Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Անոթային վիրաբույժ Ռիմա Մալիկը խորհուրդ է տվել կանանց, հատկապես հղիություն պլանավորողներին, քնել ձախ կողքի վրա: Daily Mail-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ այս դիրքը բարելավում է արյան շրջանառությունը և նվազեցնում երակային հիվանդությունների առաջացման ռիսկը։ 

Բժշկի խոսքով՝ հղիության ընթացքում կնոջ արյան ծավալը կարող է մեծանալ մինչև 50%-ով, ինչը մեծացնում է երակային համակարգի ծանրաբեռնվածությունը, մասնավորապես՝ ոտքերի երակների փականների վրա: Սա կարող է հանգեցնել երակների լայնացման, այտուցվածության, ոտքերում ծանրության զգացողության և նույնիսկ խորանիստ երակների թրոմբոզի զարգացման։ 

Մալիքը շեշտել է, որ ձախ կողքի վրա քնելը նպաստում է ստորին սիներակի վրա ճնշման նվազեցմանը, որը գտնվում է մարմնի աջ կողմի երկայնքով: Սա հատկապես կարևոր է հղիության երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում, երբ մեծացող արգանդը կարող է սեղմել անոթը և խանգարել արյան հոսքին։ 

«Սովորեք ձախ կողքի վրա քնելուն նույնիսկ նախքան հղիանալը»: Սա ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև նվազեցնում է միջմկանային ճնշումը՝ հեշտացնելով արյան անոթների աշխատանքը», - նշել է մասնագետը:

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։

Լրագրող. Բարև ձեզ և բարի գալուստ TVP World։ Ես Դիանա Սկայան եմ, և մենք գտնվում ենք Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Իմ այսօրվա հյուրն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ շնորհակալություն, պարոն նախարար, որ այսօր մեզ հետ եք։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հրավերի համար:

Լրագրող. Այսպիսով, օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ի՞նչ առաջընթաց է գրանցվել:

Արարատ Միրզոյան. Իրոք, օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Հռչակագիրը, և այդ Հռչակագիրը ստորագրվեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Եվ այդ Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախ և առաջ նրանք ականատես եղան Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի և իմ կողմից Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։

Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր։ Բացի այդ, այս Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Իսկ այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների և վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։

Լրագրող. Սա՞ այն է, ինչ կոչվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:

Արարատ Միրզոյան. Գաղափարը շատ ավելի լայն է, քան դա։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։

Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։

Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։

Լրագրող. Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ մենք հնարավորություն ունեցանք այցելելու դեպի սահման։ Նրանք մեզ ցույց տվեցին սահմանային շրջանները, լեռները։ Մենք տեսանք դա։ Բայց թույլ տվեք այս հարցը ուղղել Ձեզ, պարոն նախարար, ինչքան էլ այս հարցը բարդ լինի. կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար։ Եվ արդյո՞ք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին։ Քանի որ ես հիշում եմ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Այսպիսով, ե՞րբ կարող ենք տեսնել ժամանակացույց:

Արարատ Միրզոյան. Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։

Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:

Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։

Լրագրող․ Տասնամյակների հակամարտությունից հետո։

Արարատ Միրզոյան․ Տասնամյակների հակամարտությունից հետո։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։

Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։

Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝  այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են։

Լրագրող․ Ի՞նչ կասեք մարտահրավերների մասին։

Արարատ Միրզոյան․ Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։

Լրագրող․ Խոսելով ագրեսիվ հռետորաբանության մասին՝ թույլ տվեք հարցնել․ ի՞նչ դեր է այսօր շարունակում խաղալ Ռուսաստանը։ Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Բայց արդյո՞ք այն որևէ դեր  շարունակում խաղալ Հայաստանի անվտանգության հարցում։ Թե՞ այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ, օրինակ, 15 տարի առաջ։

Արարատ Միրզոյան․ Գիտեք, խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։

Լրագրող․ Ինչո՞ւ։ Լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային։

Արարատ Միրզոյան․ Գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ձեր ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք: Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։

Լրագրող․ Մենք՝ TVP World-ում, հուսով ենք, որ կունենանք ևս մեկ հնարավորություն այցելելու Երևան՝ լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն Ձեզ, պարո՛ն Միրզոյան, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում TVP World-ի եթերում մեզ հետ լինելու համար։ Ես Դիանա Սկայան եմ։ Շնորհակալություն մեզ միանալու և դիտելու համար։ Սա մեր հարցազրույցն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար։ Եվ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում։

Օրինակ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու:

Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է:

Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ ՔՊ-ի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։

Բանն այն է, որ եթե իրավապահները 7 ամիս առաջ Մերձավան վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին ու նրա թիմին պատժեին, այսօր վենդետա չէր լինի։

Եվ ահա աչք փակելու հերթական թեման։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվեց։ ՀՀ քննչական կոմիտեն, պաշտոնապես անդրադառնալով ԱԺ պատգամավորի որդու՝ օգոստոսի 4-ի միջադեպի գործին, հայտնեց, որ քրեական վարույթը կարճվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին:

Դեռեւս դեպքի օրը Կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։

Շուրջ 1 ամիս գործը Քննչական կոմիտեում էր։

Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել:

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե 2023 թվականին բոլորին ուղարկվել է զեկույցը, սակայն հանձնաժողովի 11 անդամների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստում են, որ զեկույցը չեն տեսել: Միայն 4 ստորագրություններ կան փաստաթղթի տակ, որոնք նշանակում են՝ հանձնաժողովի անդամը հավաստում է, որ ծանոթացել է զեկույցին, համաձայն է բովանդակությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրավոր հարցեր ուղարկեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

«Ժողովուրդ». (1) «Արդյոք Դուք ստացե՞լ եք զեկույցը, կարդացե՞լ եք այն»։

Քրիստինե Պողոսյան. «Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը»։

«Ժողովուրդ». (2) Ի՞նչ կարծիք ունեք զեկույցի մասին։

Քրիստինե Պողոսյան. «Կարծիք չեմ կարող հայտնել՝ վերը գրածիս բովանդակության տրամաբանությամբ»։

«Ժողովուրդ». (3) Եթե չեք ստացել զեկույցը, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 25-ը։ Ի՞նչ եք պատրաստվում անել խախտումը վերականգնելու ուղղությամբ։

Քրիստինե Պողոսյան. «Ես չգիտեմ՝ ինչ կերպ կարող է պարոն Քոչարյանը վերականգնել իմ խախտված իրավունքը»։

Նույն հարցերին ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.

1. ինձ ոչ մեկը զեկույց չի ուղարկել, ուսումնասիրելու չի հրավիրել:
2. Հետեւաբար կարծիք հայտնել չեմ կարող:
3. Այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել այլ հասցեատիրոջ:

Այսպիսով՝ պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հանձնաժողովի անդամներին զրկել է հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից, այլեւ զեկույցը թաքցրել է հենց այն մարդկանցից, որոնք պետք է լինեին դրա կազմման աշխատանքների մասնակիցը։ Սա ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է, որը պետք է ունենա իրավական հետեւանքներ: Ինչպես երեկ ԱԺ-ի միջանցքում ՔՊ-ականները խոսում էին՝ «ծերունի աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկել: Նրա զեկույցը չի քննարկվելու ԱԺ լիագումար նիստերից որեւէ մեկում, քանի որ դրա ժամկետները 2023-ից հետո բաց են թողնվել»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ վիդեոռիլ է նկարում խաղողի մթերման, ինքնաթիռների եւ այլ պատկերների ֆոնին, անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնք մեկ ամսից ավելի փաստացի պատանդառվել են Ռուսաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով «Սպայկա» ընկերության հեղինակությունն ու ունեցած դիրքը Հայաստանի տնտեսության մեջ՝ առաջարկում ենք հարցերն ուղղել ընկերությանը»:

Մեր մյուս հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից խնդրի լուծման եւ ռուսական կողմի հետ բանակցությունների մակարդակում, նախարարությունը տվել է պապոյանական ոճով անհասկանալի պատասխան. «ՀՀ ՌԴ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր տեմպերով, արտահանումը բարձր տեմպերի վրա է, եւ խնդիրը դրա հետ կապված չէ: Նախարարությունը, որտեղ հնարավոր է, փորձել է աջակցել տնտեսվարողին»:

Այսինքն՝ նախարարությունը եւս արձանագրում է «Սպայկա»-ի կարեւոր դերը մեր տնտեսության մեջ, եւ խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին: Սա դասական անպատասխանատվություն է պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հավելենք, որ «Սպայկա» ընկերությունը դեռ մոտ 20 օր առաջվա հաշվարկներով շուրջ 2 մլն դոլարի վնաս էր կրել»։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին,  առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, Ազատության  պողոտա 1/24 հասցեից։

Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող - ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։

Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
 
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, գիշերը` +9-11 աստիճանի սահմաններում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Սարյան փ. 1, 1ա, 3, 4, 5, 7-17, 19, 21, 25 շենքեր, Արամի փ. 88, 90, 92 առանձնատներ, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացու փ. 29, 29ա շենքեր, Պուշկինի փ. 37, 39, 41, 50, 52, 54, 58-72, 64 շենքեր, Փարպեցի փ. 1ա, 4, 6, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 20 շենքեր, Թումանյան փ. 33-41, 35ա, 35բ շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի 2-11 առանձնատներ, Մաշտոցի պող. 17, 19, 21, 23, 25, 27, 27ա շենքեր,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Հ․ Հովսեփյան, Արարատյան փողոցների առանձնատներ, Արարատյան փողոց 1, 2 նրբանցքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Բագրատունյաց պող․ 3-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 69 դպրոց,

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

10:00-16:00 Դավթաշեն՝ «Ձոր-1», «Ձոր -2» թաղամասեր, Միկոյան փ. 2/2, 2/3, 25, 27 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 45/7 հասցե և հարակից բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00-13:00 Արագած, Ֆերիկ և Հայթաղ գյուղեր,

Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Ուջան գյուղն ամբողջությամբ և Կոշ գյուղ մասնակի

Արարատի մարզ՝

10:00-11:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-13:00 Երասխ, Տափերական, Շաղափ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-12։30 Արտաշատ քաղաք՝ Մխչյան, Գոլեցյան, Օգոստոսի 23 -ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10:30-12:30 Վայք քաղաք՝ Արշավիր Մելիքյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:30-16:00 Արփի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ, Հերմոն գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-15:00 Նոր Գեղի գյուղ, Բանավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, «Ճգնաժամային պետական կառավարման ակադմիա» ՊՈԱԿ և «Վիվա-Արմենիա» ընկերություն, Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ա․ Հարությունյան» Ա/Ձ, «Տիգրան Մեծ» և «Արայի» ՓԲԸ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․Թումանյան», «Ի․Սարգսյան», «Ս․Թադևոսյան», «Ա․Խաչատրյան», «Մ․Կարապետյան», Ազատամարտիկների թաղամաս, Շիրակի, Թումանյան, Չարենցի, Սաֆարյան փողոցներ մասնակի, Հովհաննիսյան, Տերյան, Գագարինի, Շինարարների, Ղազարյան և Կնունյանց փողոցներ, Երևանյան փ. 3, 5, 8 շենքեր,

11։00-17։00 Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

10:30-12:00 Սոթք, Ազատ, Կութ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թիմ Տելեկոմ», «Վիվա Արմենա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

11:00-12:00 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-14:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

10:30-16:30 Ամասիայի տարածաշրջան՝ Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ, Եղնաջուր, Դարիկ գյուղեր,

11։00-11։30 Գյումրի քաղաք, Անի թաղամաս՝ Չարենցի փողոց մասնակի և 3, 7, 9 փողոցներ մասնակի,

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին,  առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, Ազատության  պողոտա 1/24 հասցեից։

Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող – ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան