Հոկտեմբերի 7-ին Լուսինը կգտնվի Երկրի կենտրոնից ամենափոքր հեռավորության վրա, Երկրի բնակիչները կկարողանան դիտել գերլուսինը հոկտեմբերի 7-ին։
Հոկտեմբերի 8-ին Լուսինը Երկրի կենտրոնից կհեռացվի մինչև 360 հազար կմ, իսկ հոկտեմբերի 23-ին՝ 406 445 կմ հեռավորության վրա:
Սպասվող գերլուսինը ստացել է բերքի Լուսին անվանումը․ դա պայմանավորված է աշնանային բերքահավաքի ավանդույթով։ Նոյեմբերին դրան կհաջորդի որսորդական Լուսինը, իսկ դեկտեմբերին կփակվի սառը Լուսնով։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ընթացքը.
«Հուսով եմ՝ շատ արագ կհասնենք համաձայնության: ՀԱՄԱՍ-ը, ըստ էության, համաձայնության է եկել այն հարցում, թե ինչ է տեղի ունենալու Գազայում պատերազմից հետո: ՀԱՄԱՍ-ի զինաթափման փուլը բարդ կլինի: Շուտով կիմանանք, թե որքան լուրջ են այդ շարժման մտադրությունները»,- ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը սոցկայքի իր էջում գրել էր, որ Իսրայելը համաձայնել է զորքերը վերադարձնել սկզբնական դիրքեր․ «Երբ ՀԱՄԱՍ-ը հաստատի սա, հրադադարն անմիջապես ուժի մեջ կմտնի, կսկսվի պատանդների և գերիների փոխանակումը»,- նշել էր նա:
Ռոբոտ փոշեկուլը հրդեհվել է Կուրսկի մարզի Շչիգրովսկի շրջանի Ռոժդեստվենսկոյե գյուղի մասնավոր տանը:
Հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Արտակարգ իրավիճակների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել և մարել հրդեհը։
Հրդեհային անվտանգության աշխատակիցները պարզել են, որ հրդեհի նախնական պատճառը ռոբոտ փոշեկուլի աշխատանքի հետ կապված խափանումն է եղել:
Baza Telegram ալիքը հաղորդում է, որ հրդեհված փոշեկուլը Tefal ընկերության արտադրության է։ Բնակարանատերերն այն օգտագործել են մի քանի տարի։ Հրդեհի պահին այն լիցքավորվելիս է եղել:
2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցման, փաստացի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա բանակցված 2 տարբերակ է ներկայացրել` հավելելով, որ հայկական կողմը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր համաձայնությունը տվել էր երկու տարբերակին էլ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 անգամ ՀՀ նախկին 3 նախագահներին հրավիրել է բանավիճելու, երկու անգամ էլ մերժում է ստացել։
Պատանիներ
Սիմոնյան Նարեկ - 58կգ Բրոնզ
Շատվերյան Գոռ - 71կգ Բրոնզ
Երիտասարդներ /մարզական սամբո/
Սիմոնյան Ռոբերտ - 58կգ Ոսկի
Օհանյան Մհեր - 71կգ Բրոնզ
Սարուխանյան Սեյրան - 88կգ Արծաթ
Երիտասարդներ /մարտական սամբո/
Գրիգորյան Տիգրան - 58կգ Բրոնզ
Համբարձումյան Վադիս - 71կգ Բրոնզ
Սաֆարյան Արմեն - 79կգ Արծաթ
Նշենք, որ ոսկե մեդալ նվաճած Ռոբերտ Սիմոնյան աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։
Հիշեցնք, որ Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում անցկացվել է 3 օր` հոկտեմբերի 3-ից 6-ը։
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արժույթի դենոմինացիային։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նախագիծը ենթադրում է թղթադրամներից 4 զրոների հեռացում։ Այսպիսով, օրինակ, 10 000 ռիալ թղթադրամը կդառնա 1 ռիալ։
Դրա համար սահմանվել է եռամյա անցումային շրջան։ Իրանում դենոմինացիայի ծրագիրն արդեն երկար տարիներ քննարկվում է բարձր գնաճի եւ ռիալի արժեզրկման ֆոնին։
«Կրասնոդարի» պաշտպան Ժուբալը «Матч ТВ»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի հասցեին ռասիստական արտահայտություններ չի արել։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Շաբաթ օրը «Ախմատը» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել է «Կրասնոդարին» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի շրջանակում։ 85-րդ րոպեին Նդոնգը կարմիր քարտ է ստացել՝ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին ասել է, որ Սպերցյանը իրեն վիրավորել է ռասիստական արտահայտությամբ, ինչի հետևանքով ինքը չի զսպվել և հարվածել է։
Իսկ հայ կիսապաշտպանը հայտնել է, որ Նդոնգն է վիրավորել իր մորը, մինչդեռ ինքն իր հերթին որևէ անպարկեշտ խոսք չի ասել սենեգալցուն։
-Պատրա՞ստ էիք կռիվ սկսելու, եթե հարկ լիներ:
-Պատրաստ էի կանգնել թիմիս կողքին։ Այն, ինչ տեղի ունեցավ, անհարմար իրավիճակ էր։ Էդուարդը լավ ավագ է, վստահ եմ՝ նա ոչ մի վատ արտահայտություն չի արել մրցակցի ֆուտբոլիստի հասցեին,-ասել է Ժուբալը։
Որոշ արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայի կառավարումը ՀԱՄԱՍ-ից անցումային կոմիտեին փոխանցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած համապատասխան հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները ողջունել են ԱՄՆ նախագահի կոչը Իսրայելին՝ դադարեցնելու Գազայի վրա հարձակումները, և նշել, որ նման զարգացումը «իրական հնարավորություն է ներկայացնում համապարփակ, կայուն հրադադարի հասնելու և Գազայի բնակիչների համար կարևորագույն մարդասիրական պայմանները բարելավելու համար։
Հոկտեմբերի 4-ին Իսրայելի կառավարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Թրամփի ծրագրի համաձայն՝ բոլոր ողջ իսրայելացի պատանդներին ազատ արձակելու և մահացածների մարմինները հանձնելու պատրաստակամության մասին:
Անցած գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է Ռուսաստանի համակարգային հարձակմանը՝ ավելի քան 50 հրթիռների և գրեթե 500 հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածներ են հասցվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Օդեսայի մարզերի բնակավայրերին։
«Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ։ Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,- ասված է գրառման մեջ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով էլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումներ է իրականացրել Բելգորոդի մարզի բնակավայրերի վրա՝ օգտագործելով ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:
«Տղամարդը հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոցում, իսկ կինը դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ինը բնակարաններ և մեկ առանձնատուն։
Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում մի տղամարդ կանգնել է պայթուցիկ սարքի վրա և ծանր վիճակում հոսպիտալացվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով «Россия 1» հեռուստաալիքին։
Տաջիկստանում Վլադիմիր Պուտինը կհանդիպի երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Հեռուստաալիքի տվյալներով, նախատեսվում են նաև հանդիպումներ ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ։
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Դուշանբեում։ Թե երբ է նախագահը մեկնելու Տաջիկստան և որքան ժամանակ է անցկացնելու այնտեղ, հեռուստաալիքը չի նշում։