Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար։

Մայր Աթոռ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։

Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Վանք գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից՝ 56, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 48 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, ունի 12478,25 հա տարածք, որից 9972,61 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 2110,12 հա՝ անտառային հողեր: Գյուղի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը: Վանք գյուղը շրջապատված է անտառներով և սարերով, որոնցից նշանավոր են Հկեղանը, Ղեղամարգը, Մուխութիգը, Ալաղայան, Թրխանա ղալան, Կարմիր քարը։ Համայնքի կազմում ընդգրկված են նաև Անձավներ, Դաշտագ լուխ, Ծաղկունք, Ճրագ և Նարեշտար գյուղերը:

Վանք գյուղը աղբյուրագիտական տվյալների համաձայն հիշատակվում է նաև Վանքեն շեն և Գանձասար անուններով, իսկ ներկայիս անունը ստացել է գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա գտնվող Գանձասարի վանքի անունից։

Վանքում հաշվառված են ավելի քան 200 հուշարձան` 12-13-րդ դարեի «Հավապտուկ» վանքը, միջնադարյան «Եղեգյան նահատակ» սրբավայրը, 12-րդ դարի «Եղցուն խութ» եկեղեցին, 13-րդ դարի գյուղատեղին, 12-13-րդ դարերի գերեզմանոցը, Գանձասարի վանքը։
Գանձասար վանքի անունը առաջացել է այն լեռնաբազկի անունից, որի վրա գտնվում է վանքը։ Իսկ լեռնաբազուկն այդպես է կոչվել, որովհետև նրա շերտերում կան արծաթի երակներ, որոնք հնում արդյունահանվել են։ Ըստ արձանագրական և մատենագրական տեղեկությունների՝ գլխավոր կառույցի շինարարությունը սկսվել է Հասան Ջալալի օրոք՝ 1216 թ․-ին, ավարտվել 1238 թ․-ին և օծվել 1240 թ․-ին։ Այս վանքն ամբողջությամբ կառուցված է եղել սրբատաշ քարերով, եղել է հին հուշարձանի տեղում։ Կառույցի բակում և շրջակայքում առկա են հնագույն խաչքարեր՝ թվագրված 1171, 1181 և 1202 թվականներով, որոնք իրական ապացույցներ են ներկա կառույցներից առաջ այնտեղ գոյություն ունեցող հոգևոր կյանքի և հուշարձանների մասին։

Վանք գյուղում հայտնի են Խոխանաբերդը, 12-րդ դարի Թարխանաբերդը, 13-րդ դարի Դարբասների պալատ-ամրոցը, Պառավաձորի զույգ եկեղեցիները, Նատարին բերդը, Համամի եղցին, Մուղդուսին մատուռը, Կոտրած եղցին, Ռուզանի բերդը, Թախտեն կամուրջը, Սղնախ կայազորը, 5-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Դարբասներ պալատ-ամրոցը գտնվում է գյուղից հարավ՝ Խաչեն գետի աջ ափին՝ այն լեռան լանջին, որի գագաթին կանգնած է Խաչենի հին բերդերից Խոխոնաբերդը։ Դարբասներ պալատ-ամրոցը եղել է Հասան-Ջալալ իշխանի նստավայրը։ Այժմ այն ամբողջովին ավերակ է, բայց դեռևս Բարխուդարյանցի ժամանակ՝ 19-րդ դարավերջին, նկատելի են եղել պարսպի մեջ ամփոփված բազմաթիվ սենյակների հիմնապատեր, մեծ դահլիճ և մի սենյակ՝ կանգուն վիճակում։ Պարսպից դուրս եղել են երկու եկեղեցիների և մի գավթի ավերկաներ։
Հավապտուկ վանքը կոչվում է նաև Հովացպտուկ։ Գտնվում է Գանձասարից 5 կմ դեպի հարավ՝ մի բարձր լեռան գագաթին։ Վանքի համալիրը հիմնականում բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, գավթից և մեկ ուրիշ փոքր եկեղեցուց։ Եկեղեցու տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնք մեծաքանակ տեղեկատվություն են տալիս Հասան Ջալալյանների իշխանական տոհմի մասին։

Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Հոռ», «Գելջուկի», «Քրդաղբյուր», «Ռուզանանց», «Նովեր», «Ղզնող», «Դրբսների», «Ավանց» և «Գաղ»:

Ըստ 2019 թվականի տվյալների՝ գյուղում ապրել է ավելի քան 1500 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:

Մինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը և տարածքի ամբողջական հայաթափումը գյուղում գործել են գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակույթի տուն։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Մի խումբ Tesla-ի բաժնետերեր, այդ թվում՝ SOC Investment Group-ը և Նևադայի, Նյու Մեքսիկոյի ու Կոնեկտիկուտի նահանգների ֆինանսական պաշտոնյաներ, կոչ են արել ընկերության ներդրողներին նոյեմբերին կայանալիք ժողովում քվեարկել դեմ Իլոն Մասքի $1 տրիլիոն արժողությամբ վարձատրության փաթեթին։

Նրանք նաև պահանջել են ընդդիմանալ տնօրենների խորհրդի երեք անդամների՝ Իրա Էհրենպրեյզի, Ջո Գեբբիայի և Քեթլին Ուիլսոն-Թոմփսոնի վերանշանակմանը՝ մեղադրելով խորհուրդը Մասքին պահելու «համառ ջանքերի» և ղեկավարության վերահսկողության բացակայության մեջ։ Քննադատները մատնանշել են Tesla-ի գործառնական ու ֆինանսական ցուցանիշների անկումը և նախորդ ժողովում սահմանված մի շարք նպատակների ձգձգված իրականացումը։

Tesla-ն, արձագանքելով քննադատությանը, X հարթակում նշել է, որ այդ պարգևատրությունը կապված է բաժնետերերի արժեք ստեղծելու հետ և «եթե Իլոն Մասքը արդյունքներ չբերի, նա ոչինչ չի ստանա»։ Մասքի համար նախատեսված այս փաթեթը համարվում է կորպորատիվ պատմության ամենախոշոր վարձատրությունը։

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն, որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը:

Ներկայացված դիմում-բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին և կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին և այլն:

Պաշտպանը խիստ կարևորում է, որ կրթությունը լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխային կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվությունը, ինքավստահությունն ու ինքնարժևորման զգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերը նշված նպատակի իրագործման տեսանկյունից հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:

Պաշտպանը խիստ կարևորում է նաև նշված տարիքի երեխաների պատշաճ տարրական կրթություն, այդ թվում՝ առաջին դասարանում կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, հատկապես այնպիսի պայմաններում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասանելիության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն ստանում նախադպրոցական կրթություն:

Այսպես, օրինակ, մարզերի մի շարք բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրակրթության ոլորտում սովորողների հետ աշխատող մասնագետների մոտ առկա է հմտությունների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն:

Նշված խնդիրները, ըստ ստացված դիմում-բողոքների, հավասարապես վերաբերելի են նաև առաջին դասարան չհաճախած՝ հանրակրթության մեջ ընգրկվող երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ այս պահին իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ շարժումը մինչև հոկտեմբերի 5-ի երեկոյան չհամաձայնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից հավանության արժանացած խաղաղության համաձայնագրին, ապա չտեսնված դժոխքի կարժանանա: 

«Եթե համաձայնագիրը չստորագրվի, ՀԱՄԱՍ–ն այնպիսի դժոխքի կարժանանա, որը որևէ մեկը դեռ չի տեսել։ Մերձավոր Արևելքում այսպես թե այնպես խաղաղություն կհաստատվի», - գրել է նա «Truth Social» սոցցանցում։ 

Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, փոխանցել զոհվածների մարմինները։

ԱՄՆ նախագահը հավելել է` խաղաղության ծրագիրը, որը համաձայնեցված է Մերձավոր Արևելքի մեծ, ուժեղ և հարուստ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ՀԱՄԱՍ-ին վերջին հնարավորություն է տալիս և փրկում է մնացած մարտիկների կյանքը։

Թրամփն առանձին դիմել Է Գազայի խաղաղ բնակչությանը՝ կոչ անելով անհապաղ լքել հնարավոր ռազմական գործողությունների շրջանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին` ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ առանց փոփոխությունների չի ընդունի Դոնալդ Թրամփի 20–կետանոց ծրագիրը՝ չնայած Իսրայելի, ԱՄՆ-ի և տարածաշրջանային դաշնակիցների ճնշումներին: Տարածաշրջանային երկրները շարժմանը կոչ են արել փոխզիջման գնալ, սակայն, ըստ տեղեկությունների, Գազայի քաղաքական թևի և ռազմական հրամանատարության միջև տարաձայնություններ կան այս հարցում։

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Ավստրալական Սիդնեյի Բենքսթաունի շրջանում ուղղաթիռն ընկել է ավտոկանգառի տանիքին, ինչի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Նոր Հարավային Ուելսի շտապ բուժօգնության աշխատակիցները տուժածին դեպքի վայրում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն թեեւ, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածի ինքնությունը ներկայումս պարզվում է։ Եւս մեկ տուժած էլ՝ տասնիննամյա մի տղա, լուրջ վնասվածքներ է ստացել։  

Նրան հոսպիտալացրել են։ Բժիշկները տղայի վիճակը գնահատել են ծայրահեղ։ Տեղի իրավապահները ավիավթարի վայրում անցկացրել են ուսումնասիրություններ։ Ավիացիոն վթարի հետաքննությունը անցկացնելու է Տրանսպորտի անվտանգության ավստրալական բյուրոն։

Ամերիկյան The National Interest պարբերականը գնահատել է Ռուսաստանի «Ярс» տիպի ժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների դերը՝ ընդգծելով, որ դրանց առկայությունը վկայում է Մոսկվայի լուրջ վերաբերմունքը «միջուկային Ապոկալիպսիսի» հավանական սցենարին։

Հրատարակության մեջ նշվում է, որ ունենալով նման համակարգեր՝ Ռուսաստանը ստիպում է ՆԱՏՕ-ին առավել զգուշությամբ մտածել իր քայլերի մասին՝ նախքան չափազանց ճնշում գործադրել Կրեմլի վրա։ «Ярс»-ը համարվում է աշխարհի ամենաառաջատար հրթիռներից մեկը և ապացուցում է, որ Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ հնարավոր գլոբալ միջուկային պատերազմի սցենարներին։

Պարբերականը նաև ընդգծում է, որ ԱՄՆ-ը թույլ է տվել իր միջուկային զինանոցին «թուլանալ» Սառը պատերազմի ավարտից հետո։ «Ярс» հրթիռներն ունեն և՛ հանքային, և՛ շարժական բազավորում, իսկ վերջիններս կարող են տեղաշարժվել ու գործարկել տարբեր վայրերից, ինչը դարձնում է դրանք գրեթե անհնար ոչնչացնել կանխարգելիչ հարվածով։

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում Ан-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Ինքնաթիռում երկու մարդ կար, նրանցից մեկը մահացել է:

«Քրեական գործ է հարուցվել Ան-2 ինքնաթիռի կործանման դեպքի կապակցությամբ»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչությունը։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան