Live24
Հունիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի և այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում, ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կաթողիկոսին փոխելու գործընթաց է մեկնարկում, դա որքանո՞վ է տեղավորվում օրենքի և օրինականության մեջ։

Դիտարկմանը, որ ը եկեղեցին և պետությունը անջատ են, նա ասաց. «Ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են ՀՀ գործող օրենսդրության և սահմանադրության շրջանակներում։ Երբ այդ աշխատանքային խումբը հրապարակի իր աշխատակարգը, դուք կտեսնեք, որ ՀՀ սահմանադրությանը և գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին և սահմանադրությանը և նաև բարոյականության հակառակ։

Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև այդ մասով մեր մոտիվացիան քաղաքական չէ։ Վարչապետը ասել է, որ մեզ և ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա և կուսակրոնության ուխտի թվացյալ խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է։

Ես ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, և կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմ ասածը տեղավորվում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ այդ համակարգող խմբում պետք է ընդգրկվեն մաքրամաքուր  մարդիկ, որոնք ամեն օր աղոթում են, ինչպե՞ս են դա պարզելու, Խուդաթյանն ասաց. «Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության և անձի ազնվությանն են թողելու, օրինակ, ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ մյուս բաների մասով ստուգման մեխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողնենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը»։

Հարցին՝ ինքը հա՞շտ է տեղի ունեցողի հետ, նա արձագանքեց. «Ես հաշտ չեմ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որ տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ։ Ինձ տրված հարցադրումները և վերջին ժամանակներում հնչող հարցերի տրամաբանությունը հետևյալ է՝ ինձ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են սրա հետ, և այդ հաշտ լինելը իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նաև թվացյալ տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտ այս մտքի հետ, և ընդամենը հարցը ուղղվում է նրա համար, հասկանալու, թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին»։

 

Հունիսի 23-ին կսկսվի պայքարի երկրորդ փուլը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Մենք կտեղեկացնենք, թե ինչ մեթոդներով ենք շարունակելու պայքարը։ Մեր հրապարակային հայտարարությունը պայքարը շարունակելու մտադրության մասին, եթե կառավարությունը չկատարի իր խոստումը, մնում է ուժի մեջ»,- նշել է նա։

Մարգարյանը Արցախի հարցն անվանել է ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարց՝ կոչ անելով միավորվել այս օրակարգի շուրջ։ Նա հաղորդել է Հայաստանի մարզերում ակտիվ հանդիպումների մասին։

Նժդեհ Իսկանդարյանը, որը հայտնել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնում նշանակվելու մասին, հաստատել է, որ բողոքի ցույցերը կշարունակվեն։

«Մենք խոսում ենք ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, այլ նաեւ Արցախ հավաքական վերադարձի նրանց իրավունքի մասին, գերիների վերադարձի մասին։  Ընդհանուր առմամբ, պահանջները, ինչպես հայտնի է, բաղկացած են 12 կետից»,- ավելացրել է նա։

 

Այս գիշեր ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Անուշ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է Մարտունու շտապօգնության հաշվեկշռում, վիրավորներից մեկն էլ բուժքույրն է, ում Գավառի հիվանդանոցից տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Հունիսի 1–10–ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Խոջոյանը նշեց, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն` դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,– նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց նա նշեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հիշեցնենք նաև` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու: Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Վեհափառին դիմավորելու համար  «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց:

«Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ և դիմավորել «Զվարթնոց» օդանավակայան և դրանից հետո ընդամենը 1,500-2,000 քաղաքացի է ներկա լինում, դրանից հետո ես մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- նշել է նա:

Հարցին, թե որտեղից գիտի, որ այդքան մարդ է եղել, Խուդաթյանը նշեց. «Ցանկացած մարդ, որ եղել է «Զվարթնոց»-ի այդ հատվածում և պատկերացնում է այդ հատվածն, ընդհանուր առմամբ, այնտեղ դրանից ավելի մարդ տեղավորել հնարավոր չէ ուղղակի»: 

Դերասանուհի և մոդել Էլիզաբեթ Հերլին ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարով, որում նա կեցվածք է ընդունում դաշտում՝ ցուցադրելով իր նիհար կազմվածքը: Առիթը նրա ծննդյան օրն էր:
 

58-ամյա աստղը չի թաքցրել իր ժպիտը և Ինստագրամում խոստովանել, որ սիրահարված է: Սա նրա առաջին հրապարակային հայտարարությունն էր երաժիշտ Բիլլի Ռեյ Սայրուսի հետ իր սիրավեպի մասին: «Ծնունդս շնորհավոր։ Այս տարին արդեն իսկ իսկական արկածախնդրություն է դարձել. 30 տարի Estée Lauder Companies-ի հետ, 30 տարի որպես @esteelaudercompanies կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի արշավի համաշխարհային դեսպան, 20 տարի @elizabethhurleybeach-ի հետ և... ես սիրահարված եմ։

голыш.jpg (197 KB) 

Ես անչափ երջանիկ և երախտապարտ եմ զգում, որ ունեմ աշխարհի լավագույն ընկերները և ընտանիքը»։

Կարճ ժամանակ անց Բիլլի Ռեյ Սայրուսը հրապարակել է Էլիզաբեթի հետ ռոմանտիկ լուսանկար՝ այն մակագրելով. «Շնորհավոր ծնունդդ, իմ ողջ կյանքի սեր»։

Երկրի տարբեր մասերի բնակիչներն անցած գիշեր հետևել են դիտարժան բնական երևույթի՝ գերլուսնին. մոլորակի բնական արբանյակը երևացել է կարմրավուն և դեղնավուն երանգներով, գրում է economictimes.com-ը:

Հունիսի գերլուսինը հայտնի է որպես «ելակի լուսին»՝ ելակի բերքահավաքի սեզոնի համընկնելու պատճառով: Երոկվա գերլուսինը հատկապես տպավորիչ էր երկնքում իր չափազանց ցածր դիրքի պատճառով:

 

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար: Այս մասին նա հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Ես իմ ունակությունների չափով կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- նշել է նա:

Միլիրադատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում եր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։

«Դրանք չափազանց հեռու գնացին», - չորեքշաբթի առավոտյան գրել է Մասկը X-ում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել էր, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր: 

Հայ կոնյակագործների բեռնատարներն արդեն 1,5 ամսից ավելի է կանգնած են Վրաստանում, նրանց խնդիրը մինչ օրս չի լուըծվել, թեեւ ՀՀ իշխանությունները խոստացել էին արագ լուծում տալ խնդրին։ 

Վարորդներից մեկը «լայվ» է մտել եւ ներկայացրել իրավիճակը. «Այսօր հունիսի 10–ն է, սա էլ վրացիական տերմինալն է, մտնում ենք սենյակ, ոչ ոք չկա։ Մեզ այս սենյակից այն սենյակ են «չլում»։ Ու  սա կոչվում է, որ կառավարությունը հարց է լուծում։ Դրսում բոլորը հայկական մեքենաներն են կանգնած, վարորդները +30 աստիճան շոգին կաբինկեքի մեջ են ապրում։ 

Հայկական բեռնատարները դրսում կանգնած են, ոչ ասում են հիմա ենք անալիզ վերցնելու, ոչ ասում են վաղը։  Կտրականապես ոչ մեկ ոչ մի բան չի ասում։

Մեր երկրի նախարարն ասում է՝ հարցը լուծվել է, պայմանավորվածություն կա։ Դուք երևի ձեր հարցերը տան մեջ չեք կարող լուծեք, ընկել եք պետության հարցերն եք լուծում։ Չեք կարող լուծեք, թողեք, գնացեք, թող գա իշխանությանը մարդ, ով այս հարցերին լուծում կտա։

Առավոտ հայկական ավտոները եկել են կանգնել են, որ անալիզի համար հերթ պահեն, հայկական ավտոները այստեղից հանում են, թուրքական ավտոները կանգնեցնում են։ Մոտենում ենք, հարցնում ենք, ասում են՝ կարող է մի ժամից լինի, կարող է մի շաբաթից լինի, կարող է մի ամսից լինի, ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Ում մոտենում ես, գռեհիկավարի քեզ լարում են այստեղից, այս ազգին սարքել եք ամենավերջին ազգը, ով հասնում ա, Նիկոլ քո ասած՝ դոմփում ա»։

Նշենք, որ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կոնյակագործների պահաջն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս խնդրին լուծում տալու համար։ Սակայն արդեն անցել են շաբաթներ, Պապոյանն այդպես էլ  չի մեկնել Վրաստան։

Ֆոտո

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ

Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Չեինք ցանկանա, որ Ուկրաինային տրվող օգնությունը նվազեր Իրանի պատճառով. Զելենսկի

ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի օգնություն տրամադրել

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել

Հարվածելու ենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին. Նեթանյահու

«Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ պատերազմ չի լինի, լարվածությունը կթուլանա»․ Տիգրան Դավուդյան