Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:

Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, և արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների և համայնքային ակտիվիստների հետ՝ այս հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել այս չլուծված հակամարտությունում՝ ապահովելու տեղահանված հայերի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք:

Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։

Մյունխենի օդանավակայանը կրկին դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այս մասին գրում է Bild-ը, փոխանցում է rbc.ru-ն։

 

«Հոկտեմբերի 3-ի երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը  սահմանափակել է Մյունխենի օդանավակայանում թռիչքները՝ որպես նախազգուշական միջոց՝ անօդաչու թռչող սարքի չհաստատված նկատման պատճառով»,-հայտարարել է օդանավակայանը։ Թռիչքները դադարեցվել են «մինչև հետագա ծանուցում»։

Հինգշաբթի երեկոյան Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով ևս փակվել էր անօդաչու թռչող սարքերի պատճառով:  

Չեղարկվել էր 17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար: 

Նախորդ շաբաթ նման միջադեպերի հետևանքով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները:

ԱԹՍ-ների պատկանելիության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Իսրայելի քաղաքական ղեկավարությունը հրահանգել է բանակին դադարեցնել Գազա քաղաքի գրավման գործողությունը և նվազագույնի հասցնել ակտիվությունը Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ պատերազմող կողմերի համաձայնությունից հետո, հաղորդում է Իսրայելի ռազմական ռադիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Իրավիճակի գիշերային գնահատականներից և ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո քաղաքական ղեկավարությունը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին  նվազագույնի հասցնել իրենց գործունեությունը Գազայում և իրականացնել միայն պաշտպանական գործողություններ»,-հաղորդել է ռադիոկայանը։

Նշվում է, որ սա փաստացի նշանակում է Գազայի գրավման գործողության դադարեցում։

Հոկտեմբերի 3-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։

Տեղի ունեցողը մաս է կազմում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր վերնախավի դեմ իշխանությունների սանձազերծած ապօրինությունների։ Այն միտված է խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակմանը և լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։

Այս փաստը հաստատում է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2024 թվականին դատախազությունն ու ԱԱԾ-ն Միքայել արքեպիսկոպոսի հայտարարություններում քրեական հանցագործության տարրեր չէին տեսել և մերժել էին քրեական վարույթ հարուցելու միջնորդությունները։

Սակայն մեկ տարի անց այդ արքեպիսկոպոսի դեմ քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ արշավ սկսեց Եկեղեցու դեմ։ Սա վկայում է, որ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար։

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու դատարանի կայացրած դատավճիռը։

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Կոնգրեսն, ըստ այդմ, պահանջում է ազատ արձակել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին։

ԱՄՆ-ն կթողարկի մեկ դոլարանոց մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, արդեն հրապարկվել է մետաղադրամի նախնական դիզայնը։

Դիմերեսին ԱՄՆ նախագահի պատկերն է պրոֆիլից, դարձերեսին՝  բարձրացրած բռունցքը՝ Fight, Fight, Fight վանկարկությամբ։ Մեջտեղում Աստծուն ենք մենք հավատում կարգախոսն է։ Ներքևում նկարված են 1776-2026 (Մեծ Բրիտանիայից ԱՄՆ անկախության հռչակման 250-ամյակը) ամսաթվերը։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բիյսուլթան Խամզաևը կոչ է արել օրենսդրորեն արգելել պլաստիկ վիրահատությունները՝ կանանց միատարր արտաքին տեսքի միտումը անվանելով «դեգրադացիա» և անհամատեղելի Ռուսաստանի ավանդական մշակութային արժեքների հետ, հաղորդում է hello_makhachkala-ն։ 

Քաղաքական գործիչը քննադատել է այն իրավիճակը, երբ «քթերը, ճակատները և այտոսկրերը բոլորի մոտ նույնն են», և կանայք այնպիսի տեսք ունեն, կարծես «նույն փորձանոթից» են դուրս եկել։ Նա ընդգծել է, որ ինքը դեմ չէ բժշկական պատճառներով վիրահատություններին, բայց դեմ է մարդկանց արտաքին տեսքը փոխելու միտմանը, որը նրանց ստիպում է կորցնել իրենց անհատականությունը։ 

«Ի՞նչ է սա։ Սա նոր ցեղատեսա՞կ է։ Ընտրողական բուծո՞ւմ։ Սա՞ առաջընթաց է, թե՞ հետընթաց, դեգրադացիա, թե՞ զարգացում։ Երբ դուք անձամբ տեսնում եք այս անհեթեթությունը, ամեն ինչ հասկանում եք»,-նշել է խորհրդարանականը։ 

Ըստ նրա, կրոնը ուղղակիորեն չի արգելում պլաստիկ վիրահատությունները, երբ դրանք կատարվում են բժշկական պատճառներով կամ ֆիզիկական դեֆորմացիան շտկելու համար։ Այնուամենայնիվ, այսօր նույնիսկ գեղեցիկ կանայք են վիրահատվում։ Խամզաևը խոստացել է պայքարել, որպեսզի այս երևույթը «վերածվի մղձավանջի»։

Բեռլինում գրանցվել է վիետնամցի ուսանողների զանգվածային անհետացում  , հաղորդում է Bild թերթը։ 

Վայսենսե շրջանի Բրիլատ-Սավարին հյուրանոցային կառավարման դպրոցի մոտ 700 վիետնամցի ուսանողների մեկ երրորդը անհետացել է անհետ։ Ուսուցիչները նշում են, որ շատ երիտասարդ վիետնամցիներ ունեն լեզվի իմացության վկայական, բայց քիչ կամ ընդհանրապես չեն խոսում գերմաներեն։

Հրատարակության տվյալներով՝ անհետ կորած ուսանողներից մի քանիսը անօրինական աշխատանք են կատարել։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) հետ համատեղ, համաձայնության է եկել խստացնել միգրացիոն քաղաքականությունը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան. հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական ​​աղբյուրներին։ Օվերչուկի այցը Բաքու, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, մանրամասները ներկայում ճշտվում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։

Սպիտակ տունը մտադիր է իր աշխատակիցների մոտ մեկ երրորդին չվճարվող արձակուրդի ուղարկել ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով։ 

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

 

Ժամանակավորապես աշխատանքի չի ներկայանա Սպիտակ տան 1733 աշխատակիցներից 554-ը։ 

ԱՄՆ դաշնային կառավարությունն աշխատանքը մասնակիորեն դադարեցրել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի ծախսային մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում ծախսերի շուրջ: Նրանք միմյանց մեղադրում են շաթդաունի առաջացման  և քաղաքական նպատակներով դրա ձգձգման մեջ։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գործունեության համար պատասխանատու նախարարություններն ու գերատեսչությունները  շարունակում են աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում:

Համանման պահանջներ են կիրառվում նաև այն պետական ​​ծառայողների նկատմամբ, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»: Պետական հիմնարկությունների այն աշխատակիցները, որոնք հարկադրված են աշխատանքի դուրս գալ նման  պայմաններում, աշխատավարձ չեն ստանում, սակայն դա սովորաբար նրանց վճարվում է այն բանից հետո, երբ միջոցների ստացման հարցը կարգավորվում է։

1977 թվականից ի վեր ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը դադարել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով:

Ամենաերկարատև շրջանը կազմել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը (ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում):

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իսրայելի կողմից առգրավված «Küresel Sumud» հումանիտար նավատորմում եղած թուրք քաղաքացիների վիճակին և ձեռնարկում անհրաժեշտ բոլոր քայլերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Իսրայելում կրոնական տոների պատճառով գործընթացները կարող են որոշ չափոց ուշանալ, սակայն սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքացիներն ազատ կարձակվեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելը հարձակում էր գործել մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով Գազա ուղևորվող նավատորմի վրա: Արդյունքում իսրայելական բանակը առգրավել էր տասնյակ նավեր և ձերբակալել հարյուրավոր մարդկանց։

Նշենք, որ «Küresel Sumud»-ը մինչ օրս Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ուղարկված ամենամեծ նավատորմն էր։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան