Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բիյսուլթան Խամզաևը կոչ է արել օրենսդրորեն արգելել պլաստիկ վիրահատությունները՝ կանանց միատարր արտաքին տեսքի միտումը անվանելով «դեգրադացիա» և անհամատեղելի Ռուսաստանի ավանդական մշակութային արժեքների հետ, հաղորդում է hello_makhachkala-ն։
Քաղաքական գործիչը քննադատել է այն իրավիճակը, երբ «քթերը, ճակատները և այտոսկրերը բոլորի մոտ նույնն են», և կանայք այնպիսի տեսք ունեն, կարծես «նույն փորձանոթից» են դուրս եկել։ Նա ընդգծել է, որ ինքը դեմ չէ բժշկական պատճառներով վիրահատություններին, բայց դեմ է մարդկանց արտաքին տեսքը փոխելու միտմանը, որը նրանց ստիպում է կորցնել իրենց անհատականությունը։
«Ի՞նչ է սա։ Սա նոր ցեղատեսա՞կ է։ Ընտրողական բուծո՞ւմ։ Սա՞ առաջընթաց է, թե՞ հետընթաց, դեգրադացիա, թե՞ զարգացում։ Երբ դուք անձամբ տեսնում եք այս անհեթեթությունը, ամեն ինչ հասկանում եք»,-նշել է խորհրդարանականը։
Ըստ նրա, կրոնը ուղղակիորեն չի արգելում պլաստիկ վիրահատությունները, երբ դրանք կատարվում են բժշկական պատճառներով կամ ֆիզիկական դեֆորմացիան շտկելու համար։ Այնուամենայնիվ, այսօր նույնիսկ գեղեցիկ կանայք են վիրահատվում։ Խամզաևը խոստացել է պայքարել, որպեսզի այս երևույթը «վերածվի մղձավանջի»։