Թուրքիայում հերքել են զբոսաշրջիկների` Կոքսակի վիրուսով վարակվելու մասին տեղեկությունները
Հոկտեմբերի 07, 2025

Թուրքիայում հերքել են զբոսաշրջիկների` Կոքսակի վիրուսով վարակվելու մասին տեղեկությունները

By Հոկտեմբերի 04, 2025 22

Թուրքիայի Անթալիա նահանգի Crystal Admiral հյուրանոցում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հյուրերից բողոքներ չեն ստացվել՝ Կոկսակի վիրուսով ենթադրյալ վարակման մասին։

Ավելի վաղ Telegram-ի Shot ալիքը հայտնել է, որ հյուրանոցում հանգստացող ռուս ընտանիքը չի կարողացել լքել Թուրքիան, քանի որ նրանց երեխայի մոտ արձակուրդի չորրորդ օրը կոքսակի վիրուս է ախտորոշվել և նա այժմ կարանտինում է։ 

«Մենք հյուրերից որևէ բողոք չենք ստացել որևէ վիրուսով վարակվելու վերաբերյալ։ Եթե այստեղ վիրուս լիներ, շատ հյուրեր կհիվանդանային։ Ես զարմացած եմ, որ դուք նման պնդումներ եք անում», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հյուրանոցի մենեջերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս