Մեծ Բրիտանիան անհանգստացած է լրտես աղավնիների էսկադրիլիայից, որոնք «ստեղծվել են նախագահ Պուտինի հրամանով»: Ինչպես հաղորդում է The Sun-ը, այս աղավնիների ուղեղում հատուկ չիպեր են տեղադրված:
Թերթը մեջբերում է Neiry մշակող-ընկերության պնդումները, համաձայն որոնց՝ տեխնոլոգիան թույլ է տալիս օպերատորներին կառավարել թռչունների երամներե՝ հրամաններն անմիջապես ուղեղին փոխանցելով։
Հրատարակության հետ զրույցում բրիտանացի փորձագետները մատնանշում են նման բիոդրոնների հետախուզական նպատակներով օգտագործման «ակնհայտ ռիսկերը»։
«Սովորական քաղաքային աղավնիները, որոնք քիչ ուշադրություն են գրավում, կարող են աննկատելիորեն նկարահանել կամ տվյալներ հավաքել՝ օգտագործելով թաքնված սենսորներ: Նույն տեխնոլոգիան թույլ է տալիս դրանք օգտագործել պատերազմական գոտիների, այդ թվում՝ Ուկրաինայի, մոնիթորինգի համար՝ առանց հայտնաբերման ռիսկի»,- նշվում է հոդվածում: