«Գրականություն 9» նոր դասագրքի հեղինակներ Արսեն Վարդանյանն ու Արքմենիկ Նիկողոսյանի լուսանկար են հրապարակել ու գրել.
«Հարգելի՛ ուսուցիչներ, սա կապ ՉՈՒՆԻ մեր դասագրքի հետ, չունի երաշխավորություն, ինչպես նաև չի համապատասխանում ՀՊՉ-ի վերջնարդյունքներին...
Մեկ նմուշ ինձ ուղարկել են։ Հարցերը մեխանիկական հիշողության վրա են հիմնված։ Գրականության իմացության հետ ոչ մի աղերս չունեն։ Հակասում են դասագրքի տրամաբանությանը...
Հեղինակին չեմ ճանաչում և նրա դեմ ոչինչ չունեմ, բայց խորհուրդ եմ տալիս ավելորդ խանդավառություն չցուցաբերել նման հարցերում...
Դասագրքի հեղինակները տարիներ շարունակ ուսումնասիրում են, հայեցակարգ մշակում, ամեն բառի ու տողի մեջ հոգի դնում, հազար անգամ վերամշակում ամեն հարց ու առաջադրանք, իսկ ինչ-որ մեկը ամառային պարապությունից ոգևորված՝ որոշում է մեկ շաբաթում արհեստական բանականության ակտիվ ներգրավմամբ նման նյութեր ստեղծել։
Չի կարելի։
Հաջորդիվ կանցնենք հարցի իրավական կարգավորման։
Սիրելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ ձեռք չբերել այդ նյութերը։
Հ.Գ. Շուտով կտեղադրեմ թեմատիկ պլանավորումը, ինչպես նաև անվճար տեսահանդիպումներ կունենանք դասագրքի հայեցակարգային հարցերի պարզաբանման վերաբերյալ»։