Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որտեղ նրանք ավարտին կհասցնեն խաղաղության համաձայնագրի աշխատանքները, որը Միացյալ Նահանգներին բացառիկ հնարավորություն կտա Հարավային Կովկասում կարևորագույն տարանցիկ երթուղի զարգացնել։

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Աննա Քելլին ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ երթուղին կկոչվի Թրամփի անունով։

«Սա կապահովի երկու երկրների միջև անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է Քելլին՝ հավելելով, որ այն կկոչվի «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) և կծառայի որպես ենթակառուցվածքային կարևոր օղակ։

Նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալը հայտնել է, որ աշխատանքային խմբերն անմիջապես կսկսեն աշխատանքը՝ առաջիկա ամիսներին ճանապարհային քարտեզի դրույթները լիարժեք իրականացնելու համար։

«Ապահովելով խաղաղության այս ուղին՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի հսկայական ներուժը», – հավելել է նա։

«Նախագահ Թրամփը կստորագրի համաձայնագրեր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որոնք կբացեն նոր հնարավորություններ յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների համար՝ միաժամանակ օգուտ բերելով ամերիկյան բիզնեսին», – ներկայացրել է Քելլին։

Հաջորդ շաբաթ նախատեսվում է սկսել պաշտոնական բանակցություններ այն մասին, թե որ ամերիկյան կառույցները կկառավարեն տարանցիկ ճանապարհը։

«Նախագահ Թրամփն այսօր կստորագրի հրահանգ, որով կստեղծվի բանակցային խումբ», – ասել է պաշտոնյան։

«Երեկ առավոտյան հայտարարությունից հետո ես ինը տարբեր զանգեր ստացա օպերատորներից։ Ես ուրախ էի տեսնել երեք տարբեր ամերիկյան օպերատորների», – ավելացրել է նա։

2025 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանը 5 Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Օդեսայի մարզով անցնող ադրբեջանական SOCAR նավթամբարի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել և վնասվել է դիզելային վառելիքի խողովակաշարը։ 

Դրա մասին «Экономическая правда» պարբերականին հայտնել են Ուկրաինայի իրավապահ մարմինները։

«Հրդեհն արագորեն տեղայնացվել է։ Ըստ Եվրախորհրդարանի զրուցակիցների՝ ռուսական հարվածի հետևանքով չորս աշխատակից ծանր վիրավորվել են և ստացել են շտապ բժշկական օգնություն։ Վնասի չափը ներկայում պարզվում է։ Շարունակվում են շտապ վերականգնողական աշխատանքները։ 

«Պաշտոնական հետաքննության տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն հինգ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խոցման վայրերը հստակ ցույց են տալիս, որ հարձակման հիմնական թիրախը նավթամբարն էր»,- նշում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ 

Սա վերջին ժամանակներում Ուկրաինայի՝ Ադրբեջանին առնչվող կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների վրա երկրորդ թիրախային հարձակումն է։

Մասնավորապես, վերջերս հարված է հասցվել Օրլովկայի գազաբաշխիչ կայանին, որն անցնում է Ռումինիայի հետ սահմանով։ Այդ կայանը Տրանսբալկանյան գազատարի կարևոր տարր է, որի միջոցով նախատեսվում է ադրբեջանական գազը մղել Ուկրաինա։ 

Վերջին իրադարձությունների և ռուսամետ տեղեկատվական ռեսուրսներում ադրբեջանական ակտիվների «օրինական թիրախներ» անվանելու առնչությամբ՝ իրավապահ մարմինների աղբյուրները պնդում են, որ Ուկրաինայում SOCAR-ի օբյեկտների վրա հետագա հարձակումների զգալի ռիսկ կա։ 

Հիշեցնենք. 2025 թվականի հուլիսի 28-ին Ուկրաինան Տրանսբալկանյան միջանցքով իրականացրել է ադրբեջանական գազի իր առաջին ներմուծումը։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Սպիտակ տանը տեղի կունենա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, գրում է «Экономическая правда»-ն։

ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր Սպիտակ տանը կանցկացնի արարողություն, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։

Համաձայնագիրը բացում է «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» Հարավային Կովկասի տարածաշրջանով։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հայտնել է, որ նախօրեին տարածած հայտարարությունից ի վեր նրանք զանգեր են ստացել ինը տարբեր օպերատորներից, դրանց թվում՝ երեք ամերիկյան ընկերություններից, որոնք հետաքրքրված են երթուղու շահագործմամբ։

«Դա մեծ ազդեցություն կունենա ամերիկյան բիզնեսի և ամբողջ Եվրոպայում էներգամատակարարման վրա։ Այստեղ տանուլ տվողները Չինաստանն է, Ռուսաստանը և Իրանը։ Հաղթողն Արևմուտքն է»,- գործարքից առաջ հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ, գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցերում։

«Խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտոնյաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Վարչակազմը անմիջապես աշխատանքային խմբեր կստեղծի՝ ճանապարհային քարտեզի մանրամասները իրականացնելու համար, և Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ ինը տարբեր օպերատորներ արդեն հետաքրքրություն են հայտնել, դրանց թվում՝ երեքը՝ ԱՄՆ-ից»,- նշել է Ռաուֆօղլուն։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, որպեսզի կասեցնի Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է WAFA գործակալությունից, այս մասին նա ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

«Նախագահը հաստատել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ այս ծրագրերի դեմ միջազգային ու տարածաշրջանային աջակցություն ստանալու համար», - ասվում է Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակել է WAFA գործակալությունը:

Աբբասը Գազան գրավելու Իսրայելի կաբինետի որոշումը համարել է «նոր հանցագործություն, որն ավելացել է Արևմտյան ափին Իսրայելի իրականացրած հանցագործությունների շարքին», և «պահանջել է այն անհապաղ դադարեցնել»: 

Նա ընդգծել է, որ հարկավոր է հաստատել հրադադար, ազատ արձակել պատանդներին ու բանտարկյալներին և Պաղեստինի Պետությանը հնարավորություն տալ՝ ստանձնելու Գազայի հատվածի ամբողջական պատասխանատվությունը:

Հորդանանի միապետի հետ զրույցից հետո, WAFA-ի տեղեկատվությամբ, Աբբասը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: 

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։    

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ. այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով:

«Խոսքը սոսկ Հայաստանի մասին չէ։ Խոսքը սոսկ Ադրբեջանի մասին չէ։ Խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ է նախագահ Թրամփի օրոք», - ասել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Մինչդեռ Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Աննա Քելլին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կստորագրի էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:

Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social սոցկայքում գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանան իրեն Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:

«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:

ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։

Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:

  

 

 

Հայաստանի Հանրապետության համար։ Ներկայի ու ապագայի համար։ Ձե’ր համար, երեխեք։ 

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա  Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Կստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով:

Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորհրդակցությունն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ։

Կարևորելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։ 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։

«Պլանավորում ենք անցկացնել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով նախագծային աշխատանքների էքսպո, որը կկազմակերպվի աշնանային արձակուրդների շրջանում։ Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել նաև անվանի մարզիկների հետ՝ երեխաների հետ զրույցների և հարցուպատասխանի ձևաչափով։ Անվտանգությունը և ապահովությունը կապված են նաև կենսակերպի և սեփական վարքը կառավարելու հետ, իսկ մարզիկներն այն մարդիկ են, որոնք ունեն վարքի կառավարման բավական բարձր մակարդակ և ուժեղ կամային որակներ: Վստահ ենք՝ նրանց հետ հանդիպումները երեխաների համար անվտանգությանն ուղղված պատկերացումների ձևավորման հետաքրքիր միջոց կդառնան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրը ներառում է դպրոցներում բռնության դեպքերի բացառումը, դրանց ճիշտ արձագանքելու մոտեցումները դպրոցի ներսում և դրանից դուրս։

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման համար հիմք են ընդունվելու կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների մուտքագրած ելակետային տվյալները, ուստի կարևոր է, որպեսզի տվյալներն արտացոլեն իրական պատկերը և լինեն ճշգրիտ։

Գալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։

Մի շարք կարևոր անելիքներ կան նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ուսումնական հաստատություններում ավարտական փուլի, նոր գույքով ապահովման և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների հետ կապված։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցի տնօրենի նշանական և գործուղման կարգին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը, սովորողների ընդունելությանը և փոխադրմանը, արտադպրոցական ծրագրերի հաստատման շրջանակում սոցիալական կրեդիտի փոխհատուցմանը, ուսումնական պլանի և դասարանների կոմպլեկտավորմանը, նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ նոր ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին տասնօրյակում անցկացվող ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնք կկազմակերպվեն բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. – Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Ֆոտո

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար

Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նոր գրառումը

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում

Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին