Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Նոյեմբերի 20, 2025

Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

By Հունիսի 15, 2025 372

Այսօր՝ հունիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, վարչության պետի տեղակալ Հարություն Դանիելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում «Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել է 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները ու պարեկները, «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնավսածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Այս պահին հիվանդանոց է մեկնում ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է մեկնել նաև քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները  ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով