Live24
Հոկտեմբերի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․ 

«Իմպիչմենտի հաջորդ փուլը այսպես կոչված անկախ պատգամավորների դիրքորոշման հստակեցումն է: Նրանք կամ մինչև կյանքի վերջ իրենց ճակատին դաջում են «նիկոլի ծառա», «նիկոլի հանցակից» բառերը, կամ միանում են իմպիչմենտի գործընթացին:

Վաղ թե ուշ նիկոլը չի լինելու և այս պատգամավորներին չի հաջողվելու մաքրել իրենց ստրկամտության հետևանքները նույնիսկ մի քանի սերունդ հետո:

Այն պատգամավորը ով չի միանում իմպիչմենտին՝ ՔՊ ական է և նիկոլի իշխանության պահապանն է: Այսօր իմպիչմենտի գործընթացը արգելակողները այս 4-ն են:

Ընդդիմությունը միասնական է քան երբևէ: Ընդդիմությունը ունի միասնական օրակարգ, այդ օրակարգից իրենց դուրս դնողները նիկոլի ծառաներն են:

Սրանով սկսում ենք այսպես կոչված անկախ պատգամավորների լյուստրացիան: Այս պատգամավորներից 2-ը մանդատ են ստացել ընդդիմադիր ձայներով: Հանրությունը պետք է իմանա նիկոլի ծառաներին անուն առ անուն, դեմք առ դեմք:

Ինձ շատ են հարցնում «պարոն Մալյան, ինչո՞վ օգնենք իմպիչմենտին»:

Էս պահից որպես հանձնարարություն.

Բոլորս, մի մարդու պես լծվում ենք նիկոլի ծառաների դիմակները պատռելու գործին:

Մեկնաբանություններով հանրային պարսավանքի ենք ենթարկում նիկոլի ծառաներին:

Դռները փակվում են: Հաջորդ կայարանը «անկախ պատգամավորներ»»:

Լիտվայում ընթանում են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի ութ երկրներից մոտ 3,000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի բանակի հրամանատարությանը։

 

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դրանցում գործի են դրվել շուրջ 3,000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ վարժանքները կազմակերպող Լիտվայից, ինչպես նաև Բելգիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից և Խորվաթիայից։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 650 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահափոխադրիչներ։

Զինվորական շարասյուները կուղևորվեն Պաբրադեում գտնվող Լիտվայի բանակի կենտրոնական զորավարժարան, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է ստուգել և օժանդակել Լիտվայի բանակի «Գելեժինիս Վիլկաս» մոտոհետևակային բրիգադի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանը, կատարելագործել դաշնակիցների հետ փոխգործակցությունը պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հովհաննես Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և տեղեկանալով միջադեպի մասին՝ քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարազաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Այս մասին հայտնել են ԱԳՆ լրատվական բաժնից։ 

Ըստ արտգործնախարարության` տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր:

Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատար, ներկայումս Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինան տեխնոլոգիական լուրջ հետամնացություն ունի և պետք է կենտրոնանա տիեզերական և առաջատար պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման վրա։

Զալուժնին «Милитарный» պորտալում հրապարակված հոդվածում նշել է, որ երկրի տեխնոլոգիական կախվածությունը բացահայտվել է 2024-ի նոյեմբերին, երբ Դնեպրովում («Южмаш») գործարանը վնասվեց «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հարվածից։

«Ժամանակն է նայել դեպի տիեզերք, քանի որ այսօր անհրաժեշտ մակարդակի անվտանգության հասնելու միակ ուղին տեխնոլոգիական առավելությունների ապահովումն է բոլոր ոլորտներում», — ընդգծել է Զալուժնին՝ հավելելով, որ Կիևը պետք է զարգացնի ազգային մակարդակի առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներ։

Անհետ կորած զինծառայողերից մեկի հարազատին` ձերբակալված Ապիջան Սարգսյանին, արդեն ազատ են արձակել։ Այս մասին տեղեկացրեց Աջափնյակի դատարանի դիմաց հավաքված ծնողներից մեկը։ Նաև հայտնեց, որ մյուս ձերբակալվածը` Արսեն Ղուկասյանը, դեռ անազատության մեջ է, տեղեկություն չունեն, թե երբ կքննվի նրա խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու համար

«Ռազմական ոստիկանների հետ բախում է եղել ու բախման ժամանակ իրար հրել են։ Յոթ ռազմական ոստիկանի կողմից բողոք կա, որ ծնողներն իրենց մարմնական վնասվածք են պատճառել»,– պատմեց ծնողներից մեկը։

Մեծ Բրիտանիան սադրանք է նախապատրաստում, որի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող մի խումբ ռուսաստանցիներ ծրագրում են հարձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերից մեկի կամ եվրոպական նավահանգիստներից մեկում օտարերկրյա պետության քաղաքացիական նավի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):

«Ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո նախատեսվում է հայտարարել, որ նրանք գործել են «Մոսկվայի հանձնարարությամբ»», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան հաշվարկում է, որ ռուսատյացությամբ համակված եվրոպական քաղաքական վերնախավը ուրախությամբ կընդունի «Կրեմլի չարագործ գործակալների» մասին ֆեյքը՝ դրանով հիմնավորելով Ուկրաինային ռազմական օգնության հետագա ավելացման և «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար Եվրոպայի ռազմականացման անհրաժեշտությունը։

Դիվերսիոն խմբի անդամներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ կվարժեցվեն տվյալ հանձնարարությունն իրագործելու համար. նախատեսվում է նրանց հանձնել չինական արտադրության ստորջրյա սարքավորումներ՝ Չինաստանի կողմից օպերացիային աջակցելու «երկաթե ապացույցի» նպատակով:

Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Կիևը լեհական հատուկ ծառայությունների հետ համատեղ նոր սադրանք է նախապատրաստում. դրա շրջանակներում նախատեսում է Լեհաստան տեղափոխել դիվերսիոն-հետախուզական խումբ, որը, իբր, բաղկացած է ռուսաստանյան և բելառուսական հատուկ ստորաբաժանումների զինծառայողներից:

ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում։ 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ լրացուցիչ դատալսման ժամանակ մեղադրող դատախազը առավելագույն պատժաչափ նշանակեց 7 տարի ժամկետով՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։ 

Ավելի վաղ դատավորը մեղադրական վերդիկտ էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ ընդունված խմբ․) 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։

Պաշտպանական կողմը մի շարք փաստեր հրապարակեց Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը խնդրեց դատարանին Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել պատժի նվազագույն չափ՝ 3 տարի ազատազրկում, իսկ չկրած մասը փոխարինվի փորձաշրջանով՝ համապատասխան ժամկետով։

Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։

ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթյանի կողմից ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումը։ Դիմումը վավերացված է եղել նոտարական կարգով, հետևաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։

Այսպիսով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, նրա թոռները նրան ջերմորեն և սիրով շնորհավորում են, ինչպես բոլոր թոռները շնորհավորում են իրենց պապիկներին:

Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։

«Թոռները շնորհավորում են իրենց պապիկին այնպես, ինչպես թոռները շնորհավորում են բոլոր պապիկներին։ Ջերմորեն և սիրով»,- ասել է Պեսկովը։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան