Գերմանական Bild պարբերականը, հղում անելով գաղտնի զեկույցին, հայտնում է, որ Մյունխենի օդանավակայանի երկնքում հայտնված անօդաչու թռչող սարքերը եղել են ռազմական հետախուզական։
Ըստ աղբյուրի՝ դեպքի ժամանակ ոստիկանության ուղղաթիռը փորձել է հայտնաբերել դրոնների օպերատորին, սակայն դա չի հաջողվել։ Բացի այդ, հոկտեմբերի 3-ի առավոտյան դաշնային ոստիկանության անօդաչուների հայտնաբերման համակարգը ֆիքսել է ևս մեկ դրոն Ֆրանկֆուրտ-նար-Մայնի օդանավակայանի արևմտյան հատվածում, որտեղ ձերբակալվել է 41-ամյա խորվաթ, որը կառավարում էր սարքը։ Նրա նկատմամբ հարուցվել է վարչական գործ։
Նշվում է, որ Գերմանիան ծրագրում է զարգացնել անօդաչուներից պաշտպանական համակարգերի մշակման ոլորտում համագործակցությունը Ուկրաինայի և Իսրայելի հետ։ Դաշնային ոստիկանության կազմում նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանում՝ այս ուղղությամբ աշխատելու համար։
ՀԱՄԱՍ-ը մտադիր չէ զենքերը հանձնել մինչև Պաղեստինի ազգային բանակի ստեղծումը։
«ՀԱՄԱՍ-ը երբեք չի քննարկել իր զենքը հանձնելու հարցը, ինչպես նաև իր համաձայնությունը համաձայնագրի պայմանների հետ չի կապել այս հարցի հետ։ Զենքի հանձնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ստեղծվի լիարժեք պաղեստինյան պետություն՝ որոշումներ կայացնելու լիազորություններով և պաղեստինցիներին պաշտպանելու ունակ ազգային բանակով»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված ծրագիրը բաղկացած է 20 կետից։ Այն նախատեսում է բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիա, Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվություն և անկլավի փոխանցում ժամանակավոր վարչակազմին։ Իսրայելը աջակցել է այս առաջարկին։
Թրամփը պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնություն կնքել մինչև հոկտեմբերի 5-ի երեկոյան
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հոկտեմբերի 2-ին, ժամը 20։35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին։
Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ»։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել, որում «Tesla» ընկերության «Optimus» մարդանման ռոբոտը մարզվում է կունգ–ֆու մարտարվեստի ոճով:
Մայիսի վերջին Մասկը տեսանյութ էր հրապարակել, որում «Optimus»-ը կենցաղային առաջադրանքներ էր կատարում՝ աղբ թափել, ավլել, փոշեկուլով մաքրել, կերակուր պատրաստել։ Այն ժամանակ ձեռնարկատերն ասել էր, որ «Optimus»-ը երբևէ գոյություն ունեցած ամենահոյակապ արտադրանքն է։
Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Այս մասին թելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսները չէին կարող չիմանալ, որ հարվածում են խաղաղ բնակիչներին: Եվ սա ահաբեկչություն է, որը աշխարհը իրավունք չունի անտեսել: Ամեն օր Ռուսաստանը խլում է մարդկանց կյանքեր: Եվ միայն ուժը կարող է նրանց ստիպել դադարեցնել: Մենք լսել ենք Եվրոպայից և Ամերիկայից ուժեղ հայտարարություններ, և ժամանակն է դրանք բոլորը իրականություն դարձնել: Խոսակցությունները հիմա բավարար չեն: Անհրաժեշտ են ուժեղ գործողություններ»,-գրել է Զելենսկին։
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կարծիք է հայտնել նախկին թեթևքաշային չեմպիոն Իսլամ Մախաչևի ապագայի մասին։
«Որքանով ես տեղյակ եմ, Իսլամը չի նախատեսում վերադառնալ 70 կգ քաշային կարգ։ Նա շարունակելու է հանդես գալ 77 կգ քաշային կարգում։ Կարծում եմ՝ Իսլամn առնվազն երկու մենամարտ կունենա։ Նա արդեն ամեն ինչ ապացուցել է՝ չորս անգամ պաշտպանելով տիտղոսը թեթև քաշային կարգում։ Եթե նա հաղթի տիտղոսային մենամարտում 77 կգ քաշային կարգում և այնուհետև պաշտպանվի մեկ կամ երկու անգամ, կարծում եմ՝ դա նրա կարիերայի ավարտը կլինի»,- նշել է Ծառուկյանը Ասլանբեկ Բադաևի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մախաչևի և Ջեք Դելա Մադդալենայի տիտղոսային մենամարտը կկայանա UFC 322 մրցաշարում, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Նյու Յորքում (ԱՄՆ)։
Նոբելյան կոմիտեն մտահոգված է Խաղաղության մրցանակի հնարավոր մերժման վերաբերյալ Թրամփի արձագանքով, գրում է Bloomberg-ը
Նոբելյան կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարպվիկենը հայտնել է, որ ուղղակի ճնշում չի եղել իրենց վրա՝ Թրամփին առաջադրելու համար, սակայն նրա օգտին արշավներ են ընթանում՝ թե՛ հրապարակային, թե՛ քողարկված։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս ակնարկել է, որ հավակնում է Խաղաղության մրցանակի՝ մի շարք հակամարտությունների վերջ դնելու համար։
Յակուտսկում կրկնակի սպանության գործ է քննվում։ Բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել են 40-ամյա կնոջ և նրա 11-ամյա որդու դիերը, հաղորդում է Կոմերսանտը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ հանցագործության վայրում հայտնաբերվել են դանակ և մուրճ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու 16-ամյա աղջիկներ՝ զոհի դուստրը և նրա ընկերուհին։
Ըստ նախնական տվյալների՝ դպրոցական աղջիկը կասկածվում է մոր և կրտսեր եղբոր սպանության մեջ, իսկ դրանում նրան օգնել է իր ընկերուհին։ Քննիչները շարունակում են պարզել դեպքի մանրամասներն ու դրդապատճառները։ Զոհերի դիերը հայտնաբերվել են հոկտեմբերի 3-ին։
Քննչական մարմինները պատրաստվում են միջնորդությամբ դիմել դատարան՝ կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի սպանության հատկանիշներով։
Թուրքիան հայտարարել է, որ իր 36 քաղաքացիները շաբաթ կեսօրին պետք է հատուկ չվերթով տուն վերադառնան։ Դա եղել է այն բանից հետո, երբ Իսրայելը Գազա ուղևորվող մարդասիրական օգնությամբ նավատորմ է առգրավել, հաղորդում Է AFP-ն:
«Մենք ակնկալում ենք, որ մեր 36 քաղաքացիները, որոնք գտնվում էին «Սումուդ» գլոբալ նավատորմի նավերում և առևանգվել էին իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում, այսօր կեսօրին հատուկ չվերթով կվերադառնան մեր երկիր», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Նա հավելել է, որ վերադարձի ենթակա Թուրքիայի քաղաքացիների վերջնական թիվը դեռ որոշված չէ ։
Փաստաբան է կալանավորվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հաստատեցին փաստաբանի կալանավորման լուրը՝ հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։