Նրանք եկան չարիք գործելու, հակահարված ստացան և դատարկաձեռն հեռացան։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ խոսելով Իսրայելի դեմ պատերազմի մասին։
«12-օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթեց և՛ Ամերիկային, և՛ սիոնիստներին, դրանում կասկած չկա։ Այս տասներկուօրյա պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի քսանամյա ծրագիրը՝ պատերազմ հրահրել Իրանում, պարտություն կրեց»,- նշել է նա։