Գյուրմրու նորընտիր ավագանու առաջին նիստն է։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։ «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքի ղեկավարի թեկնածուներ չառաջադրեցին՝ հայտնելով, որ քվեարկելու են «Հայաստանի կոմունիստական» խմբակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի օգտին։
«Ինչքան էլ ուզեցան խառնել, չստացվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները համերաշխությունը որդեգրեցին որպես սկզբունք»,- ասաց Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ ընտրողներին, և թե՛ խմբակցություններին։
DSCOVR արբանյակն արձանագրել է Արեգակից պսակային նյութի ժամանումը, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ, որի ընթացքում բևեռափայլը տեսանելի կլինի միջին լայնություններում։
DSCOVR-ը գտնվում է Լագրանժի կետում՝ մեր մոլորակի մակերևույթից մոտավորապես 1,500,000 կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև գծի վրա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է։
Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։
Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի, անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։
Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։
Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։
Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։
Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու Խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։
Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։
Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։
Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։
Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է նա։
Չինաստանին անհրաժեշտ է Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարք կնքել, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ասել է, որ բաց է դրա համար, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
«Գնդակը Չինաստանի դաշտում է։ Պեկինը պետք է ԱՄՆ-ի հետ գործարք կնքի, մենք այդ քայլին դիմելու կարիք չունենք: Չինաստանի և որևէ այլ երկրի միջև տարբերություն չկա, բացի նրանից, որ նրանք ավելի մեծ են: Չինաստանն ուզում է այն, ինչ մենք ունենք: Այսինքն՝ նրանք ուզում են մեր փողերը»,- ասել է Լևիթը ճեպազրույցում:
The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Միացյալ Նահանգները, Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում, Թեհրանին առաջարկել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները փոխանցել երրորդ երկրի, օրինակ՝ Ռուսաստանին:
Հարցը քննարկվել է ապրիլի 12-ին՝ Օմանում կայացած անուղղակի բանակցությունների ժամանակ, և հանդիսանում է հնարավոր համաձայնության ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը։
Իրանը կդիմադրի ուրանի իր պաշարները երրորդ երկրին հանձնելու՝ ԱՄՆ առաջարկին․ գրում է The Guardian-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի մեկնաբանի The Guardian-ի տեղեկատվությունը․ փոխանցում է Interfax-ը։
Coca-Cola ընկերությունը գրանցել է նոր ապրանքանիշ՝ «Pixel», «Space» և այլ համերով գազավորված ըմպելիքների վաճառքի համար։
Ընդ որում, Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Coca-Cola Company-ն դադարեցրել է արտադրությունը՝ իրավունքները փոխանցելով իր դուստր ընկերությանը «Мултон»-ին և սկսել է գազավորված ըմպելիք արտադրել «Добрый» ապրանքանիշի ներքո։
Այժմ «մայր» ընկերությունը որոշել է վերադառնալ, բայց առայժմ միայն իրավաբանորեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է Իրանի հետ երկխոսությանը և այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։շ
«Իհարկե, Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը շարունակվում է, բայց, ինչպես գիտեք, նախագահը հասկացրել է, որ ցանկանում է տեսնել Իրանի հետ երկխոսություն և խորհրդակցություն՝ միևնույն ժամանակ հստակեցնելով իր տեսլականը, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել: Նախագահն այսօր խոսեց Օմանի սուլթանի հետ, ով օգնեց հեշտացնել այդ բանակցությունները: անհրաժեշտ է, որ Իրանը բանակցությունների միջոցով դադարեցնի իր միջուկային ծրագիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տունը ավելի ուշ գրավոր հայտարարություն կտարածի այդ կոչի վերաբերյալ։
Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել երեքշաբթի, ՏԱՍՍ-ին հայտնել են կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում:
Ըստ IPG-ի տեղեկատվության ՝ Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը հասել է G1 մակարդակի ՝ հինգ ցուցանիշներից բաղկացած սանդղակով, որտեղ G5-ը «ծայրահեղ ուժեղ է», իսկ G1-ը՝ «թույլ»:
Արևային աստղագիտության լաբորատորիայի իկի Ռան և ԻՍԶՖ Սո Ռան մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 13-ին երկրի ուղղությամբ երկու խոշոր արևային պրոտուբերաններ են նետվել: ՛
Կանխատեսման համաձայն ՝ ապրիլի 16-ին սպասվում են G1-G2 մակարդակի մագնիսական փոթորիկներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում թալանը «հատիկառհատիկ» վերադարձնելու, երբեմնի «դուխը չկորցնելու» մասին, դրան են ուղղված հնչող նոր խոստումները:
Նաեւ փորձում է կանխել ու ուղղորդել «Ապօրինի գույքի մասին» օրենքի հետ կապված ՍԴ որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու այդ օրենքով: Եթե քիչ թե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր:
Երեկ ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որեւէ հիմք չկա»:
Հետո ափերից դուրս էր գալիս` բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազրույց տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց`շարունակեց խոսքը։ ՔՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիեւը չի հրաժարվում Սահմանադրությունը փոխելու պահանջից:
Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ հանրաքվե: Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում:
Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու եւ Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով, «զադնի էր դրել»:
Դրանում մեր հրապարակումն էլ է որոշ դեր խաղացել։ Ի դեպ, ուրբաթ օրը հիվանդանոց էր գնացել նաեւ աշխատանքից ազատման դիմում գրած նախկին տնօրենը, մտադիր է եղել մասնակցել ժողովին, որ նախարարին աջակցի, սակայն, տեսնելով կոլեկտիվի մարտական տրամադրվածությունը, ներս չի մտել հանդիպման դահլիճ։
Ուրբաթ օրվանից հետո Երանուհին էլ չի երեւում հիվանդանոցում: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախարարն այլ քայլեր չի ձեռնարկելու, նա գործուղման է` կվերադառնա եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կշանակի տնօրենի պաշտոնում»: