Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Հարգելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, այսօր ժամը 23:00-ին Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակից միասին ուղևորվում ենք օդանավակայան դիմավորելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին:

 

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Մարմարիկ գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ․-ի վարած «Sհacman» մակնիշի, հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ֆեյսբուքով կաթողիկոս են փոխում մեր բոլորի աչքի առաջ

Ու սենց շարունակվելու դեպքում նա դա անելու է, քանի որ եթե իր ասածնեը սուտ են, ապա կաթողիկոսը դրա մասին գոնե մի բառ պետք է ասի, դե իսկ եթե ճիշտ է, իհարկե կարող է կատարվել աննախադեպ բան և իր կենդանության օրոք փոխվել Հայոց կաթողիկոսը:

Ըստ էության Փաշինյանը ստեղծում է նոր պետական-հոգևոր բարձրագույն խորհուրդ և շուտով կընտրի նոր ղեկավար եկեղեցու համար»։

Ֆրանսիայում՝ Նոժան-սյուր-Մար քաղաքում, դպրոցներից մեկի աշակերտը դանակով հարձակվել է դպրոցի աշխատակցի վրա, հաղորդում է BFM-ը։
Դեպքը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ` պայուսակի ստուգման ժամանակ։ Չի հաղորդվում, թե արդյո՞ք մահացածը հարձակվողի ուսուցինչ է եղել։ Նա մահացել է ստացած վնասվածքներից մի քանի ժամ անց։

Դեռահասը վնասազերծվել է ստուգման ժամանակ ներկա գտնվող ոստիկանների կողմից։ Նրանցից մեկը ևս ստացել է դանակի թեթև վիրավորում:

BFM-ի տվյալներով՝ դեռահասը 14 տարեկան է և նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել։ Նրա դրդապատճառները պարզ չեն։

Ֆրանսիայի դպրոցներում զենքի զանգվածային ստուգումներն սկսվել են մարտ ամսին, երբ Փարիզի արվարձաններում դպրոցականների միջև զանգվածային կռվի հետևանքով դանակի վերքից մահացել է մի դեռահաս։ Մարտից մինչև մայիս այդ ստուգումների ընթացքում առգրավվել է 186 դանակ, ձերբակալվել է 36 դպրոցական։

Իրանը Իսրայելի հրթիռային ծրագրի հասանելիություն է ստացել և նախատեսում է այդ տվյալների մի մասը փոխանցել հակաիսրայելական խմբավորումներին։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի հետախուզության նախարարությունը:

«Tasnim» գործակալությունը հունիսի 7-ին հայտնել էր, որ Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը ենթադրաբար ստացել է Իսրայելի ատոմային ոլորտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի լայն ցանկ: Հաջորդ օրը Իրանի տեղեկատվության նախարար Իսմայիլ Խաթիբը փաստաթղթերը բնութագրեց որպես «հետախուզական տեղեկությունների մի ամբողջ գանձարան», որը թույլ կտա ամրապնդել երկրի հարձակողական ներուժը:

«Ստացված տվյալների մյուս մասը կապված է ռազմական և հրթիռային ծրագրերի (Իսրայելի. խմբ.), ինչպես նաև երկակի նշանակության գիտատեխնիկական նախագծերին առնչվող տեխնիկական փաստաթղթերի հետ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը հայտնել է, որ իրանական հետախուզության ստացած փաստաթղթերը պարունակում են Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև գործող և ապագա ծրագրերի, այդ նախագծերում ներգրավված գիտնականների և ղեկավարների մասին տվյալներ:

Եվրահանձնաժողովը առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների հետ կապված ցանկացած գործարք՝ որպես պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս, որը սահմանվել է Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար: Ըստ այդմ, ԵՄ ոչ մի օպերատոր չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել այդ նախագծերին:

Այս մասին, ըստ Deutshe welle-ի, այսօր Բրյուսելում լրագրողներին հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Բացի այդ, առաջարկվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 77 տանկեր, ինչի արդյունքում սահմանափակումների ենթակա նավերի ընդհանուր թիվը կգերազանցի 400 միավորը։

Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի ևս 22 բանկերի (անջատում SWIFT համակարգից) և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РПФИ) դեմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասնակից Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում կավելանան ևս 22 ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի զինված ուժերին։ Դրանց թվում են ձեռնարկություններ նաև Բելառուսից և Չինաստանից։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սահմանափակող միջոցները կազդեն նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության մատակարարման ողջ շղթայի վրա՝ Մոսկվային այս ոլորտում եվրոպական տեխնոլոգիաների հասանելիությունից զրկելու համար։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հնարավոր է համարում անշարժ գույքի գների նվազումը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։

«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,– ասաց նա։

ԿԲ նախագահը խոսեց նաև անշարժ գույքի ոլորտին վերաբերող ռիսկերի մասին։

«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,– ավելացրեց Գալստյանը։

Անդրադառնալով բանկային ոլորտի գործունեությանը` ԿԲ նախագահը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։

«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը` մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրիլիոն դրամ։ Ներդրումային ընկերությունների կողմից արձանագրվել է տարեկան 57.1 տոկոսով աճ։ Սա տպավորիչ թիվ է»,– նշեց Գալստյանը։

Նա համոզված է, որ ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։

Հայաստանյան առևտրային բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրազեկեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց` բանկերը նախապես հատարարել էին, որ վարկային պարտավորությունների կատարումը հետաձգում են 3–5 տարով, սակայն հիմա կհայտարարեն, որ կսպասեն մինչև դատարանի որոշման հրապարակմանը։

«Բանկերը կհայտարարեն, որ պարտավորությունների 3–5 տարվա հետաձգումը երկարաձգվում է մինչև հաճախորդի քեյսի ամբողջական քննություն։ Այսինքն` բանկերը կսպասեն այնքան, մինչև կլինի դատարանի որոշում, և եթե արդյունքում պարզվի, որ բանկն է մեղավոր, ապա նա ամբողջովին կկոմպենսացնի հաճախորդի գումարը, իսկ եթե հաճախորդի մեղավորությունը կապացուցվի, ապա նա կմարի վարկի գումարը»,– ընդգծեց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ 3 բանկերի կողմից հետաձգվել է 230 հաճախորդի վարկային պարտավորություն։ Իսկ ընդհանուր առմամբ` 2025 թ. 1–ին եռամսյակի տվյալներով` կա զեղծարարության զոհ դարձած մոտ 408 քաղաքացի, սակայն այս թիվն էլ հստակ չէ, քանի որ կան քեյսեր, որոնք դեռ իրավապահ մարմիններ ուսումնասիրում են։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կա՛մ խաբեության զոհ են դարձել, կա՛մ ինքնուրույն են տրամադրել իրենց խիստ անձնական տվյալները, այն ինֆորմացիան, որ չէր կարելի 3–րդ կողմին տրամադրել։ Մեր օրերում մարդիկ ոչ միայն իրենց ֆիզիկական գույքի պահպանմանը պետք է ուշադիր լինեն, այլև վիրտուալ տիրույթում իրենց տրամադրված միջոցներին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ հիմա կա խաբեության մեկ այլ տեսակ, երբ զանգահարում են, ներկայանում որպես այս կամ այն բջջային օպերատորի ներկայացուցիչ, ասում, որ ուզում են կարգավորել քաղաքացու համար 5G ինտերնետ ցանց, ապա բջջային հեռախոսին ուղարկում հաղորդագրություն։

«Քաղաքացին, երբ սեղմում է այդ հաղորդագրության վրա, զեղծարարներն անմիջապես ստանում են կոդ, որի միջոցով մուտք են գործում քաղաքացու բանկային հավելված, և այս պարագայում արդեն որևէ մեկը չի կարող կանխարգելել որևէ բան։ Այդ տեսանկյունից ես ձեզ խնդրում եմ` որևէ մեկին մի տվեք որևէ տվյալ, եթե համոզված չեք, որ դա բանկի կամ բջջային օպերատորի աշխատակից է. անջատեք հեռախոսն ու ինքներդ զանգեք օպերատորին կամ բանկին ու ճշտեք։ Մենք համատեղ պետք է պայքարեն խարդախության դեմ»,– վստահեցրեց Գալստյանը։

Ըստ նրա` լավ նորությունն այն է, որ խարդախության դեպքերի ծավալը գնալով նվազում է, քանի որ բանկերի հետ ԿԲ–ն պաշտպանության հետ կապված որոշակի գործողություն է իրականացրել։

«Եթե դեպքեր են եղել, երբ մեղավորությունը բանկինն է եղել, օրինակ` քաղաքացին զանգել է բանկ` ճշտելու համար, սակայն աշխատակիցը զանգերին չի պատասխանել, կամ բանկային պրոդուկտի արդյունքում եղել է բագ (սխալ, որն առաջացել է ծրագրի հետ աշխատելիս կամ կոդ գրելիս–խմբ.), որը զեղծարարների կողմից օգտագործվել է, այս դեպքերում բանկերը միանգամից գումարը մարդուն վերադարձրել են»,– վստահեցրեց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց նաև, որ շարունակում են ուսումնասիրություններն ու բանկերի հետ աշխատանքը` համակարգն էլ ավելի հուսալի դարձելու համար։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։

Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։

Telegram-ի և VKontakte-ի հիմնադիր Պավել Դուրովը լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում , Լուրերի փոխանցմամբ,ասել է, որ գրեթե մեկ տարի է, ինչ բջջային հեռախոս չի օգտագործում։

«Ես ունեմ հեռախոս, բայց չեմ օգտագործում այն: Ես հեռախոս չեմ կրում, քանի որ կարծում եմ, որ դա շատ շեղում է: Ես նաև կարծում եմ, որ դա անապահով է՝ գաղտնիության առումով», - ասել է ձեռնարկատերը:

Գործարարը բացատրել է, որ Ֆրանսիայում ձերբակալվելուց հետո իր գաջեթն առգրավվել է, սակայն, ըստ նրա, մինչ այդ հեռախոսը շատ հազվադեպ է օգտագործել՝ շաբաթական առավելագույնը մի քանի անգամ՝ Telegram հավելվածում նոր տարբերակներ և գործառույթներ փորձարկելու համար։

Դուրովը հավելել է, որ եթե իրեն պետք է կենտրոնանալ, նախընտրում է օգտագործել նոութբուք կամ iPad։

Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբն է վերադարձվել Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փոխարենը մի խումբ ռազմագերիներ են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։

«Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - հստակեցրել է գերատեսչությունը:

Փոխանակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:

Հիշեցնենք` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումն անցկացվել է Ստամբուլի Չիրագան պալատում և տևել ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ