ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դեմ արտահայտվել ԱՄՆ հարկատուների միջոցներն Ուկրաինային օգնելու համար օգտագործելուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times-ին։
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում է ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ՝ «խաղալով կրակի հետ»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար նախատեսված զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կլինի։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է. «Խոսքս հատկապես ուղղում եմ իմ բժիշկ գործընկերներին, ովքեր վրդովվել են ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունից՝ թիրախավորելով մի մասնագիտություն և այդ մասնագիտությունը կրողներին, որոնք իրենց հետ զօրուգիշեր անխոնջ աշխատելով, հազարավոր կյանքեր են փրկում։
Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի ու շնորհակալության՝ իրենց կատարած ծանրագույն աշխատանքի համար։ Եվ, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին, հատկապես բժիշկների նման առաքինի մասնագիտության տեր մարդկանց նսեմացնել որևէ այլ մասնագիտություն, քանի որ բոլոր մասնագիտություններն են գնահատանքի արժանի։ Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը, և այս էլիտիստական մոտեցումներն անընդունելի են։
Հիմա անդրադառնամ ԱԺ հանձնաժողովի նախագահին ներկայացվող պահանջներին։ Ինձ համար հետաքրքիր, կամ ավելի շուտ՝ տարօրինակ են հնչում այն պահանջները, թե այս կամ այն պաշտոնը պետք է զբաղեցնի այս կամ այն չափանիշներով անձը։ Արդյո՞ք երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հարգելի՛ գործընկերներ։ Արդյո՞ք կարդացել եք ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են պատգամավոր դառնալու պահանջները, և արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ եք այդքան «խստապահանջ»։ Կամ արդյո՞ք ինքներդ մտածել եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որպեսզի հենց դուք լինեք հանձնաժողովի հաջորդ նախագահը կամ նախարարը, քանի որ դրանք քաղաքական պաշտոններ են, ոչ թե մասնագիտական։ Պատասխանը ինքներդ կարող եք տալ։
Ինչ վերաբերում է Հռիփսիմե Հունանյանին, ես նրան ճանաչում եմ վաղուց՝ որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս-ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել՝ առանց շաբաթներով տուն գնալու և իր ընտանիքին տեսնելու, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրան»։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450.5 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:30-ից, Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրի մոտից (Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական ճանապարհի մոտ 30-րդ կմ) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատված։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեարտամենտը:
Վարորդներին հորդորվում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և չգերազանցել սահմանված թույլատրելի արագությունը։
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դեպքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անձին ինքասպանության հասցնելը)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեն այս գործը միասին քննելու թեմայով Ռուսաստանի գործընկեերի հետ քննարկումների մեջ է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 26–ին Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նախորդ օրը նա փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է. «Խոսքս հատկապես ուղղում եմ իմ բժիշկ գործընկերներին, ովքեր վրդովվել են ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունից՝ թիրախավորելով մի մասնագիտություն և այդ մասնագիտությունը կրողներին, որոնք իրենց հետ զօրուգիշեր անխոնջ աշխատելով, հազարավոր կյանքեր են փրկում։
Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի ու շնորհակալության՝ իրենց կատարած ծանրագույն աշխատանքի համար։ Եվ, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին, հատկապես բժիշկների նման առաքինի մասնագիտության տեր մարդկանց նսեմացնել որևէ այլ մասնագիտություն, քանի որ բոլոր մասնագիտություններն են գնահատանքի արժանի։ Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը, և այս էլիտիստական մոտեցումներն անընդունելի են։
Հիմա անդրադառնամ ԱԺ հանձնաժողովի նախագահին ներկայացվող պահանջներին։ Ինձ համար հետաքրքիր, կամ ավելի շուտ՝ տարօրինակ են հնչում այն պահանջները, թե այս կամ այն պաշտոնը պետք է զբաղեցնի այս կամ այն չափանիշներով անձը։ Արդյո՞ք երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հարգելի՛ գործընկերներ։ Արդյո՞ք կարդացել եք ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են պատգամավոր դառնալու պահանջները, և արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ եք այդքան «խստապահանջ»։ Կամ արդյո՞ք ինքներդ մտածել եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որպեսզի հենց դուք լինեք հանձնաժողովի հաջորդ նախագահը կամ նախարարը, քանի որ դրանք քաղաքական պաշտոններ են, ոչ թե մասնագիտական։ Պատասխանը ինքներդ կարող եք տալ։
Ինչ վերաբերում է Հռիփսիմե Հունանյանին, ես նրան ճանաչում եմ վաղուց՝ որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս-ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել՝ առանց շաբաթներով տուն գնալու և իր ընտանիքին տեսնելու, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրան»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանի հետ խաղաղության կարգավորման ճանապարհին Սպիտակ տան աջակցությամբ իրականացվող կարևոր քայլերի կապակցությամբ:
Այս մասին Սանդուն գրել է սոցցանցի իր էջում Կոպենհագենում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Մենք քննարկել ենք նաև մոլդովաադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը՝ ի շահ երկու երկրների»,-գրել է Մոլդովայի նախագահը:
Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանից գազ գնելուց, CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն կարող պարզապես քաղաքացիներին ասել, որ գազը վերջացել է։
«Գազամատակարարման անվտանգությունն ապահովվում է այդ գազի աղբյուրների պարտադիր օգտագործմամբ՝ առանց խտրականության։ Ձմեռը մոտենում է, և մենք ունենք կոնկրետ համաձայնագրեր։ Մենք անպայման գազ կստանանք բոլոր աղբյուրներից՝ համաձայն դրանց՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից և Թուրքմենստանից», - ընդգծել է պաշտոնյան։
Ամերիկյան OpenAI ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունը՝ գերազանցելով SpaceX-ին։ ChatGPT չաթբոտ մշակողի արժեքը հասել է 0.5 տրիլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«OpenAI-ը գործարք է կնքել, որի նպատակն է եղել օգնել աշխատակիցներին վաճառել ընկերության բաժնետոմսերը, ինչը ChatGPT-ի սեփականատիրոջը առաջ է մղել Իլոն Մասկի SpaceX-ից… OpenAI-ը դարձել է աշխարհի ամենաարժեքավոր մասնավոր ընկերությունը»,- ասվում է գործակալության հաղորդագրութան մեջ:
OpenAI-ի ներկա և նախկին աշխատակիցները մոտ 6.6 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր են վաճառել ներդրողներին, այդ թվում՝ Thrive Capital-ին, SoftBank Group Corp.-ին, Dragoneer Investment Group-ին, MGX-ին և T. Rowe Price-ին, գործակալությանը հայտնել է լավատեղյակ աղբյուրը։
Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է խաղացողների ցանկը, ովքեր կմասնակցեն 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերյան խաղերին՝ Պորտուգալիայի և Հայաստանի հետ: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Երևանում կայացած առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի և Հայաստանի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին։