Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ
Սեպտեմբերի 11, 2025

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

By Հուլիսի 04, 2025 170

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում պատարագիչ Սրբազանն անդրադարձավ Հայոց աշխարհում աստվածային լույսի ներգործուն զորությանը, որը ճառագեց Խոր Վիրապի խավար գբից, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ընկերակցությամբ լռության, ցրտի, մենության հաստատուն մնաց իր հավատքի մեջ և Սուրբ Հոգու շնորհներով, լուսավոր հավատքով վերակառուցեց մեր հոգևոր հայրենիքը։

Նարեկ Սրբազանն ընդգծեց, որ այդ հոգևոր հայրենքում հաստատվեց Սուրբ Էջմիածինը, որպես աստվածային հայտնության մարմնացում, ուր Աստված հանդիպեց հայոց ազգին։

Սրբազան Հայրը խոսեց նաև մերօրյա դժվարությունների և եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող հայորդիներին։

«Այն, ինչ-որ տեսանք օրեր առաջ, իսկապես, կարելի է անվանել համազգային ամոթի օր։ Մեր երկու հոգևոր եղբայրները՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն այսօր «Վիրապ»-ի մեջ են։ Նրանք լուռ են, բայց նրանց աղոթքը բարձրանում է երկինք ու այդ աղոթքի ձայնը տարածվում է Սուրբ Էջմիածնից։

․․․Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին։ Այն սասանել անկարելի է, որովհետև նրա հիմքը մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոս», - նշեց Նարեկ Սրբազանը՝ ամենքին հորդորելով այս տագնապալի օրերին հաստատուն լինել հավատքի մեջ, մնալ հավատարիմ զավակները Սուրբ Էջմիածնի և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեթանյահուն ամոթանք է տվել

Ելույթի ժամանակ կրակել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT

Բողոքի ցույցեր և անկարգություններ Ֆրանսիայում՝ նոր կառավարության փոփոխության ֆոնին. ձերբակալվել է ավելի քան 300 մարդ

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub