Live24
Հունիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել երկկողմ դիվանագիտական հարաբերություններում «գրգռիչների» վերացման վերաբերյալ խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում, Մոսկվայում»։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ես արդեն ասել եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, եւ գործընթացն ինքնին դժվարությամբ է ընթանում եւ դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլեւ Կոնգրեսի «բազեների», որտեղ ձեւավորվել է կայուն հակառուսական լոբբի»։

«Կարեւոր է, սակայն, որ առաջընթաց, թեեւ բավական շրջելի, կա եւ դա չափվում է այնպիսի շոշափելի արդյունքով, ինչպիսին է այս տարվա ապրիլի 10-ին Ստամբուլում կայացած խորհրդակցությունների վերջին փուլի ընթացքում կայացված նախնական որոշումը՝ դրանք [նրանց] մայրաքաղաքներ տեղափոխելու վերաբերյալ: Կարող եմ հաստատել, որ պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան շատ մոտ ապագայում Մոսկվայում»,- ավելացրել է դեսպանը:

Ճամբարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուն–փլուզման վայրից փրկարարները փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի, հաղորդում է SHamshyan.com–ը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 1 զոհ։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ առնվազն 4 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։

 

Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

Երևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջում՝ www.railway.am, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով։

Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ցուցարարներին պարետային ժամ մտցնելուց հետո։

CNN-ի թիմի տվյալներով՝ պարետային ժամի գործողության գոտում ձերբակալվել է մոտ 10-20 մարդ։

Ցուցարարների մեծ մասն արդեն լքել է պարետային ժամի գոտին։

Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկի ուղղաթիռը թռչում է մոտ 1 000 ֆուտ բարձրությամբ Լոս Անջելեսի կենտրոնում, Փոքր Տոկիոյում, որտեղ, թռիչքների հսկման տվյալների համաձայն, մտցվել է պարետային ժամը։

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը  վա-բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով:

Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը  վա բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:

Մյուս կողմից, այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում` եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու և քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար:

Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն և պատասխանատվություն, որովհետև դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի»:

Հեյլի Բիբերը գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը՝ հրապարակելով բաց լուսանկարներ՝ իր Rhode գեղեցկության ապրանքանիշի նոր արտադրանքը գովազդելու համար, որը վերջերս ձեռք է բերվել e.l.f. Cosmetics-ի կողմից։ 

роде1.jpg (90 KB) 

31-ամյա մոդելը և Vogue-ի աստղը լուսանկարվել է փափուկ գորգի վրա՝ պառկած մեջքի վրա՝ ժանյակավոր սև վերնաշապիկով, խորը դեկոլտեով և փոքրիկ ստրինգով, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Լուսանկարներում Հեյլին կռանում է և ընդունում զգայական դիրքեր՝ ցուցադրելով վստահություն և հմայք։ 

роде2.jpg (99 KB)

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս՝ պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով, նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։

«Մենք խաղաղություն ենք ուզում», - Wall Street Journal-ին ասել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը՝ հավելելով, որ «եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով», «ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել»։

Մեդինսկու խոսքով՝ փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։ 

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակում։

Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ:

Հունիսի 6-ից շարունակվող ցույցերի պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներում պարետային ժամ է հայտարարվել երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը։ Ըստ քաղաքապետ Քերեն Բասի՝ այն կտևի մի քանի օր։ Քյս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանները «զանգվածային ձերբակալություններ» են կատարել։

Կալիֆոռնիայում վերջին չորս օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 378 մարդ, որոնցից 200-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։

Քաղաքապետը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 23 բիզնես է թալանվել։ Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի շուրջ 4000 մարտիկները և 700 ծովային հետևակայինները պաշտպանում են դաշնային շենքերը, ինչպես նաև միգրացիոն հարցերով գործակալներին, որոնք ձերբակալություններ են կատարում։ 

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատարան է դիմել՝ խնդրելով անմիջապես դադարեցնել զինվորականների կողմից միգրացիոն հարցերով գործակալների տրամադրվող օգնությունը։ Այս հարցով դատական լսումները կկայանան հունիսի 12-ին։

Նյուսոմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իրավիճակը Լոս Անջելեսում։ Իր հերթին, Թրամփը չի բացառել ապստամբության մասին օրենքը գործի դնելու հնարավորությունը. այն նախագահին լիազորում է ռազմական ուժեր տեղակայել երկրի ներսում՝ ճնշելու ապստամբությունը կամ ներքին բռնությունները կամ որոշակի իրավիճակներում օրենքի ուժը գործի դնելու համար:  

The Associated Press-ը նշում է, որ դա ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորություններից մեկն է:«Եթե ապստամբություն լինի, ես, անշուշտ, գործի կդնեմ այն: Կտեսնենք», – ասել է նա Օվալաձև աշխատասենյակից:

ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերը տարածվել են նաև Դալասում, Օստինում, Տեխասում, Չիկագոյում, Նյու Յորքում, որտեղ հազարավոր մարդիկ են ցույցի դուրս եկել, կատարվել են բազմաթիվ ձերբակալություններ։ 

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։

Ֆոտո

Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան Իրանի դեմ, ավելի հզոր պատասխան կստանա. Փեզեշքիան

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ

Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Չեինք ցանկանա, որ Ուկրաինային տրվող օգնությունը նվազեր Իրանի պատճառով. Զելենսկի

ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի օգնություն տրամադրել

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել

Հարվածելու ենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին. Նեթանյահու