Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Նոյեմբերի 20, 2025

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

By Սեպտեմբերի 24, 2025 115

Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:  

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 

Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ: 

Ավելի վաղ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ 

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ 

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Դեպքի առնչությամբ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է. «Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ»։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փետրվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ 

Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը