ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մաքքեյնը հիասթափություն և զայրույթ է հայտնել Գազայի հատվածում պարենային ճգնաժամի կապակցությամբ, որը սրվում է Իսրայելի շարունակական ռազմական հարձակման ֆոնին։
Մաքքեյնը NHK-ին տված հարցազրույցում Գազայում պարենային իրավիճակը բնութագրել է որպես «աղետալի»։ Նա ասել է. «Այնտեղ թերսնման շատ լուրջ խնդիր կա։ Մարդիկ այնտեղ մահանում են սովից»։
Նա պարզաբանել է, որ սննդամթերքի պակասն ուժեղանում է, իսկ օգնության տրամադրումը դժվարացել Է Իսրայելի շարունակվող ռազմական հարձակման պատճառով:
Մաքքեյնն ասել է. «Շատ դժվար է, երբ մեզ վրա ուղղված են թնդանոթներ, տանկեր կամ այլ բան։ Մարդասիրական օգնության մատակարարումները դադարեցվել են, քանի որ ճանապարհը հանկարծակիորեն փակվել է»։