Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Դավիթ Համբարձումյանն արժանի է, նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը: 

Ինչ վերաբերում է Համբարձումյանին թիրախավորելուն, Սարգսյանն ասաց, որ ում էլ առաջադրեին ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու․

Լրագրողի դիտարկմանը՝ ասել է, թե իշխանության չեն հավակնում, երրորդ նախագահն ասաց. 

«Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության, միթե, պարզ չէ բոլորիդ համար»:

Հարցին էլ՝ քաղաքցիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, նա ասաց.

«Ես բոլոր վտանգները տեսոնում եմ այս իշխանության պարագայում, ամենաանհավանական բաները կարող են լինել»:

Սարգսյանն այս իշխանությանը որակեց որպես ճահիճ:

Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ վերջնական պատասխաններ կլինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանն այդ հարցի շուրջ անձամբ չեն բանակցում:

Դիտարկմանը՝ տպավորություն է՝ ՀՀԿ-ն ու Քոչարյանի թիմերը միմյանց փակուղու առջև են կանգնեցնում կամ «շախ անում», նա ասաց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին, մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»:

Երրորդ նախագահը վստահություն հայտնեց, որ իմփիչմենթով հնարավոր կլինի նաև մատ անել իշխանությանը և այդ գործընթացով փողոցը կգեներացվի:

Հարցին էլ՝ Փաշինյանի դեմ կոմպորմատ ունի՞ և ե՞րբ է օգտագործելու, Սարգսյանն ասաց. «Ո՛չ, ի՞նչ կոմպրոմատներ, այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարի՞ք կա»:

Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսի դեմ սանձազերծած արշավին, գրում է.

«Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։

Ճշմարիտ է նաև այն պնդումը, որ Փաշինյանին մտահոգում է եկեղեցու բավականին բարձր վարկանիշը, ինչը կարող է հակաիշխանական լրջագույն խմորումների ելակետ դառնալ։

Գարեգին 2-ին գահընկեց անելով՝ Փաշինյանը փորձում է իր համար վերահսկելի և կառավարելի եկեղեցի ստեղծել։ Նա ակնկալում է մի կաթողիկոս, որը կլինի Վահագն Խաչատրյանի պես անհաղորդ և Անահիտ Մանասյանի պես հնազանդ։ Այսինքն՝ Քրիստոնեության գծով տեղակալ։

Տեղի ունեցողը հավատքի հետ կապ չունի։ Առաջադեմ ու աթեիստ հորջորջվող այն զանգվածները, որոնք լռելյայն գոհունակություն են ապրում կրոնի և միջնադարի նկատմամբ լուսավորական հաղթարշավի վերաբերյալ, նորից մոլորվում են՝ չհասկանալով ամենակարևորը։ 

Փաշինյանն առաջին հերթին մարտահրավեր է նետել ՀՀ ժողովրդավարական ապագային և սահմանադրական կարգին։ Գարեգին 2-ի նկատմամբ տեղի ունեցող հալածանքն առաջին հերթին ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը հստակ սահմանում է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Հայաստանին դեպի ԵՄ տանող ստալինիստներն ու անգլախոս կթվորուհիներն էլ միգուցե չգիտեն, որ հոգևորի և աշխարհիկի տարանջատումը արդի Եվրոպայի հիմքն է, ծննդյան վկայականը, առաջնային պատճառն ու շարժառիթը»։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական է տվել։
 
«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը,
սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։
Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար,
շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։
Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ
վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում»,– գրել է նա։

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ զավակներ,

օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության։

Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։

Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։

Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։

Մենք շախ ենք հայտարարել միայն այսօրվա իշխանությանը. այլ թիրախային ֆիգուր չունենք. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Բալթյան երկրների քաղաքականության մասին։  Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին խոսելով՝ Լավրովը մեջբերել է մանկության հետ կապված իրավիճակ՝ այս երկրները համեմատելով «փոքրիկ խուլիգանների հետ»:

«Երբ դպրոցից հետո դուրս ես գալիս բակ խաղալու, այս երեք փոքրիկ խուլիգանները վազում են դեպի քեզ, սկսում 15 կոպեկ խնդրել և խլում են բուտերբրոդդ: Երբ սկսում ես  փոքր խուլիգաններին իրենց տեղը դնել, հայտնվում են նրանց առաջնորդող մեծ խուլիգանները։ Սա նման է Բալթյան երկրների և եվրոպական հսկաների հետ իրավիճակին», - նշել է Լավրովը։

Արևմուտքը մանիպուլյացիաների է ենթարկում Բալթյան երկրներին՝ հետապնդելով իր սեփական նպատակները, այդ թվում՝ Ռուսաստանի թուլացումը, ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Մի քանի խորհուրդ տամ.

1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա` դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«2. Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս, և բոլոր այն եկեղեցականները, անհատները, ովքեր այսօր իրենց «էշի տեղ են դնում» ու խոսում բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ տիեզերքից, որպեսզի հանկարծ չպատասխանեն այն հարցին, թե արդյոք քեռակինը կամ երեխան ընդունելի՞ են կուսակրոնության համար և փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ: Լավ է` լռե՛ք։

3. Ընդդիմությունը գերազանցել է բոլոր սպասումները` կրկնելով նախկին տասնամյակների սխալների, գործողությունների ցիկլը, և իշխանությունը, պոպկորնը ձեռքին, շարունակում է հետևել իմպիչմենտներին, անընտրելի վարչապետներին և ագահությունից ու կատաղությունից կուրացածների մրցավազքին: (տե՛ս կետ 1 )

4. Եթե Սուրբ Էջմիածնում որոշներին թվում է, որ «քարանձավներ մտնել մինչև անցնի վտանգը» մարտավարությունը բան է փոխելու, սխալվում եք։ Եթե նույն շրջանակներում մարդ կա, ում թվում է, որ անօրինական գործողություններ անելը լուծում է լինելու և ինչ-որ մեկի սև հագուստը իրեն ազատելու է օրենքի առաջ պատասխանատվությունից, էլ ավելի շատ է սխալվում: Ուստի, որքան արագ առերեսվեք իրականությանը,  այնքան բոլորիդ հեշտ կլինի:

5. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. դա ձեր աշխատավարձով ապրող լրագրողները չեն, մեզանից պաշտոն չստացած և նոր պաշտոն ակնկալողները չեն, ձեր ծնունդներին ձեզ կեղծավորություն անող կենաց խմողները չեն, ֆեյսբուքում Ռուսաստանից ու Ամերիկայից անգրագետ բաներ գրող մորքուրներն ու քեռիները չեն: Դա մեր արևի տակ ապրող, աշխատող ու բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդն է: Թե իշխանություն եք ուզում` գնացեք ժողովրդի մոտ. թե կարող եք` գնացեք ժողովրդի մոտ»,- գրել է նա:

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։

Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ