Տղամարդը վերգետնյա անցումում փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը. կինը վնասվածք է ստացել
Նոյեմբերի 19, 2025

Տղամարդը վերգետնյա անցումում փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը. կինը վնասվածք է ստացել

By Հոկտեմբերի 03, 2025 80

Հոկտեմբերի 2-ի ժամը 12.55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ: Այս մասին հայտնում  են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 10-ի սահմաններում Հերացի-Կորյուն փողոցների վերգետնյա անցումում անհայտ անձը փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը, առաջացած քաշքշուկի հետևանքով կինն ընկել և դեմքով հարվածել է գետնին՝ ստանալով վնասվածք:

Քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա Քաջազնունու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը