Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին
Նոյեմբերի 05, 2025

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

By Օգոստոսի 25, 2025 88

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս շաբաթվա վերջին նախատեսվում է ուկրաինացի և ամերիկացի ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու համար Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է  Unian-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում

«Եղել են մի շարք հանդիպումներ։ Այսօր հանդիպում կլինի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կիտ Քելոգի հետ՝ այս թեմայի շարունակության շրջանակում՝ նախապատրաստվելով ռուսական կողմի հետ ապագա հանդիպման հնարավորությանը։ Շաբաթվա վերջում կկայանա ուկրաինական և ամերիկյան թիմերի հանդիպումը»,- նշել է Զելենսկին։

 

Զելենսկին չի ներկայացրել մանրամասներ, սակայն ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում շատ աշխատանք կլինի։

«Կունենանք անվտանգության երաշխիքների բազային պլան, իսկ դրանից հետո կուզենայի ամերիկյան կողմից հասկանալ՝ պատրաստ են արդյոք ռուսները կոնֆիգուրացիայի։ Պատրաստ են արդյոք նրանք ԱՄՆ-ի առաջարկած և Ուկրաինայի կողմից աջակցվող տարբերակին՝ նախ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպման»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով