Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի, տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Նա ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստացել են միայն քաղվածքը։

Ադրիկյանի խոսքով՝ իրավական մասով ամբողջ գործընթացն աբսուրդ է. «Իրավական որևէ նշույլ չեմ տեսնոում»։

Հիշեցնենք՝ Վարդան Հարությունյանը երեկ երեկոյան ձերբակավել էր։

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։ Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։»

Ավելի քան մեկ շաբաթ է ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանագավոր լինել մարդկանց առողջության համար։

Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական միջին ջերմաստիճանները բարձ են նորմայից 3-5 աստիճանով։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն օգոստոսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել են բավականին բարձր և գիշերային, և ցերեկային ջերմաստիճաններ։

Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները գրանցվել են Երևանի ցածրադիր հատվածներում, Վայոց Ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրի և Երևան-ագրո (Մերձավան) օդերևութաբանական կայաններում գրանցվեցին աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ, երբ ողջ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը չնվազեց 28․5 °C-ից։

Շոգ եղանակները բերեցին բարձր ցերեկային ջերմաստիճաններ։ Օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը Արենիում (42․6 °C), Երևանում (41․9 °C), Արարատի մարզում (41․3 °C), Աշտարակում (41 °C) և Արմավիրում (40․4 °C)։

Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը, որը զրուցել է լուսանկարներն ոսումնասիրած ամերիկացի երեք պաշտոնյայի և մեկ նախկին պաշտոնյայի հետ։

Լուսանկարները ցույց են տալիս զորքերի տեղաշարժեր, ինչը չորս աղբյուրները համարում են վերահաս խոշոր ցամաքային գործողության նշաններ։

Իսրայելի անվտանգության կաբինետը վաղ առավոտյան հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը, որը ներառում է նաև պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: 

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ 

Ուսման Դեմբելեն – ՊՍԺ
Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ
Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ»
Դեզիրե Դուեն – ՊՍԺ
Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր»
Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի»
Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ»
Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ»
Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ
Հարի Քեյնը – «Բավարիա»
Խվիչա Կվարացխելիան – ՊՍԺ
Ալեքսիս Մաքալիստերը – «Լիվերպուլ»
Սքոթ Մաքթոմինեյը – «Նապոլի»
Ռոբերտ Լևանդովսկին – «Բարսելոնա»
Լաուտարո Մարտինեսը – «Ինտեր»
Կիլիան Մբապեն – «Ռեալ Մադրիդ»
Նունու Մենդեշը – ՊՍԺ
Ժոաու Նևեշը – ՊՍԺ
Քոլ Պալմերը – «Չելսի»
Պեդրին – «Բարսելոնա»
Մայքլ Օլիսեն – «Բավարիա»
Վինիսիուս Ժունիորը – «Ռեալ Մադրիդ»
Ռաֆինյան – «Բարսելոնա»
Լամին Յամալը – «Բարսելոնա»
Մոհամեդ Սալահը – «Լիվերպուլ»
Դեկլան Ռայսը – «Արսենալ»
Ֆաբիան Ռուիսը – ՊՍԺ
Վիրջիլ վան Դեյկը – «Լիվերպուլ»
Վիտինյան – ՊՍԺ
Ֆլորիան Վիրցը – «Բայեր»/«Լիվերպուլ»

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում:

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան:

Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, անգլիական ակումբի առաջիկա թիրախը ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան է, գրում է L’Equipe-ը:

Անգլիական ակումբը, որն արդեն հրաժեշտ է տվել Լուիս Դիասին և շուտով կարող է բաժանվել նաև Դարվին Նունյեսից, ավելի քան 100 միլիոն եվրո է նախատեսել՝ նոր ձեռքբերման համար: Թիմի առաջնային նպատակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է, բայց բանակցությունները առայժմ փակուղում են: Այժմ «Լիվերպուլն» ուշադրությունը սևեռել է Բարկոլայի, ինչպես նաև «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոյի ուղղությամբ:

Բարկոլայի տրանսֆերային իրավունքը ցանկանում էր գնել նաև «Բավարիան», բայց մյունխենյան ակումբը պատրաստ չէր վճարել այնքան գումար, որքան պահանջում է ՊՍԺ-ն:

2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար ` նախկինում 1 ամսվա փոխարեն:

Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ հետևյալ ցանկի` https://www.arlis.am/hy/acts/206330/latest), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով։

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:

Պարզվեց, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են` մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։

Խանութում միջանձնային վեճ է սկսվել։ Մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է:

Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել: Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչն դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել:

Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ինչպես հայտնել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր Սպիտակ տանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կկնքնվի խաղաղության համձայնագիր և որ տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերը արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նրա խոսքով Վաշինգթոնը կստորագրի նաև երկկողմ համաձայնագրեր «երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար», որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։

Հեռանկարային համաձայնագիրը կարող է վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը և հիմք դնել Հարավային Կովկասում 1990-ականների սկզբից փակված հիմնական տրանսպորտային միջանցքների վերաբացման համար։

Associated Press-ին տված հարցազրույցում պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա վարձակալության իրավունք՝ զարգացնելու միջանցքը և այն կանվանի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այս մասին գրում է The Guardian-ը։

«Այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ, որը երկրի մնացած մասից բաժանված է Հայաստանի տարածքի 32 կմ (20 մղոն) հատվածով։

Տարանցիկ միջանցքը, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի գծեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը։ Համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի կառուցման համար վճարում, այլ մասնավոր կորպորացիաների կողմից դրա զարգացման համար վճարում։

Գործարքը կնքվել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆի կողմից այս տարվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած այցից և կողմերի միջև շարունակական բանակցություններից հետո։

Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե չորս տասնամյակ պայքարում էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար։ Խորհրդային ժամանակաշրջանում հիմնականում հայերով բնակեցված տարածաշրջանն ուներ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Քրիստոնյա հայերի և հիմնականում մուսուլման ադրբեջանցիների միջև երկարատև լարվածությունը սրվեց Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ»,- գրել է պարբերականը

Ֆոտո

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար

Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նոր գրառումը

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում

Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին