Ինչպե՞ս է կատարվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը
Օգոստոսի 26, 2025

Ինչպե՞ս է կատարվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

By Օգոստոսի 25, 2025 48

Օգոստոսի 2–ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մոտ գործելու պահից սկսած կարող է երեք ամիս օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարել և չենթարկվել վարչական պատասխանատվության։ Այս մասին հարցազրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ 

Նրա խոսքով, եթե օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին ցանկանում է երեք ամսից ավելի մնալ Հայաստանում և մեքենա վարել, ապա նա  կարող է օտարերկրյա վարորդական վկայականը փոխանակել հայկական վկայականով, իսկ օտարերկրյա վարորդական վկայականը կմնա իր մոտ։ «Իսկ Հայաստանի քաղաքացին պետք է հանձնի իր օտարերկրյա վարորդական վկայականը և վարի Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական վկայականով»,–ասաց նա։ 

Հարցին՝ ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով է կատարվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարաբերության մեջ մենք ունենք գնորդ և վաճառող, գործընթացը ըստ էության սկսվում է վաճառողից, վաճառողը թվային պլատֆորմում խիստ նույնականացման միջոցով, այսինքն անձը պետք է ունենա ID-քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա մուտք գործել և նույնականանալ էլեկտրոնային պլատֆորմի մեջ։ Այնտեղ մենք ինքնաշխատ եղանակով տրանսպորտային միջոցների տվյալների շտեմարանից կբեռնվեն նրա բոլոր տրանսպորտային միջոցները, և անձը կասի ես այս տրանսպորտային միջոցը ցանկանում եմ վաճառել։ Կկատարվեն համապատասխան ստուգումներ և գնորդը արդեն կարող է կատարել գնումը,։ Պետք է վերբեռնվի նաև պայմանագիրը, որտեղ կնշվի գինը, կրկին կատարվում են ստուգումները, գնորդը ևս էլեկտրոնային խիստ նույնականացման միջոցով մուտք է գործում պլատֆորմ, և այս բոլոր գործողությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հաշվել ենք ութ գործողություն վաճառողի կողմից և 6 գործողություն գնորդի կողմից։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել․ Դեսպան Լի Սինվեյ

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ