Live24
Հոկտեմբերի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Ինդոնեզիայում տղամարդը կնոջը հանձնել է սիրեկանին՝ դավաճանության վեճը խաղաղ կարգավորելու համար, հաղորդում է World of Buzz-ը։ 

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ տղամարդը համաձայնել է պաշտոնապես հանձնել կնոջը սիրեցյալին հին ավանդույթի համաձայն, որը կոչվում է Mowea Sarapu,  թարգմանաբար նշանակում է «հանձնվել և ազատ արձակել»։

Արարողությունը անցկացվում է երկու կողմերի համաձայնությամբ և նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել անհավատարմության հետ կապված ամուսնական վեճերը։ Դրան մասնակցում են երկու ընտանիքների ներկայացուցիչներ, տեղական ավագներ և կրոնական առաջնորդներ։

Մասնակիցները նստում են ընդհանուր սեղանի շուրջ, խնդրում ներողամտություն, փոխանակում խորհրդանշական նվերներ և պաշտոնապես «փակում» են «հակամարտությունը»։

Արարողության պայմանների համաձայն՝ նոր ամուսինը՝ կնոջ սիրեցյալը, պարտավոր է նախկին ամուսնուն վճարել 400 դոլար և կով տալ որպես փոխհատուցում։

Մենք ժամանակին կհայտարարենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հավելել է, որ չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ անել։ Սարգսյանն ասել է, որ ժամանակ չի ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին հետևելու համար

«Դրանից ելնելով՝ ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել», - ընդգծել է նա։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է «ՍիվիլՆեթի» հետ զրույցում՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ 

Բաբայանը նշել է, որհամատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարմանմարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությանձևաչափը։

«Քաղաքական դաշտում միակերիտասարդ անձը, որին այսօրես տեսնում եմ, ՎանեցյանԱրթուրն է, և պատրաստեմ իրեն օգնել, որկայանա որպես քաղաքական գործիչ», – ասելէ Բաբայանը։

Պատասխանելովհարցին, թե արդյոք իրենչի խանգարում Վանեցյանի՝ նախկին նախագահՍերժ Սարգսյանի հետ համագործակցությանպատմությունը, Բաբայանը հայտարարել է. «Եսչեմ համարում, որ ՎանեցյանըՍերժ Սարգսյանի ամենամոտ կամ հեռումարդն է»։ Նահավելել է, որ քննադատումէ բոլոր նախկին ղեկավարների, այդ թվում երրորդ նախագահՍերժ Սարգսյանի սխալները, սակայն դաչի կարող խոչընդոտ լինել քաղաքականնոր դաշինքների համար։ 

Բաբայանը հաստատել է, որինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին՝ նշելով, որ «կարող է դիրքավորվելերկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգայինմիասնության»։ Հարցին, թեարդյոք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետիթեկնածու, նա պատասխանել է. «Կարողէ և Արթուր Վանեցյանըլինի»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 382.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.61 դրամ (աճել  է 0.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.66  դրամ (աճել է 0.06 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-445 դրամով, վաճառվում է 449–455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.64 դրամով, վաճառվում է 4.68-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.57 դրամով, վաճառվում է 4.67 դրամով:

Լաս Վեգասի կենտրոնում գտնվող լեգենդար El Cortez հյուրանոցը, որը բաց է 1941 թվականից, եզակի հնարավորություն է առաջարկում ամենահամարձակների համար՝ անցկացնել հանգստյան օրերը հյուրանոցի դահլիճներում, որոնք հայտնի են իրենց գերբնական ակտիվությամբ, և շահել 5000 դոլար, հաղորդում է NYP-ն։ 

Ընտրված մասնակիցը գիշերը կանցկացնի խաղատանը, միջանցքներում և հյուրանոցի այլ «սարսափելի» անկյուններում՝ օգտագործելով ուրվականների որսի սարքավորումներ՝ EVP ձայնագրիչներ և ջերմային պատկերման տեսախցիկներ՝ ցանկացած տարօրինակ երևույթ ֆիքսելու համար։ 

«Մենք ձեզ ուղարկում ենք հետաքննության՝ լիովին հագեցած ուրվականների որսորդական սարքավորումներով, որպեսզի տեսնենք, թե արդյոք այս պատմությունները ճշմարիտ են», - ասվում է մրցույթի հայտարարության մեջ։

Նախատեսվող միջոցառումները ներառում են ցանկացած անսովոր իրադարձության լուսանկարչություն և տեսագրություն, ինչպես նաև ամենասարսափելի, ամենազավեշտալի կամ ամենախորհրդավոր հայտնագործությունների մասին համառոտ զեկույց։ Էլ Կորտեսի նկուղի մասին լեգենդները, որտեղ, ինչպես ասում են, պահվում են նախկին աշխատակիցների մոխիրն ու մնացորդները, միջոցառմանը հաղորդում են հատուկ միստիկական երանգ։ 

Մրցույթը կտևի հոկտեմբերի 6-ից 31-ը, իսկ ուղևորությունն ինքնին նախատեսված է դեկտեմբերի սկզբին։ 

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել ՀՀ տարածքին։

Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը:

-Ադրբեջանի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ինչպիսին է Ձեր արձագանքը, և արդյո՞ք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։ 

-Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։

Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Խուան Պոնսա Սամպիետրոն Գերագույն ռադայում ելույթի ժամանակ Ղրիմն անվանել Է Ուկրաինայի տարածքի մի մասը: 

Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն, փոխանցում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն անսասան պաշտպանում է հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Հստակ հայտարարում եմ՝ Ղրիմն Ուկրաինա է»,-հայտարարել է Սամպիետրոն։

Լենինգրադի մարզում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը հասել է 45-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ներկայում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը Լենինգրադի մարզում հասել է 45-ի», – ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայում ևս երկու կասկածյալ է ձերբակալվել Լենինգրադի մարզում կեղծված ալկոհոլային արտադրանքից մարդկանց զոհվելու վերաբերյալ քրեական գործով։

Նրանք այն առևտրային կազմակերպության ղեկավարներն ու շահառուներն են, որը Տոսնենսկի շրջանում պահում էր շրջանառությունից բռնագրավված սպիրտ պարունակող արտադրանք։

Հետաքննությունը մտադիր է դատարան դիմել գործով անցնողներին կալանավորելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մինչև երկու տասնյակ կասկածյալ։

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան։ Այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» օրաթերթը։

«Այս պահին քաղաքում հանդարտ իրավիճակ է, բախումները դադարել են»,-հայտնում է օրաթերթը։

«Գանձասար» պարբերականը ավելի վաղ տեղեկացրել է, որ Հալեպում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև։ Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում տեղի է ունեցել ուժգին հրաձգություն, ռմբակոծություն Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև:

Ֆոտո

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է

#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ

«Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով». Գագիկ Սուրենյան

Հեռախոսահամարների մասին կարելի է մոռանա՞լ. WhatsApp-ում շուտով օգտատերերի անուններ կհայտնվեն

Զինված հարձակում ԻՀՊԿ-ի շտաբի վրա. կան զոհեր և վիրավորներ