Ռազմական հեղաշրջում Գվինեա-Բիսաուում. նախագահը ձերբակալվել է
Նոյեմբերի 27, 2025

Ռազմական հեղաշրջում Գվինեա-Բիսաուում. նախագահը ձերբակալվել է

By Նոյեմբերի 27, 2025 22

Գվինեա-Բիսաուում (Աֆրիկա) նոյեմբերի 26-ին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, կալանավորված են նախագահը, գլխավոր շտաբի պետը և ներքին գործերի նախարարը։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը:

Նշվում է, որ զինվորականները հայտարարել են երկրում լիակատար վերահսկողության մասին։ 

«Հեղաշրջումը տեղի է ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններից երեք օր անց. զինվորականները դադարեցրել են ընտրական գործընթացը և փակել են սահմանները»,-ասվում է հրապարակման մեջ: 

Մայրաքաղաք Բիսաուում կրակոցներ են հնչել նախագահական պալատի և ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։

Երկրում պարետային ժամ է հայտարարվել, դադարեցվել է պետական հաստատությունների աշխատանքը։

Նշենք, որ Գվինեա-Բիսաուում նոյեմբերի 23-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են կայացել: 12 թեկնածուների թվում էին գործող նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն, որն առաջադրվել էր երկրորդ ժամկետի համար, և նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Ժոզե Մարիու Վաշը:

Հաղթանակի մասին վաղաժամ հայտարարություններ են հնչել Սիսոկու Էմբալոյից և թեկնածու Ֆերնանդու Դիաշից, թեև պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեին միայն նոյեմբերի 27-ին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տան մոտ կրшկ բացած աֆղանցին նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարական գործակալությունների հետ

Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ որևէ զորքի հետ քաշման մասին. Փաշինյան

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն թանկացել է

Ադոլֆ Հիտլերը ձգտում է իշխանության

Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում

Թուրքիայի հետ միջազգային լուրջ խնդիրների ընկալման մեջ անհամապատասխանություններ կան․ ՌԴ ԱԳՆ

Թուրքիան հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկի ամսաթիվը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա

Սպիտակ տան մոտ կրшկ բացած աֆղանցին նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարական գործակալությունների հետ. Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն

ՀԱՊԿ երկրները կողմ են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը

Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ