Live24
Ապրիլի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է է Թրամփը։

«Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք, մինչև անգամ կարող ենք ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները։ Իրանը հզոր երկիր է։  Չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, և ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք: Ես խաղաղություն եմ ուզում»,-ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուջեն գրեթե կիսով չափ, այդ թվում՝ հրաժարվելով ֆինանսավորել ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հուշագիրը, որը հասանելի է հրատարակությանը։

Անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի աշխատակիցներին բաժանված հուշագրում ասվում է, որ բյուջեի կրճատումները, որոնք նախկինում առաջարկվել էին Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) կողմից հաջորդ ֆինանսական տարվա համար, կկազմեն $28,4 միլիարդ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի բոլոր գործողություններում: Դա 27 միլիարդով (48 տոկոսով) պակաս է Կոնգրեսի կողմից 2025 թվականի համար հաստատված ֆինանսավորման մակարդակից, գրում է թերթը։ Առաջարկվող բյուջեի համաձայն՝ USAID-ը, որը նախկինում առանձին գործակալություն էր, ամբողջությամբ կդառնա Պետդեպարտամենտի մի մասը:

 Հուշագրի համաձայն՝ մարդասիրական օգնությունը կկրճատվի 54%-ով, իսկ համաշխարհային առողջապահության ֆինանսավորումը 55%-ով։ Առաջարկվում է գրեթե 90%-ով կրճատել միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը։ Սա ներառում է ՄԱԿ-ի , ՆԱՏՕ-ի և 20 այլ կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցում : Միևնույն ժամանակ, նախատեսված ներդրումները կշարունակվեն մի շարք այլ կազմակերպությունների համար, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համար : Միաժամանակ ամբողջությամբ կկրճատվի միջազգային խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել է բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկի փուլային վերանայման գործընթացը։

Նախարարությունից մանրամասնում են, այս նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել միայն կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք նախատեսվում է ավելացնել հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկանտեսակի, որի համար նախատեսվում է դրույքաչափը ավելացնել մոտ 3 անգամ՝ սահմանելով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։

Սիգ ձկնատեսակի պարագայում, այն գնահատվում է որպես Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն և արժեքավոր ռեսուրս։

. Ներկայացված նախագծով առաջարկվում է վերնայել նաև կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի վճարման կարգը, համաձայն որի այն կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։

Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:

Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։

Թուրքիայի արդարադատությունը մերժել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը՝ մինչև նրա դատավարության արդյունքները։ Այս մասին  հայտնում է Anadolu գործակալությունը։

Իմամօղլուի շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Ամեն դեպքում Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է ընդունել, որ Իմամօղլուի կալանքը կշարունակվի։

Նշենք, որ  Իմամօղլուն, ով համարվում է  Էրդողանի ավելի քան երկու տասնամյակ իշխանության գլխավոր մրցակիցը, կալանավորվել է մարտի 19-ին և չորս օր անց պաշտոնապես բանտարկվել՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ombudsman of Culture of the Armenian Highlands» ֆեյսբուքյան էջում։

«Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է` գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենն իր տներով, փողոցներով, պատմական շերտերով գրեթե հիմնովին ոչնչացվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ սա Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարության մի օրինակ է։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։

Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի ապրիլի 12-ին Օմանում ամերիկացիների հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Այս շաբաթվա վերջին նախարարը կայցելի Մոսկվա և կօգտվի այդ հնարավորությունից՝ քննարկելու Մասկատում կայացած բանակցությունների հետ կապված վերջին իրադարձությունները», – ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները:

Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։«Իրան-ԱՄՆ բանակցությունները Հռոմում ընդունելու համար հարցում ենք ստացել շահագրգիռ կողմերից  և միջնորդի դեր կատարող Օմանից, և մենք դրական պատասխան ենք տվել»,- Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող համաշխարհային Expo ցուցահանդեսի ժամանակ ասել է Տայանին։

Իտալական ANSA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Տայանին նշել է, որ Հռոմը հաճախ է հյուրընկալել նմանատիպ բանակցություններ։ «Պատրաստ ենք անել ամեն ինչ՝ աջակցելու բոլոր բանակցություններին, որոնք կարող են հանգեցնել միջուկային խնդրի լուծմանը և խաղաղության կառուցմանը»,- նշել է Տայանին։

Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում: 

Իրանն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ ապրիլի 12-ին Օմանում «դրական» և «կառուցողական» բանակցություններ են վարել և պայմանավորվել են շարունակել բանակցություններն այս շաբաթ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործարք կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025թ․-ի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: 

Ուշադրություն

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 14-16ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան      28.8°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -0.7°C (2022թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       12.5°C

Այսօր կրակոցներ են հնչել Երևանի Մաշտոցի պողոտայում, որի հետևանքով կա վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքը գրում է, որ կրակոցների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել ժամը 01:50-ի սահմաններում։

Դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում` Մաշտոցի պողոտայում կայանված «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, որն ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտայի 15–րդ շենքի մոտ կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:

ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ ապրիլի 14-ին ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն), 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հատկանիշներով) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ֆոտո

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը շնորհավորել է հրամանատաներին Կուրսկի ազատագրման կապակցությամբ

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին