Live24
Ապրիլի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Միացյալ Նահանգները G7 երկրներին տեղեկացրել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հիմք ընդունելով՝ չի ստորագրի Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հրթիռային հարվածը դատապարտող համատեղ հայտարարությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Վաշինգտոնն այդ որոշումը բացատրել է նրանով, որ «աշխատում է տարածք պահպանել խաղաղ բանակցությունների համար»՝ Սպիտակ տան և Կրեմլի միջև շարունակական շփումների պայմաններում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ում, դաշնակիցներին ասել է, որ հայտարարությունը հնարավոր չի լինի ընդունել առանց ԱՄՆ աջակցության։

Փաստաթղթի նախնական տարբերակում G7-ի երկրները նշել էին, որ Սումիին հրթիռային հարվածն «ապացուցում է պատերազմը շարունակելու Ռուսաստանի վճռականությունը», գրում է Bloomberg-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սումիի վրա հարձակումը անվանել էր «սարսափելի իրադարձություն»։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն էլ այն անվանել էր «ուժեղ հիշեցում» Ուկրաինայի պատերազմում խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 391.27  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.48 դրամ (աճել  է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.9 դրամ (աճել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 392-393.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 442.5-452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.70 դրամով, վաճառվում է 4.82-4.95 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 442.5-443 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:

«Վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար ՀՀ պետբյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից»,- ելույթ ունենալով ՆԳՆ Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստում՝ այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը ոչ թե նպատակ են, այլ ընդամենը միջոց։ «Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի, որովհետև այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն՝ տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց: Ի՞նչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք ոչինչ»,- նշել է Փաշինյանը։

Երեքշաբթի գիշերը մի քանի ֆրանսիական բանտ հարձակման է ենթարկվել, անհայտ անձինք հրկիզել են բանտերի կայանատեղիներում կայանված մեքենաները, իսկ ուղղիչ հիմնարկներից մեկի վրա կրակել են ավտոմատ զենքերից,Առաջին լրատվականի փոխանցմամբ՝  տեղեկացնում է BBC-ն։

Հարձակումները սոցիալական ցանցերում հաստատել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ դրանք կապելով վերջին շրջանում իշխանությունների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ ջանքերի հետ։

Անցած ամիսներին Ֆրանսիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները խոստացել են ուժեղացնել պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների դեմ։

«Մի քանի բանտում անձնակազմին վախեցնելու փորձեր են ձեռնարկվել՝ մեքենաներ այրելուց մինչև ինքնաձիգ զենքերից կրակոցներ», – ասել է արդարադատության նախարարը:

Ինչպես նշում է Le Parisien թերթը, հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ յոթ քրեակատարողական հաստատություն՝ հինգը՝ երկրի հարավում, երկուսը՝ Փարիզի մոտակայքում։

Երկրի իշխանությունները հարձակումները որակել են ահաբեկչական և հետաքննությունը վստահել են Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությանը։

«Պետության պատասխանը պետք է կոշտ լինի», – հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռըտայոն:

Վրաստանի խորհրդարանն արգելում է դրամաշնորհների հատկացումն առանց կառավարության համաձայնության: Մասնավորապես՝ խորհրդարանի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են փոփոխություններ, որոնք արգելում են ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց կառավարության համաձայնության դրամաշնորհներ ստանալ միջազգային կազմակերպություններից։ Նախաձեռնությանը պաշտպանել է 80 խորհրդարանական, գրում է kommersant.ru-ն:

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի պնդմամբ՝ արևմտյան դոնոր կազմակերպությունները «ֆինանսավորում են արմատական ​​հակակառավարական խմբերին», որոնք «ատելության խոսք են սերմանում», փորձում են երկրում հեղափոխություն իրականացնել և «Վրաստանում երկրորդ ճակատ են բացում Ռուսաստանի դեմ»։

Դրամաշնորհ տրամադրելու թույլտվություն ստանալու համար կազմակերպությունները պետք է դիմեն Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրո։ Հարցմանը ընթացք կտրվի տասնօրյա ժամկետում։ Միջազգային կազմակերպությունից առանց կառավարության համաձայնության ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիները ենթակա են տուգանքի՝ դրամաշնորհի կրկնակի չափով։

Փոփոխությունները չեն վերաբերում միջազգային սպորտային կազմակերպություններին կամ արտերկրում ուսման կամ գիտական ​​աշխատանքի համար հատկացվող դրամաշնորհներին։ Վրացական շուրջ 100 հասարակական կազմակերպություններ արդեն օրենքն անվանել են «վրացի ժողովրդի ստրկացման և ճնշելու ակտ» և զգուշացրել են, որ մտադիր չեն «իրագործել ռուսական ևս մեկ օրենքի դրույթները»։

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել:

Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը. Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և օպերատիվ տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թադևոսյանը իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի հրազենով իր կողմից վարած «Mercedes Maybach» մակնիշի «10 US 001» համարանիշի ավտոմեքենայից նշված ռեստորանային համալիրի մոտ անհասցե կրակոցներ են արձակել օդ, ինչից հետո «Maybach»-ով դիմել է փախուստի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին և հանցագրոծության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Հիմա, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, կարելի է արդեն առանց «վնաս տալու» արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը վայելում է այն աստիճան ատելություն, որ մարդիկ նախընտրում են գնալ ու քվեարկել տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնված կերպարների, որոնց դեմ էլ, մեծ հաշվով, մարդիկ դուրս եկան 2018-ի ֆարսին, բայց չընտրել ՔՊ-ին։

Ստացվում է, որ նիկոլականների առաջնորդի յոթ տարվա գործունեության հետևանքով մենք ոչ միայն կորցրինք Արցախը, մեծացավ Եռաբլուրը, օկուպացվեց Հայաստանի տարածքները, այլ նաև քաղաքական ռեինկարնացիա ունեցան բազմաթիվ օդիոզ դեմքեր, որոնք արդեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զրկվել էին պետական կառավարման համակարգում աշխատելու իրավունքից։ Չեմ զարմանա, որ մի օր էլ Փաշինյանի օրոք փոխվարչապետ դառնա Հովիկ Աբրահամյանը։ Էս չե՞ք, արա՛…»։

ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով՝ երկու երկրների միջև առևտրային հակամարտության սրման ֆոնին։

Այս  մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ ապրիլի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը 10%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել բոլոր երկրների համար և անհատական ​​բարձրացված մաքսատուրքեր այն պետությունների համար, «որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը»։

Այդ կերպ նախագահը ցանկացել է «հավասարեցնել խաղի պայմանները և ապահովել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։ Հետագայում, ըստ Սպիտակ տան, աշխարհի ավելի քան 75 երկիր «արդեն բանակցություններ են սկսել» Վաշինգտոնի հետ՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով»։

«Այդ քննարկումների ֆոնին անհատական մաքսատուրքերի սահմանումը դադարեցվել է (բոլոր երկրների համար), բացառությամբ Չինաստանի, որը ձեռնարկել է պատասխան միջոցներ: Իր պատասխան գործողությունների պատճառով Չինաստանին այժմ սպառնում են մինչև 245%-ի չափով մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար», – ասված է հայտարարության մեջ:

Սպիտակ տունը միջոցների խստացման մասին հստակ մանրամասներ չի հայտնել:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% բազային մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Այնուհետև ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի գործողությունը, որոնք փոխադարձության սկզբունքով սահմանվել են  մի շարք երկրների և տարածքների նկատմամբ։ Սպիտակ տանը պարզաբանել են, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, որոնց ընթացքում կգործի 10%-ի չափով բազային մաքսատուրքը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական արտադրանքի մաքսատուրքերը մինչև 125%։ Հաշվի առնելով ավելի վաղ 20%-ի չափով սահմանված  մաքսատուրքերը Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ՝ Չինաստանից ապրանքների նկատմամբ ընդհանուր մաքսատուրքերն այժմ հասնում են 145%-ի:Ի պատասխան՝ Չինաստանն ԱՄՆ-ի նկատմամբ սահմանել է 125% մաքսատուրքեր։ 

ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

 Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ պետդեպարտամենտը չեղարկել է Հայաստանի համար նախատեսված 2 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհը, որը նպաստելու էր  Հայաստանում «ժողովրդավարական մշակույթի առաջմղմանը»։
 
 Արտասահմանյանի օգնության նաագծերի ֆինանսավորումը դադարեցվել է նաև Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Եվրամիության՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը շարունակելու ցանկությանը և դժվար թե ինքը հաստատի նոր փաթեթները։ Այս մասին հայտնում է Economist ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Վերջերս Պենտագոնի պաշտոնյաները հարցրեցին իրենց դաշնակիցներից մեկին, թե ինչու է այն դեռ զենք մատակարարում Ուկրաինային, և հարցը անտեսվեց: Վաշինգտոնում դիվանագետները նաև հայտնում են, որ Թրամփի որոշ օգնականներ մասնավոր կերպով ասում են, որ իրենք «մինչև կոկորդը կուշտ են» Ուկրաինային աջակցելու Եվրոպայի ջանքերից:

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News