Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից վարորդական վկայական տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքեր
Հուլիսի 21, 2025

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից վարորդական վկայական տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքեր

By Հուլիսի 21, 2025 21

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան կարգերի վարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պապարացիները Դի Կապրիոյին և սիրելիին լուսանկարել են զբոսանավի վրա հանգստանալիս (լուսանկարներ)

Ֆրանսիական ընկերություններն Ուկրաինայում ԱԹՍ-ներ կարտադրեն. Զելենսկի

Փոխել աշխատաժամանակի ռեժիմը, տրամադրել ընդմիջումներ․ԱԱՏՄ-ի հորդորը՝ գործատուներին

Իսրայելը փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել Սիրիայում․ Hürriyet

Կասպից ծովը անհետանում է. ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի

Դոլարն ու եվրոն էժանացել են

Թաթոյանը հիմա էլ Գալստանյանից պլավնի անցնում է նոր տիրոջ փնտրտուքի. Արայիկ Հարությունյան

Անգլիական գյուղում տեղի է ունեցել սվինգերների ամենամեծ փառատոնը

Քննչական գործողություններ են ընթանում նաև  «Gold Gym» սպորտային ակումբում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել. նա եկել էր կնոջ հետ

Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի և Չինաստանի հետ

Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Բաղայի

Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա. Ռոմանոս Պետրոսյան

Քննչական գործողություններ են իրականացվում Reebok սպորտային ակումբում

Իրինա Շեյքը և երկրպագուները հիացած են Էմիլի Ռատակովսկու բաց լողազգեստով լուսանկարով