Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։

«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին, նշելով, որ մեր երկիրը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգը առաջ մղելու համար», - ընդգծեց նա։

Իրանի զինված ուժերը տասնապատկել են իրենց հարձակողական կարողությունները Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից ի վեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ-մայոր Հոսեյն Նեջաթը։ 

«Եթե հանկարծ սիոնիստական ռեժիմը նորից կատարի նույն սխալը (նկատի ունի հունիսին Իսրայելի հարձակումը Իրանի վրա), մեր հարձակողական կարողություններն արդեն 10 անգամ ավելի մեծ են, քան 12-օրյա պատերազմի ժամանակ», - մեջբերում է նրան Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ 

Նրա խոսքով՝ Իրանը նաև անդրադարձել է նախորդ հակամարտության ընթացքում հայտնաբերված բոլոր պաշտպանական թերություններին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Հանրապետությունն իրականացրել է պատասխան հարձակում։ ԱՄՆ-ը հակամարտությանը միացել է հունիսի 22-ին՝ հարվածելով Իրանի Սպահան, Նաթանզե և Ֆորդո քաղաքների միջուկային օբյեկտներին։ Հաջորդ օրը Իրանը Կատարում հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոշորագույն «Ալ-Ուդեյդ» ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են հրադադար հաստատել։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը, որոնք խախտում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը: Նա նաև կոչ է արել նման միջադեպերին եվրոպական արձագանքի վերաբերյալ ավելի մեծ «ռազմավարական անորոշության»։

«Ես կարծում եմ, որ գլխավոր պատասխանը պետք է լինի էլ ավելի մեծ անկանխատեսելիությունը և ռազմավարական անորոշությունը, – հայտարարել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը: – Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է ուղարկել հստակ նախազգուշացում. մեր օդային տարածքի խախտումն անօդաչու թռչող սարքերով մեծ ռիսկ է պարունակում: Դրանք կարող են ոչնչացվել և վերջ: Եվ մենք չենք պատրաստվում վաղօրոք նախազգուշացնել այդ մասին»:

Նա նշել է, որ ինքնաթիռների վերաբերյալ գոյություն ունի առանձին ընթացակարգ, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի հետ համակարգված:

Պատկերացրեք աշխատանքի ծավալը. 215 էջ է, բայց միայն եզրակացությունը շատ մեծ կտոր է ներկայացնում, բայց զեկույցն ունի գաղտնի, խիստ գաղտնի մաս: Զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Իսկ թե քանի տոկոսն է կարելի հրապարակային ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր համար առանձնացրել է: «Բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսին կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից օր առաջ վերացնելու։ Նախկինների մեղքերի մասին չեմ խոսում, մենակ կասեմ «բանկաբութուլկեքն» այսօր փոխված են ամրոցներով։ Ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմարդյունաբերության վիճակն ինչպիսին է։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք. զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ»։ 

Պատասխանելով հարցին, թե զեկույցին արդյոք կհաջորդե՞ն իրավական գործեր, նա ասաց. «Ես քննիչ չեմ, սա իրավաքաղաքական փաստաթուղթ է»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։

Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին: 

Սիմոնյանը հայտնել էր, որ ինքը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձել էր մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշել՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ:

Ռուսաստանն ու Ուկրաինան 185-ը 185-ի դիմաց գերիների փոխանակում են կատարել: Ասյ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է,  որ նրանց թվում կա 20 քաղաքացիական անձ:

Ստամբուլում և հարակից շրջաններում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է AFAD-ը:

 

Ցնցումները զգացվել են նաև Չանաքքալեում, Էդիրնեում, Թեքիրդաղում, Քըրքլարելիում և Բալիկեշիրում։

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածվում է «Արևմուտքի գաղութ»-ի:  

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:

Նա նշել է, որ իրավիճակը, որն այժմ նկատվում է հանրապետությունում, 2020 թվականի վերջին իշխանության եկած արևմտամետ ուժերի քաղաքականության օրինաչափ հետևանքն է: Այդ թվում ՝ խոսքը Մայա Սանդուի մասին է, որը Մոլդովայի նախագահ է դարձել 2020 թվականի դեկտեմբերի 24-ին։ 

«Այն բառացիորեն վերածվում է Արևմուտքի գաղութի»,-ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ իշխանությունները սառեցրել են դեմոկրատամետ նահանգների, այդ թվում՝ Նյու Յորքի համար նախատեսված 26 միլիարդ դոլարի ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չորեքշաբթի օրը սառեցրել է դեմոկրատամետ նահանգների համար նախատեսված 26 միլիարդը», - գրում է գործակալությունը։

Սառեցումը ազդել է Նյու Յորքում ենթակառուցվածքային 18 միլիարդ դոլարի նախագծերի, այդ թվում՝ մետրոյի, և 8 միլիարդ դոլարի կանաչ էներգիայի նախագծերի վրա՝ դեմոկրատների կողմից վերահսկվող 16 նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում և Իլինոյսում։

Նյու Յորքում Ազատության արձանի լույսերը կարող են անջատվել կառավարության գործունեության դադարեցման պատճառով, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ, դեմոկրատ Քեթի Հոքուլը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ պետությունը չի վճարելու «շաթդաունի» ժամանակ Ազատության արձանի պահպանման ծախսերը։

Արձանի ջահը «կարող է բառացիորեն մարել»:

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան