Live24
Ապրիլի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրոպան պատրաստ է ավելացնել ամերիկյան հեղուկ գազի գնումները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։

«Մենք մեծ ծավալներով գազ գնելու ներուժ ունենք ԱՄՆ-ից, բայց մենք պետք է այն գնենք այնպիսի պայմաններով, որոնք չեն խանգարի մեր անցմանը կանաչ տնտեսության»,- ասել է Յորգենսենը։

Ինչպես պարզաբանել է եվրահանձնակատարը, Եվրոպային դեռևս անհրաժեշտ են էներգիայի վերականգնվող աղբյուրներ, որոնք պետք է ապահովեն էներգակիրների գների իջեցում և ռուսական հումքի վերջնական մերժում։ Յորգենսենը հավելել է, որ Եվրամիությունը կարող է օգուտ քաղել համաշխարհային շուկաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության պատճառով առաջացած քաոսից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Անթալիայի միջազգային օդանավակայանում Ալիևին և կնոջը դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ ֆորումի մասնակիցների թվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» («Դաշնակիցներ. ՀԱՊԿ») պարբերականին։

«Նոր աշխարհակարգի ձևավորումը, ցավոք, ուղեկցվում է ռազմաքաղաքական իրադրության սրմամբ և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ այն ուժերի ձգտման պատճառով, որոնք փորձում են պահպանել գլոբալ գերիշխանությունը, թուլացնել և իրենց ազդեցությանը ենթարկել անկախ արտաքին և տնտեսական քաղաքականություն վարող պետություններին ու ինստիտուտներին», – ասել է նա։

Ըստ Լեբեդևի՝ դա ազդում է ԱՊՀ երկրների վրա՝ նրանց առջև դնելով տարբեր խնդիրներ։«Նոր աշխարհակարգի ճարտարապետության ձևավորումն ուղղակիորեն ազդում է Համագործակցության երկրների վրա՝ բազմաթիվ հիմնարար հարցեր դնելով միջազգային հարաբերությունների համակարգի ապագա բնույթի և հավասար ու փոխշահավետ տնտեսական, առևտրային, տրանսպորտային, գիտական, մշակութային և այլ կապերի կառուցման վերաբերյալ», – հավելել է Լեբեդևը:

Նա նշել է, որ հարկավոր է ակտիվացնել արտաքին քաղաքական գործունեության համակարգման միջոցները և միավորել ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։

Ըստ Լեբեդևի՝ ներկայում լուրջ փոփոխություններ են կրում   վերջին տասնամյակներում գործող միջազգային անվտանգության և տնտեսական կապերի համակարգերը։

«Մենք ականատես ենք լինում գոյություն ունեցող աշխարհակարգի հիմնարար վերափոխման՝ ԱՄՆ-ի գլոբալ գերակայությունից դեպի բազմակենտրոն աշխարհակարգ», – նշել է նա։

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ արշավ են սկսել գործարար Իլոն Մասկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացնելու համար: Տասնյակ դեմոկրատներ Մասկի հեռացումը պահանջող նամակ են հղել Թրամփին։

«Հաշվի առնելով Մասկի և ձեր վարչակազմի կողմից օրենքի պարբերական խախտումները՝ մենք անհապաղ հրապարակային հայտարարություն ենք պահանջում ձեր վարչակազմից, որում հստակորեն կնշվի, որ Մասկը հրաժարական կտա և վայր կդնի որոշումներ կայացնելու բոլոր լիազորությունները, ինչպես դա պահանջում է օրենքը, մինչև մայիսի 30-ը», – ասվում է դեմոկրատների կողմից Թրամփին ուղղված նամակում:Նամակի տակ ստորագրել է 77 դեմոկրատ օրենսդիր։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Մասկն օրինականորեն չի կարողանա այս տարի վերադառնալ դաշնային կառավարություն, մինչև չհրաժարվի իր ընկերություններից, այդ թվում՝ Tesla-ից և SpaceX-ից:

Ըստ օրենքի՝ հատուկ պետական ​​ծառայողները, ինչպիսին Մասկն է, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE), չեն կարող պաշտոնավարել 130 օրից ավելի։

Իր հերթին կոնգրեսական Գրեգ Քասարն Axios լրատվական հարթակին հայտնել է, որ սա դեռ միայն սկիզբն է. դեմոկրատներն «իրենց տրամադրության տակ ունեն իրավական գործիքակազմ, քաղաքական գործիքակազմ», ինչպես նաև «հասարակական ճնշման ողջ ուժը»:

Գյումրիի նորընտիր ավագանու կազմին մանդատները կհանձնվեն ապրիլի 14-ին։

Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: Համաձայն ընտրությունների արդյունքների՝ մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ: 

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակի 3-րդ համարը՝ «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը մանդատից հրաժարման դիմում էր ներկայացրել։ Նրան կփոխարինի Սուսաննա Մոսոյանը։ 

Նորընտիր ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին, որի ընթացքում էլ ավագանու անդամներն ընտրելու են համայնքապետ։

Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայում Սումիի մարզում գտնվող երկրի զինված ուժերի զինամթերքի արտադրության հիմնական արտադրամասը:

Այս մասին ասվում է ֆրանսիական Le Monde թերթի հրապարակման մեջ, որը վկայակոչում է Ուկրաինայի զինված ուժերի 104-րդ բրիգադի սպա Անտոն Սերբինին։

«Ոչնչացվել է մեր ազգային զինամթերքի արտադրության հիմնական արտադրամասը»,-ասել է ուկրաինացի զինվորականը։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատման հետևանքը, Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ապրիլի 7-ին հարցրել եմ՝ Տավուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում որքա՞ն աշնանացան է արվել, ո՞ր բնակավայրում՝ որքա՞ն, 2025-ին այդ բնակավայրերից յուրաքանչյուրում որքա՞ն գարնանացան է արվել, ո՞ր մշակաբույսերի։
Մարզպետարանից պատասխանել են ․«2024 թվականին ՀՀ Տավուշի մարզում իրականացվել է աշնանացանի աշխատանքներ՝ Կիրանց- 6,8 հա, Բերքաբեր- 6,0 հա, Ոսկեպար և Բաղանիս ցյուղերում աշնանացանի աշխատանքներ չեն իրականացվել:

Գարնանացանի աշխատանքները ընթացքի մեջ են» :
2024թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար։ Հարց է՝ ամռանը Կիրանցի սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։ Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները անվտանգ չեն զգում, որ գյուղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց, «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր:

Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։

Ոսկան Սարգսյան

ԵՄ-ն կոչ է անում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, բայց այս ամենի հետ Եվրոպան կապ չունի. նման պնդմամբ է  հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելկով Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:

Ալիևի խոսքով՝  ֆոն դեր Լայենի հայտարարությունը «տարօրինակ» է:

Հիշեցնենք, որ Եվրանաձնաժողովի ղեկավարը հույս էր հայտնել, որ «Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործության համար»։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի առավել, քան երբևէ», - ասել էր ֆոն դեր Լայենը։

«Ես զարմացա, երբ տեղեկացա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ուզբեկստանում Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ արված մեկնաբանությունների մասին, երբ նա խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին կամ ինչպես Եվրոպայում են անվանում՝ Գլոբալ դարպասին նպաստելու համար», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «շատ տարօրինակ էր, քանի որ այդ միջանցքը կա, և Հայաստանը դրանում որևէ դեր չի խաղում»:

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի չինովնիկների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզը չի կարելի անտեսել։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ստեղծեցինք այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր Եվրոպային թույլ է տալիս շփվել Կենտրոնական Ասիայի հետ՝ վրացական ծովային նավահանգիստները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ադրբեջանական նավահանգիստը Ալյաթում, Կասպյան նավագնացության ընկերությունը, որն առանցքային նշանակություն ունի փոխադրումների համար։ Այս ամենը անտեսվում է, բայց որքան գումար է ներդրվել։ Այս ամենը անտեսվում է։ Մենք միայն կոչեր ենք լսում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան սրա հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ։ Որքան Եվրամիությունը հեռու լինի այս հարցերից, այնքան լավ բոլորի համար», - եզրափակել է նա:

Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի  ժամանակով 11։00-ին) սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շենքում: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խորհրդակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում. դրանք տևել են ավելի քան վեց ժամ։

Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, թե ինչն էր երեկվա «ցեխային անձրևների» պատճառը․

«Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:

Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»:

Ֆոտո

Հռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին

Թուրքիան Պակիստան է ուղարկել ռազմական բեռներով ինքնաթիռներ

Բայդենի վարչակազմն Ուկրաինային օգտագործել է հարստանալու համար և սպանդի պատրաստել. Զախարովա

Իսպանիան էլեկտրաէներգիայի ցանցում անջատման պատճառով Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. El Mundo

Քիմ Քարդաշյանը կհարցաքննվի Փարիզի կողոպուտի գործով

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու. Գալյան

Անկարան հերքել է Պակիստանին զենք ուղարկելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունները

Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

Պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց է ընթանում․ Մեդվեդչուկ

Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան

«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

Նեթանյահուն և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

Պուտինը հրադադար է հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի օրերին