Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգտոնում ուրբաթ նախատեսված հանդիպումը թույլ է տալիս մեզ անել առնվազն մեկ կարևոր եզրակացություն. Ռուսաստանը ցանկանում էր լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցում միակ արբիտրը, սակայն Ուկրաինայի ներխուժումը խաթարեց տարածաշրջանում Մոսկվայի դիրքերը, և այժմ երկու երկրների ղեկավարները ցանկանում են նրա փոխարեն Ամերիկային տեսնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ե՛վ Ադրբեջանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետը չկարողացան ապահովել հանդիպում Դոնալդ Թրամփի հետ իր առաջին ժամկետի ընթացքում։ Հարավային Կովկասը առաջնահերթություն չդարձավ նաև նրա երկրորդ վարչակազմի համար, որն ավելի հավակնոտ նպատակներ ուներ՝ հաշտեցնել Ռուսաստանը Ուկրաինայի հետ և դադարեցնել պատերազմը Գազայում։
Եվ միայն այն ժամանակ, երբ Թրամփի հիմնական խաղաղապահ ծրագրերը չհաջողվեցին, նա ուշադրությունը սևեռեց հայ-ադրբեջանական հակամարտության վրա, որտեղ մարտական գործողությունները վաղուց ավարտվել էին, և նույնիսկ խաղաղության պայմանագրի տեքստն արդեն մշակվել և համաձայնեցվել էր. մնում էր միայն այն ստորագրել։
Սակայն Ռուսաստանին հետպատերազմյան ծրագրերից հեռացնելու մասին խորհրդանշական հայտարարությունից այն կողմ, Վաշինգտոնում հանդիպման գործնական օգուտները ակնհայտ չեն։ Ալիևը շարունակում է պնդել խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ փոխել Հայաստանի սահմանադրությունը։
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ կողմերը փոխզիջման են հասել Ադրբեջանի և նրա էքսկլավ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհը բացելու հարցում, և «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն ճանապարհը կմնա հայկական վերահսկողության տակ, բայց կկառավարվի ամերիկյան ընկերության կողմից։
Ուրբաթ օրը Վաշինգտոնը միայն խաղաղություն հաստատելու ցանկության վերաբերյալ համատեղ հայտարարություն է ստորագրելու։ Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը բազմիցս խոսել են նման ցանկության մասին, և որոշ փորձագետներ վախենում են, որ ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը խաղաղության գործընթացին, որից միջնորդները վերջերս հեռացվել էին, կարող է միայն վնաս հասցնել։
Հայաստանին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից հետո և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Օգոստոսի 9-ից 11–ը հանրապետության ողջ տարածքում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մոտ 4-6 աստիճանով։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օգոստոսի 11-ին հանրապետության անենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովիտներում նույնիսկ զովություն կզգանք։ Բացի այդ, օգոստոսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում»,–նշել է Սուրենյանը։
Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Իրանի Ֆորդոու միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետ կապված ենթադրյալ «ճառագայթային սպառնալիքից», հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղերի տարհանման մասին, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է ԻՀՊԿ Telegram ալիքը։
«Սակայն, այս տարբերակը թվում է անհավանական և քաղաքականապես մոտիվացված, քանի որ այն չի հաստատվում որևէ միջազգային աղբյուրի կողմից և անկեղծորեն ենթադրական է։
Ամենաանհանգստացնող փաստն այն է, որ տարհանված բնակավայրերը գրեթե անմիջապես վերածվել են լոգիստիկ կենտրոնների, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են արմատական և իսրայելամետ կառույցների կողմից», - գրում է Telegram ալիքը։
Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը։ Ավելի վաղ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, սակայն հաստատված պլանը կենտրոնանում է միայն պաղեստինյան անկլավի ամենամեծ՝ Գազա քաղաքի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ հրապարակման՝ Նեթնյահուի գրասենյակը հայտարարել է, որ Անվտանգության կաբինետի նիստին ներկայացվել է Գազա քաղաքն օկուպացնելու և պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։ Անվտանգության կաբինետը ձայների մեծամասնությամբ ընդունել է ծրագիրը։
«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», – նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Այնուհետև ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ պաղեստինցի քաղաքացիական անձանց և իսրայելցի պատանդների համար։
Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
32-ամյա Արմեն Մ.-ն, 40-ամյա Սևակ Ե.-ն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են Հրազդանում գտնվող «Մանուշակ» մարկետ՝ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն: Սկսվել է վիճաբանություն, Հենրիկ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384.50 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 4436դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության շեմին են՝ այդ միջանցքով Կենտրոնական Ասիայից նավթի, բնական գազի և կենսականորեն կարևոր հանքանյութերի կարևորագույն մատակարարումները բացելու համար, ապա՝ Եվրոպա և Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Հետևաբար սա խիստ կարևոր պահ է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը։
«Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ։
Նրանք այս խաղաղության համաձայնագրի կնքման շեմին են։ Նրանք երկուսն էլ կգան Վաշինգտոն և նախագահ Թրամփի հետ կկնքեն այդ համաձայնագիրը։ Կան նաև Աբրահամի համաձայնագրերը, որոնք կարևոր շահաբաժին կապահովեն ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Արևմուտքին, և, բնականաբար, ռուսներն ու իրանցիները դժգոհ են»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց մասնակցությամբ կողմերը SOCAR-ի և «ExxonMobil» ընկերության միջև «համագործակցության հուշագիր» են ստորագրել:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և «ExxonMobil»-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։
«Պետքարտուղարն այս հարցը բարձրացնում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում։ Մենք ժամանակին կտրամադրենք ամբողջ տեղեկատվությունը։ Ես մտադիր չեմ ենթադրություններ անել»,- նշել է նա։