Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վերազինումը, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ հակամարտությունից։ Նման կոչով է հանդես եկել ֆիննական «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում: 

«Դեպի Ռուսաստան ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո մենք սկսել ենք վերազինվել։ Ակտիվանում են բոլոր ահազանգերը։ Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Եվրոպայի վերազինումը, մենք պատերազմ չենք ուզում», - ասվում է հրապարակման մեջ։ Մեման նշել է՝ Պուտինի վերջին ելույթը ցույց տվեց՝ Մոսկվան տեսնում է Եվրոպայի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը վկայում է Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում։ 

Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին, Չինաստանին և Հնդկաստանին աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, որպեսզի խուսափեն այն «գլոբալ պատերազմի» վերածելու վտանգից:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են: Ռուսթավելիի պողոտայում ժամը 16:00-ից տեղի կունենա բողոքի ցույց։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա ընտրության և մասնակցելու է խաղաղ ցույցին:

Նշենք, որ Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն։ Նրանցից հինգը կունենան նույն համարները, ինչ նախորդ խորհրդարանական ընտրություններին։ Հաջորդ ՏԻՄ ընտրություններին, ԿԸՀ-ի դիմումի հիման վրա, համարները կպահպանեն «Հայրենասերների դաշինք»-ը, «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, «Գիրչի»-ն և «Վրացական երազանք»-ը։

2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններին կուսակցությունները կունենան հետևյալ ընտրական համարները․ 

#1 — «Հայրենիք, լեզու, հավատ»

#2 — «Դեմոկրատների դաշինք»

#3 — «Կոնսերվատորները Վրաստանի համար»

#4 — «Վրացական միություն»

#5 — «Մեր միավորված Վրաստանը»

#6 — «Երրորդ ճանապարհ»

#7 — «Ազատ Վրաստան»

#8 — «Հայրենասերների դաշինք»

#9 — «Ուժեղ Վրաստան-Լելո»

#10 — «Ձախերի դաշինք»

#11 — «Վրաստան»

#12 — «Կանաչների կուսակցություն»

#13 — «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»

#14 — «Ժողովրդական իշխանություն»

#25 — «Գախարիան Վրաստանի համար»

#36 — «Գիրչի»

#41 — «Վրացական երազանք»։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 4-ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։

Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

 

Ընտրությունների քվեարկության համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 08: 00-ին, քվեարկությունը սկսվել է առանց խոչընդոտների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը։

Հանրապետության ողջ տարածքում բացվել է 3,061 ընտրատեղամաս։ Դրանցից 2,284-ում քվեարկությունն ընթանում է էլեկտրոնային ձեւաչափով, իսկ 777-ում՝ ավանդական համակարգով։ 

Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Ընտրություններն անցկացվում են 64 մունիցիպալիտետներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ կընտրվեն տեղական խորհուրդների 2,058 անդամներ։

Ընտրություններին մասնակցում է տասներկու կուսակցություն։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է Թբիլիսիում: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ։ «Այսօր ևս մեկ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության համար»,-ասել է նա։

26 քաղաքներում և մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը»:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը:

«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։

Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

Sputnik, Դավիթ Գալստյան

Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Sputnik Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Մենք այսօրինակ պատասխաններ էինք ստացել նաև ավելի վաղ։

Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։

Остров, образовавшийся в результате изменения русла реки Аракс - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:

Այս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։

Գերատեսչությունից հայտնել են՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։

«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն», - ասված է պատասխանում։

Նախարարությունը որպես այս ոլորտում Երևանի և Անկարայի միջև համագործակցության հիմք մատնանշել է դեռևս 1927 թվականին խորհրդային և թուրքական իշխանությունների միջև կնքված պայմանագիրը։

«1927թ. հունվարի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրել են Արաքս ու Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, որը հայտնի է որպես ջրային կամ սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա: Կոնվենցիայի համաձայն՝ գետերի ջրերը բաշխվում են հավասարապես։ Համաձայնագիրը գործում է մինչ այժմ», - հայտնել է նախարարությունը։

Իսկ թե Հայաստանը որ կետի հիման վրա է համաձայնեցնում ամբարտակի կառուցումը, գերատեսչությունը չի նշել։

Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը (այն ժամանակ` ԽՍՀՄ–ը) պարտավոր չէ համաձայնեցնել ամբարտակի կառուցումը, որը պետք է գետը վերադարձնի նախկին հուն։

Մասնավորապես վերոնշյալ կոնվենցիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» Թուրքիային շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։ 

«Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող արհեստականորեն փոխել գետի թալվեգի (գետի հունի ամենախորը մասերը միացնող գիծ. խմբ.) ուղղությունը։ Եթե սահմանային գետերը շեղվում են հունից, երկու կողմերն էլ իրավասու են կարգավորման և ամրակայման աշխատանքներ իրականացնել նշված գետերի երկու ափերին՝ այդ մասին ժամանակին տեղեկացնելով մյուս կողմին»։ 

(Երկրների միջև համաձայնագիրը ֆրանսերեն է կնքվել):

Статья 7 Конвенции о водопользовании на пограничных реках между СССР и Турцией - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
1927թ. հունվարի 8-ին ստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը

Ի դեպ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել ամբարտակի կառուցման կոորդինատները՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքին (և դա այն դեպքում, որ նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ):

Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:

Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Իրանը շաբաթ օրը մահապատժի է ենթարկել յոթ տղամարդու, որոնք դատապարտվել էին մի քանի տարի առաջ անվտանգության աշխատակիցների և հոգևորականի սպանության համար: Այս մասին հայտնում է դատական «Միզան» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ նրանցից վեցը էթնիկ արաբներ էին, որոնք մեղադրվում էին հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Խորրամշահր քաղաքում զինված հարձակումներ և պայթյուններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով զոհվել էին անվտանգության չորս աշխատակիցներ:

«Միզանը» հայտարարել է, որ այդ մարդիկ կապված են եղել Իսրայելի հետ: Իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են, որ Թեհրանը պարբերաբար օգտագործում է այդ մեղադրանքը էթնիկ փոքրամասնությունների դեմ, որպեսզի այլախոհությունը ներկայացնի որպես օտարերկրացիների կողմից աջակցվող:

Amnesty International-ի տվյալներով՝ 2025 թվականին Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ավելի քան 1000 մարդու, ինչը ամենաբարձր տարեկան ցուցանիշն է, որն այս կազմակերպությունն արձանագրել է առնվազն 15 տարվա ընթացքում:

«Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, Ռուսաստանի սահմանից ոչ հեռու,օրերս տեղի է ունեցել Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի բացումը:

«Նավատորմի կազմակերպումն այնքան հրատապ հարց չէ, որքան ցամաքային պաշտպանության կազմակերպումը։ Մենք ցանկանում ենք, որ Ֆինլանդիայի տեսակետները լիովին հաշվի առնվեն, և որ ՆԱՏՕ-ն ցամաքային պաշտպանության մեջ ուժեղ լինի այստեղ՝ Սկանդինավյան երկրներում», –  Yle պորտալին տված հարցազրույցում ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակյանենը:

Ինչպես ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտարարել է ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Քրիս Գենտը, դաշինքի հրամանատարությունը Միկելիում երկու առաքելություն ունի. խաղաղ ժամանակ շտաբը պլանավորում և սինքրոնացնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործողությունները, այդ թվում՝ իրականացնում է համատեղ զորավարժությունների, ինչպես նաև խաղաղ ժամանակների այլ միջոցառումների պլանավորում, նախապատրաստում և անցկացում։ Պատերազմի ժամանակ այն Հյուսիսային Եվրոպայում գործող ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարն է: 

Շտաբը գլխավորում է նորվեգացի Ուվե Սթաուրսեթը, ինչպես նաև ֆիննական բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմյակին: Շտաբը ենթակա է Նորֆոլկում ՆԱՏՕ-ի հրամանատարությանը: Միկելի են ժամանել սպաներ՝ յոթ երկրներից՝ Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Խաղաղ ժամանակ շտաբը կունենա մոտավորապես 50 մշտական ​​​​աշխատակից:

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին, հայտնում է ТАСС-ը:

 

ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է ազատ արձակել ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև պատրաստ է սկսել բանակցությունները։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։ 

Նշվում է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միայ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։

Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան