ-ն պարտավոր է լիարժեք փոխհատուցել Իրանին պատճառած վնաuների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Ֆրանսիայում կներդրվի կամավոր զինծառայություն. Մակրոն

Լատվիան քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածների լիակատար ապամոնտաժման հարցը

Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր

Ռուսաստանը պատրաստ է թղթի վրա արձանագրել, որ չի պատրաստվում hարձակվել Եվրոպայի վրա. Պուտին

Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան

Ես և Պուտինն «ագրեunրներ» ենք. Լուկաշենկո

«Opel»-ում հայտնաբերվել է hրազենային վնասվածքով տղամարդու մարմին

ՀՀ-ում կձևավորվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում են ՀԱՊԿ անդամ. Պուտին

Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին

Աշխարհի հինգ ամենաթանկ մեքենաները