Դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է Վոլոդյա Գրիգորյանին և մյուս 2-ին ու արձակել կրակոցներ. ՆԳՆ խոսնակ
Նոյեմբերի 20, 2025

Դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է Վոլոդյա Գրիգորյանին և մյուս 2-ին ու արձակել կրակոցներ. ՆԳՆ խոսնակ

By Սեպտեմբերի 24, 2025 116

Սեպտեմբերի 23–ին, ժամը 23.50–ի սահմաններում է եղել ոստիկանությունում ահազանգ, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ մահացել է երկու անձ՝  Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, մեր գործընկեր՝ Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը և մեկ վիրավոր ենք ունեցել՝ Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, լրագրողնեևրի հետ զրույցում նշեց ՆԳ նախարարի խոսնակ  Նարեկ Սարգսյանը։ 

Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկան չի։

Ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ, պարզապես այստեղ կանգնած է եղել, ծառայության մեջ չի եղել։

Ահազանգը ստանալուց հետո ոստիկանական օպերատիվ խմբեր են ժամանել դեպքի վայր՝ ՆԳ նախարարի գլխավորությամբ։ Այս պահին էլ ՆԳ նախարարը գտնվում է Վաղարշապատի բաժնում և գլխավորում է աշխատանքները։ Ոստիկանական օպերատիվ խմբերն այս պահին իրականացնում են հետախուզական և անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 100–ավոր ոստիկաններ կան այս պահին այս հատվածում։ 

Հարցին՝ առկա տեսանյութերում երեւո՞ւմ են անձինք կամ ավտոմեքենան, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Տեսախիցկներ են վերծանվել, հանրապետության մուտքերն ու ելքերն են ստուգվում այս պահին, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք։ Այսինքն բավականին մեծ, ծավալուն աշխատանքներ են տարվում։ Նաև անձանց հետ են զրույցներ տարվում»։ 

Խոսելով կասկածյալների մասին, նա ընդգծեց. «Նախնական տեղեկություններով տեղեկություններ կհայտնեմ, որ մեկ անձ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է։ 

Հարցին՝ ի՞նչ գործողություններ են տարվում հետագա արյունալի իրավիճակը կանխելու համար, քանի որ Մերձավան համայնքում սա առաջին դեպքը չէ, նաև նշվում է, որ վարկածներից մեկը վենդետան է, ՆԳ նախարարի խոսնակն արձագանքեց. «Վաղ է որևէ մի վարկածի մասին հաստատապես այս պահին խոսել։ Քննարկվում են բոլոր առաջ քաշված վարկածները։ Որոշակի գործողություններ կան արված նախկինում այստեղ կատարված էլի հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո։ Դրա մասին կարծում եմ առիթ կլինի մենք կզրուցենք, բայց վստահեցնում եմ, որ ներքին գործերի նախարարության համար, ոստիկանության համար, մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների համար, սա հավատացեք, որ սկզբունքային հարց է, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։ 

Վստահորեն կարող եմ ասել, բնականաբար, եթե պարզվեն, որ եղել են հանգամանքներ, որի ընթացքում որոշ անձինք թերացել են, այսինքն հնարավոր է եղել որոշակի գործողություններով կանխել նման միջադեպերը, վստահ եղեք, որ կրելու են համապատասխան իրենց պատասխանատվությունը»։ 

Նա հավելեց, որ սպանված անձանց ընտանիքի անդամներն անվտանգ տեղում են այս պահին. Ոստիկանական իմ նշած այս ծավալուն միջոցառումների շրջանակում է նաև որոշակի տեղերում, հենակետեր տեղադրել է, որպեսզի հենց այս պահին էլ որոշակի հնարավոր շարունակություններ չլինեն։ Այդ ամեն ինչը նաև այդ շրջանակում է իրականացվում»։ 

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ 

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ 

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Դեպքի առնչությամբ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է. «Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ»։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փետրվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ 

Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը