Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա
Նոյեմբերի 02, 2025

Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

By Հուլիսի 21, 2025 100

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ այսօր հարձակվել է Իսրայելի տարբեր մասերում գտնվող հինգ օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եմենի ռազմաօդային ուժերը որակյալ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով Պաղեստինի գրավյալ տարածքում գտնվող հինգ կենսական նշանակության ռազմական օբյեկտների»,- նշվում է հութիների տելեգրամյան ալիքով:

Գործողությունն ուղղված է եղել Լոդ օդանավակայանի (Բեն Գուրիոն-խմբ.), Յաֆֆայում մեկ այլ ռազմական օբյեկտի, Ում- էր-Ռաշաշ նավահանգստի (Էյլաթ-խմբ.), Ռամոն օդանավակայանի և Աշդոդի շրջանում կենսական նշանակության օբյեկտի դեմ, նշվում է հաղորդագրության մեջ:

Հութիների տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է հինգ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Այսօր ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին Կարմիր ծովում՝ ոչնչացնելով նախկին հարվածներից հետո վերականգնված ենթակառուցվածքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երկրաշարժ Ադրբեջանում

Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը հրաշալի էր․ Թրամփ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին պшտերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

Open AI-ն արգելել է ChatGPT-ին տրամադրել իրավաբանական և բժշկական խորհրդատվություն