«Հեզբոլլահ»-ը երբեք չի զինաթափվի. ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի համակարգողի տեղակալ
Հոկտեմբերի 31, 2025

«Հեզբոլլահ»-ը երբեք չի զինաթափվի. ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի համակարգողի տեղակալ

By Օգոստոսի 25, 2025 83

«Հեզբոլլահ»-ը երբեք չի զինաթափվի». այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի համակարգողի տեղակալ Սարդար Մասջեդին: 

«Դիմադրության զենքերը Լիբանանի ժողովրդի զենքերն են՝ իրենց հողը սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից պաշտպանելու համար։ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագիրը ամերիկա-սիոնիստական ​​նախագիծ է։ Ո՛չ Լիբանանի ժողովուրդը, ո՛չ էլ «Հեզբոլլահ»-ի դիմադրությունը չեն ընդունի այս ծրագիրը, և այն երբեք չի իրականացվի», - ասել նա։

Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարության վերջերս ընդունել է որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար: Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Լիբանանի կառավարության վերջերս ընդունած որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ, նշանակալի զարգացում է։ Այս կարևոր զարգացման լույսի ներքո Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ և կայուն ապագայի հասնելու համար: Եթե Լիբանանի զինված ուժերը ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար, Իսրայելը կձեռնարկի պատասխան միջոցներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատում Լիբանանում», - ասվում է հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «բարձր է գնահատում Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկված նշանակալի քայլը»։ «Այս որոշումը (Հեզբոլլահի զինաթափման վերաբերյալ) հնարավորություն է ընձեռում Լիբանանին վերականգնել իր ինքնիշխանությունը, վերականգնել պետական ​​ինստիտուտները, բանակը և կառավարման համակարգը», - շարունակել է գերատեսչությունը։

«Հիմա ժամանակն է, որ Իսրայելն ու Լիբանանը առաջ շարժվեն համագործակցության ոգով՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկու երկրներում կայունության ու բարգավաճման խթանման ընդհանուր նպատակի վրա», - եզրափակել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից