Ինչո՞ւ է Հայաստանը որոշել անդամակցել ՇՀԿ–ին. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց
Սեպտեմբերի 10, 2025

Ինչո՞ւ է Հայաստանը որոշել անդամակցել ՇՀԿ–ին. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

By Հուլիսի 16, 2025 74

Այո, մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամագրվելու համար, եւ դա տեղավորվում է մեր բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք  դառնում։ Ընդ որում, սա նաեւ կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետեւ նաեւ քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ եւ ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է։

Երբ ես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արեւելքում, թե արեւմուտքում, սա պետք է գործն ական արտահայտություն ունենա»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ՇՀԿ–ում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, մինչդեռ իշխանությունը ՀԱՊԿ–ը համարում է սպառնալիք, Փաշինյանն ասաց. «Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ն ուրիշ կազմակերպություն է, ՇՀԿ–ն ուրիշ կազմակերպություն է։ ՀԱՊԿ–ի հետ կապված ինչ կար ասելու, ասել ենք, նոր բան չկա ասելու»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ. ԱՄՆ փոխնախագահ

Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս