ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին
Նոյեմբերի 27, 2025

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

By Նոյեմբերի 26, 2025 17

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն ու Արուսյակ Մանավազյանը:

«Մեր օրենսդրությամբ՝ մինչ այս պահը կենդանին համարվում է գույք, և տեր չունեցող կենդանին, այսինքն՝ թափառող կենդանին, համարվում է անտեր գույք՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով: Դա ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում, և մենք ներմուծել ենք համապատասխան հոդվածներում փոփոխություն, որպեսզի կենդանու նկատմամբ, բացի գույքային իրավունքներից, կիրառվեն նաև մեր օրենքի դրույթներն ու սկզբունքները: Սա է ամենակարևորը     արձանագրել, որ կենդանին, բացի գույքային իրավունքներից, ունի նաև այլ իրավունքներ, որոնք ամրագրվելու են այս մայր օրենքով և անտեր կենդանին ունի սեփականատեր, այսինքն՝ պատասխանատու անձ, և դա պետությունն է»,- ասաց Մերի Գալստյանը:

Պատգամավորը նշեց՝ հանրության լայն շերտերին մտահոգում է հատկապես թափառող կենդանիների հարցը, որը լուրջ խնդիր է, թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային առումով:

«Մենք փորձել ենք այս օրենքի և հարակից օրենքների շրջանակներում ապահովել որոշակի ներդաշնակ հավասարակշռված մոտեցում, որպեսզի ապահովեն և կենդանիների իրավունքների պաշտպանությունը և մարդկանց անվտանգությունը և իրավունքները և ապահովենք կենդանի-մարդ համերաշխ և անվտանգ համակեցությունը։ Օրենքի կարգավորման առարկա են տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիները: Վայրի կենդանիներին կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիներին այս օրենքը որևէ ձևով չի անդրադառնում»,- նշեց օրենքի համահեղինակը:

Դրական եզրակացության արժանացած օրինագծերի փաթեթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՄԱԿ-ը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը

Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ նոր օջախներ չկան․ ՆԳՆ Փրկարար ծառայություն

Հռոմի պապն արգելել է բազմակնությունը և բազմամուսնությունը

Էրդողանի հրավերով Անկարա կմեկնի Պոլսո հայոց պատրիարքը

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Ուկրաինացիները չպետք է կախված լինեն միայն գործընկերներից․ Զելենսկի

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ. ՆԳՆ

«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով

Օդի աղտոտվածության վտանգները․ ինչպես պաշտպանվել

Ուկրաինայում կտեղակայվի խաղաղապահ ուժ Թուրքիայից

Հռոմի պապն ու Էրդողանը կհանդիպեն՝ քննարկելու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

ԱՄՆ-ն և Բելառուսը սկսել են բանակցություններ՝ ավելի քան 100 բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ

Թուրքիան կշարունակի գնել ռուսական գազ. էներգետիկայի նախարար