Նվազեցվել է շաքարի և աղի քանակը, ավելացվել՝ թարմ միրգն ու բանջարեղենը. մանկապարտեզները կանցնեն նոր սննդակարգի
Սեպտեմբերի 10, 2025

Նվազեցվել է շաքարի և աղի քանակը, ավելացվել՝ թարմ միրգն ու բանջարեղենը. մանկապարտեզները կանցնեն նոր սննդակարգի

By Հուլիսի 22, 2025 81

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից՝ իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա:

«Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում, ուստի վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը՝ բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: 

Իրականացված հիմնական փոփոխություններն են՝

  • Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
  • Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
  • Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, (ներառյալ՝ հյութեր, կակաո և այլն):
  • Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ առանց ավելացված շաքարի:

Չի թույլատրվում՝

  1. կրեմային հրուշակեղեն,
  2. քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
  3. շոկոլադ,
  4. շոկոլադապատ արտադրանք,
  5. աղանդեր (բացառությամբ՝ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
  6. կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում՝ թեյ):

Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը՝ ավելի քան 2 անգամ. 

  • ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:

Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս

Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Նեպալում հայտարարվել է պարետային ժամ. ցուցարարները պահանջում են անհապաղ լուծարել խորհրդարանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը