Հոկտեմբերի 2-ի ժամը 12.55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 10-ի սահմաններում Հերացի-Կորյուն փողոցների վերգետնյա անցումում անհայտ անձը փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը, առաջացած քաշքշուկի հետևանքով կինն ընկել և դեմքով հարվածել է գետնին՝ ստանալով վնասվածք:
Քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա Քաջազնունու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:
Հիշեցնենք, որ լրացուցղիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:
Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։
Շվեդիան առաջարկում է Բալթիկ ծովում անվտանգությունը բարձրացնելու միջոցներ մտցնել, այդ թվում օրենսդրական՝ իր ափամերձ պահպանության համար ծովային հսկողությունն ընդլայնելու վերաբերյալ, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Բալթիկ ծովի տարածաշրջանը բարձր պատրաստվածության մեջ է 2022թ․ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ մի շարք ստորջրյա մալուխների եւ գազատարների փակման, ինչպես նաեւ վերջերս անօդաչու թռչող սարքերի հայտնվելու եւ օդային տարածքի խախտումների պատճառով։
«Մենք չենք ընտրել մեր արտաքին իրավիճակը, բայց մենք պետք է գործ ունենանք այն իրականության հետ, որի առջեւ կանգնած ենք»,- հայտարարության մեջ ասել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։
ՆԱՏՕ-ն, որի անդամ է Շվեդիան, շաբաթ օրը հայտարարել է, որ ընդլայնում է իր առաքելությունը Բալթիկ ծովում՝ այն հագեցնելով հակաօդային պաշտպանության ֆրեգատով եւ այլ միջոցներով՝ Դանիա անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետո։
Ռուսաստանի Մուրմանսկի մարզի Ապատիտի քաղաքային դատարանը որոշել է, որ ինտերնետի էջերում այֆոնների «գողական» պաստառներին եւ «գողական բաժակաճառերին» նվիրված էջերում առցանց տեղադրված տեղեկատվությունն արգելվում է, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դատարանի սեպտեմբերի 10-ի որոշման մեջ նշվել է, որ Ապատիտի քաղաքի դատախազը վարչական հայց է ներկայացրել առցանց տարածվող տեղեկատվությունն արգելված ճանաչելու պահանջով։
Մոնիթորինգի ընթացքում բացահայտվել են ռեսուրսներ, որտեղ օգտատերերը կարող էին ներբեռնել «գողական» պաստառներ» այֆոնների համար՝ մոտ 50 պատկեր, որոնցում պատկերված էին դերասաններ Ալ Պաչինոն եւ Թոմաս Հարդին, խաղաթուղթ խաղացողներ եւ այլք, ինչպես նաեւ փոխառել «գողերի կենացներ» խնջույքների համար, ինչպիսիք են՝ «կյանք գողերի եւ ազատություն տղաների համար, մեր խրճիթը սուրբ տաճարի նման է», «մենք վրեժ կլուծենք ոստիկաններից ամեն ինչի համար, մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը վնասի մեր եղբայրներին» եւ այլ նմանատիպ տողեր։
Ըստ դատախազության՝ այս էջերը, իբր, քարոզել են «АУЕ» միջազգային հասարակական շարժման գաղափարախոսությունը, որը 2020թ․ Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական։
Գերատեսչությունը դրանում տեսել է իրավախախտումների եւ հանցագործությունների կատարման, ծայրահեղական գործունեության մեջ անձանց, այդ թվում՝ անչափահասների որոշ շրջանակի ներգրավման, АУЕ-ի դրական կերպարի ձեւավորման նախադրյալներ։
Այս քրեական վարույթի շրջանակում մենք մշտապես ունեցել ենք այդ հարցի վերաբերյալ մեր տարակուսանքը, վերապահումները, թե ինչպես է ստացվել, որ Գարուշը կարողացոել է դռնով դուրս գալ, իսկ մյուսները չեն կարողացել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Ցավոք սրտի իրականացված քննությունը ամբողջությամբ չի հերքել, որ Գարուշը դուրս չի եկել զինվորական կացարանի դռնից։
Մեկ անձ չէ, որ նման ցուցմունք է տվել կամ նման տեղեկություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մշտապես եղել են մի քանի հոգի, որոնք ընդգծել են, որ Գարուշ Սարգսյանը դուրս է եկել դռնից և ոչ թե ճաղավանդակներից։ Հենց այսպիսի հակասական ցուցմունքների կամ տվյալների համադրություն է բերում այն հանգամանքին, որ նշված անձանց ցուցմունքների նկատմամբ արժանահավատության ճգնաժամ է առաջանում։
Ես չեմ կարող հաստատապես պնդել և մեկը, և մյուսը, բայց որ այս քրեական վարորդի ընթացքում ձեռք բերված ապացույցների արժանահավատության, դրանց թույլատրելիության, դրանց վերաբերելիության, դրանց նկատմամբ, վստահության ճգնաժամ է առկա, դրանում չեմ կասկածում»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞վ է բացատրում Գարուշի թեթև վնասվածք ստանալը, իսկ մյուս փրկված զինծառայողների նույնիսկ քերծվածք չունենալը, Նորիկյանն ասաց. «Ավելին ասեմ, այդ մասշտաբի հրդեհի հետևանքով և զինվորական կացարանի հատակի այրվածության աստիճանը, և տարբեր զինծառայողների այրվածության աստիճանը առաջացրել են մի շարք հարցեր։ Մենք պատրաստվում ենք համալիր փորձաքննություն իրականացված փորձագետին, հրդեհատեխնիկական այլ փորձաքննություններ իրականացված փորձագետին տալ հենց այդ հարցերը, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր նման տարբերակված հետևանքներ առաջանալ այս գործընթացում։
Մի անձ, որը գտնվել է նույն տեղում, ստացել է այլ բնույթի այրվածքներ, մեկ այլ անձ բոլորովին այլ բնույթի և այլն»։
Պաշտպանը մեկ այլ հանգամանքի անդրադարձավ, որ տուժածների մեկի մարմինը գտնվել է վառարանի սենյակում. «Եթե նրան հաջողվել է այդ դռնից դուրս գալ և հասնել վառարանի սենյակ, ինչու մնացածին չի հաջողվել։ Եվ երկրորդը, եթե զինծառայողը ի սկզբանե եղել է վառարանի սենյակում, այդտեղ էլ հարց է ծագում, թե ինչպես ինքը դուրս չի եկել այդ վառարանի սենյակից, որովհետև մուտքի դուռը շատ մոտ է եղել և նա կարող էր փրկվել։ Այս հարցերի պատասխանների բացակայությունը մեզ թույլ է տալիս կասկածանքով վերաբերելու այն վարկածին, որը առաջ է քաշվում, այդ թվում նաև Գարուշի այդ տարածքում դուրս գալու հանգամանքը»,–ասաց նա։
Նորիկյանը խոսեց նաեւ զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Կիրակոսյանի մասին. «Հայկի և իր ընկերուհու հետ վերջին կապը եղել է դեպքի օրը 00:30-ին, և գործի վարույթի շրջանակներում ձեռքբերված նյութերով հիմնավորվում է, որ հրդեհը բռնվել է 00.40-ին, հետևաբար այդտեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող 00.30-ին Հայկը խոսել ընկերուհու հետ հեռախոսով և 10 րոպե հետո բռնվել։ Այդ 10 րոպեի ընթացքում Հայկ Կիրակոսյանը ենթադրաբար չէր կարող շմոլ գազով թունավորվել և մահանալ, հետո այրվել։ Սրանով է պայմանավորված այդ հիմնական կասկածը և այս վկայի ցուցմունքը։ Իսկ վկան դատարանում ընդգծել է, որ դեպքից մի քանի օր առաջ, հունվարի 16-ին, հունվարի 17-ին Հայկը իրեն պատմել է, որ սպաների միջև լարվածություն է տեղի ունեցել, այնտեղ խոսքը գնացել է դիզվառելիքի հնարավոր վաճառքի մասին, Հայկ իրեն պատմել է, որ այդտեղ մեծ գումարներ են շրջանառվում ապօրինի թռնամիջոցների վաճառքի մասին է ինչ-որ ակնարկ արել, բայց չի մանրամասնել, ովքեր են այդ մարդիկ, ինչ վաճառքի մասին է խոսքը։
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովից հնչող հայտարարություններից երևում է, որ Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բրյուսելյան օրակարգում ակտիվորեն քննարկվում է ԵՄ միջոցների հատկացումը Ուկրաինային, նրա արագացված անդամակցությունը և զենքի մատակարարման ֆինանսավորումը։
ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։ Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի»։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.
«Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ Արարատյան դաշտում հասնելով +30°C»:
Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում առաջնորդվելու իր ազգային շահերով, որոնց թվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ այսօրվա վարչակազմը ղեկավարվում է ամենից առաջ իր սեփական երկրի շահերով՝ այնպես, ինչպես նա դրանք հասկանում է», – ասել է Պուտինը:Նրա խոսքով՝ դա ռացիոնալ մոտեցում է:
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը նույնպես իրավունք ունի ղեկավարվելու իր ազգային շահերով: Դրանց թվում նա նշել է նաև հարաբերությունների ամբողջական վերականգնումը Միացյալ Նահանգների հետ։
Դանիայի հետախուզության ղեկավար Թոմաս Արենկիլը հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից հարձակման վտանգ չի տեսնում: Նրա խոսքը մեջբերում է TV2-ը։
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ռուսաստանը ռազմական հարձակում չի իրականացնի», - ասել է հետախուզության ղեկավարը:
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ՆԱՏՕ-ին կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ դիմակայության գործողությունների պատասխանը, որոնք ուղղված են Եվրոպայի պառակտմանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 382.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.25 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.67 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-447 դրամով, վաճառվում է 450–456.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.54-4.64 դրամով, վաճառվում է 4.72-4.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 451 դրամով:
Ռուբլին գնվում է 4.60 դրամով, վաճառվում է 4.70 դրամով: