Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22 կետ, դրանցից շատերն արդեն համաձայնեցված են։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինան պետք է տա տարածքների մի մասը, առաջիկա ամիսների ընթացքում դրանք, միևնույնն է, կարող են բաժին հասնել Ռուսաստանին»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ներում հրապարակվել էր ռուս-ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած պլանը։