Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումների համար: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Լուկաս Զելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 11-ին ազգային ընտրանին «Պուշկաշ Արենայում» կհանդիպի Հունգարիային։ 3 օր անց կհյուրընկալվի Իռլանդիային «Ավիվա» մարզադաշտում:
«Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազարդոզային և հռչակվեց Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում։
Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվել է Ինդոնեզիայում։
Հիշեցնենք` Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է թմրավաճառների դեմ զինված հակամարտության վիճակում: Այդ մասին գրել է The New York Times թերթը, որը ծանոթացել է ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսին հղած ծանուցմանը:
Թրամփը հայտարարել է, որ նարկոկարտելների ներկայացուցիչների գործողությունները կհավասարեցվեն Միացյալ Նահանգների վրա զինված հարձակման գործողություններին, իսկ մաքսանենգները կհամարվեն անօրինական զինված անձինք:
ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն առնվազն երկու արագընթաց նավակ են ոչնչացրել Կարիբյան ծովի միջազգային ջրերում՝ ընդհանուր առմամբ 14 հոգուց բաղկացած անձնակազմերով, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում Վենեսուելայից:
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել այն նավերին, որոնք ենթադրաբար կապված են Վենեսուելայի թմրակարտելների հետ:
Սպանություն կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:
Հետաքննող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Ծագումով դաղստանցի Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է ՌԴ ամենաազդեցիկ միլիարդատերերից մեկը։ Նա խարդախության և փողերի լվացման համար արդեն դատվածություն ունի։
Ներկայում Սուլեյմանովի անունը կապված է ավիատոմսերի ամրագրման պետական համակարգի՝«Սիրենա Թրեվլ»-ի, խոշոր ՏՏ ընկերության վերահսկողության, օֆշորների, կոռուպցիոն սխեմաների, արտերկրում ունեցվածքի հետ:
Սուլեյմանովն ամուսնացած է Միխայիլ Խոդորկովսկու նախկին բիզնես-գործընկեր, «Մենատեպ» բանկի համահիմնադիր և «ՅՈւԿՈՍ» նավթային ընկերության բաժնետեր Պլատոն Լեբեդևի դստեր՝ Լյուդմիլայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։
IPhone 17-ի վաճառքի մեկնարկից երկու շաբաթ անց Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբանները նշել են, որ սարքերի պահանջարկը կանխատեսումներից բարձր է եղել: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:
MacRumors-ը հաղորդում է, որ գնահատականը հիմնված է Apple-ի առցանց խանութի առաքման ժամկետների և ընկերության մատակարարման շղթայի տեղեկատվության վրա։
Մասնագետների կարծիքով, iPhone 17-ը, iPhone 17 Pro-ն և iPhone 17 Pro Max-ը գնորդների շրջանում ամենամեծ հետաքրքրությունն են առաջացրել։
Մինչդեռ, գերբարակ iPhone Air-ը համեմատաբար թույլ պահանջարկ ունի։
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2025 թվականի երկրորդ կեսին Apple-ը կարող է շարքի թողարկումը հասցնել ավելի քան 90 մլն սարքի՝ ներկայիս 84-86 մլն-ի դիմաց։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով:
Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի:
Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը:
Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա:
Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մեռնել Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ցանկանում կիսել նրանց ճակատագիրը... Եթե մենք ընդունենք Ուկրաինան [ԵՄ - ում], մենք կհայտնվենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք չենք ցանկանում մեռնել Ուկրաինայի համար»,-Օրբանի խոսքը մեջբերում է Հունգարիայի վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների և կապերի գծով պետքարտուղար Զոլտան Կովաչը։
Օրբանն ընդգծել է, որ Հունգարիայի կառավարության գլխավոր առաջնահերթությունը մնում է իր քաղաքացիների շահերի և կյանքի պաշտպանությունը:
Թուրքական Baykar Makina ընկերության տեղական դուստր ձեռնարկություն Bayraktar Teknoloji Azerbaycan ՍՊԸ-ն սկսել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը։
Report-ի փոխանցմամբ՝ ձեռնարկությունը արտադրություն է իրականացնում Սումգայիթի արդյունաբերական պարկում, որտեղ այն դարձել է գրանցված այս տարվա մայիսին։
Նշվում է, որ արտադրվող ապրանքներն առայժմ նախատեսված են ներքին շուկայի համար։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ - Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս հատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ ամբողջությամբ կահավորված և գծանշված: Առաջիկա կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը»,- գրելէ Խուդաթյանը:
Իրանի կենտրոնական մասում՝ Սպահան նահանգի Զավարեհ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է SNN-ը։
«Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է (խորությամբ - խմբ.) 10 կիլոմետր խորության վրա Սպահանի Զավարեհ շրջանում», - հայտնել է գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ցնցումները զգացվել են Իրանի մայրաքաղաքում և դրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։