Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակներում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում։

Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ:

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Այս մասին նշված է Հայաստանի ԿԲ–ի ներկայացրած տեղեկանքում։

Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը հնարավոր է համարվում։

Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր  աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ։

 

Դատախազությունում Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, հայտնեցին ՀՀ Գլխավոր Դատախազությունից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնասիրվել է Փաշինյանի գրառումը՝ քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն թիրախավորող հերթական գրառումն է կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Իրավապաշտպանները Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի գրառումն ամբողջությամբ.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․ Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․ ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին; բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը; գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը; դ) ամեն օր աղոթում են; ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգեւորականներ։ Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաեւ Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձեւավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչեւ Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ»։

Ռուսական РИА Новости գործակալության տեղեկացված աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի կապակցությամբ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կճանաչի նոր ռուսական շրջանները և Ղրիմը։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը Հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», -հայտարարել է նա։

«Ինչպես որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», - հավելել է գործակալության աղբյուրը։

 

Հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օտարերկրացի բանկերից մեկի մասնաճյուղում իրեն ընդհանուր կեղծ 400 դոլար են իրացրել։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Երևանի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, կեղծ արտարժույթ իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել օտարերկրացի երեք երիտասարդների, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Բացարձակ դատարկ գործ է, սոսկ նախագահին դատարան տանել-բերելու համար հարուցված. Ամրամ Մակինյան. Տեսանյութ

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։

Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն այսօր միջնորդեց վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը:

Պաշտպանը միջնորդեց Սարգսյանի նկատմամբ 5 մլն դրամ գրավը կիրառել որպես խափանման միջոց:

Մեղադրող Գորիկ Հակոբյանը գրավի դեմ չառարկեց: Դատարանը որոշեց 5 մլն դրամի չափով գրավ կիրառել Սարգսյանի նկատմամբ:

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 383.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.12 դրամ (աճել  է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89  դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 385-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-434.5 դրամով, վաճառվում է 440-445 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.82 դրամով, վաճառվում է 4.88-5.06 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75–4.77 դրամով, վաճառվում է 4.85–4.87 դրամով:

Իմպիչմենտի համար փողոց կգեներացվի. Սերժ Սարգսյան

 

 

 

 

 

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ