Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում են ՀԱՊԿ անդամ. Պուտին
Նոյեմբերի 27, 2025

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում են ՀԱՊԿ անդամ. Պուտին

By Նոյեմբերի 27, 2025 14

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ Երևանի դիրքորոշումն այն է, որ այն պաշտպանում է միավորման բոլոր որոշումները, մնում է նրա մասնակիցը, սակայն ձեռնպահ է մնում ՀԱՊԿ նիստերին անմիջական մասնակցությունից:  Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշումներին, ապա այդ դիրքորոշումը հայտնի է, այն կայանում է նրանում, որ, ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները. մենք աջակցում ենք բոլոր որոշումներին, որոնք ընդունվում են ՀԱՊԿ-ի կողմից, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ ենք մնում այդ կազմակերպության նիստերին մասնակցելուց»,-բացատրել է Ռուսաստանի ղեկավարը հավելելով, որ դա իրենց ընտրությունն է:

Rate this item
(0 votes)

Լրահոս