Օգոստոսի 22-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հարցերի շուրջ։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել նշանակալի ներդրում ունենալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ արդիական տարածաշրջանային հարցերի շուրջ:
Քննարկվել են երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև 2025 թվականի հունվարի 17-ին նախագահների կողմից ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի իրականացումը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլը։
Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ջանքերին։
Բացի այդ, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: